Հայ հոգևորականները կամ Ստամբուլի նահանգապետի հետ լեզու են գտել, կամ էլ որոշել են անտեսել նրա նամակը


Հայ հոգևորականները կամ Ստամբուլի նահանգապետի հետ լեզու են գտել, կամ էլ որոշել են անտեսել նրա նամակը

  • 21-03-2017 10:49:40   | Թուրքիա  |  Հասարակություն

 
 
Կ. Պոլսի (Ստամբուլի) Հայոց պատրիարքարանի ընտրյալ տեղապահ, բարձրաշնորհ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը հանդես է եկել այդ պաշտոնում իր առաջին գրավոր հայտարարությամբ: Դրանից պարզ է դառնում, որ սրբազանն արդեն ստանձնել է իր պաշտոնը, ինչը նշանակում է, որ Ստամբուլի նահանգապետից ստացված հայտնի գրությունից հետո տեղի հայ հոգևորականները կամ հանդիպել են նրան, բացատրել իրականությունը, հասկացրել այդ գրության ավելորդ և անուժ լինելը, կամ էլ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը որոշել է անտեսել հիշյալ աղմկահարույց գրությունը և անցնել իր պարտականությունների կատարմանը:
Ինչպես արդեն տեղեկացվել է, մարտի 15-ին տեղապահի ընտրություններից կարճ ժամանակ հետո Ստամբուլի կուսակալի անունից իր տեղակալ Ազիզ Մերջանը Կ.Պոլսի Պատրիարքարանին մի գրություն էր ուղարկել, որում նշել է, թե «Քանի դեռ փոխանորդը (նկատի ունի Արամ Աթեշյանին) իր պաշտոնին է, իրավական առումով Պոլսի Պատրիարքի ընտրություններ տեղի ունենալ չեն կարող»:
Ստորև ներկայացնում ենք Կ. Պոլսի Հայոց պատրիարքարանի տեղապահի պաշտոնում Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի առաջին հայտարարությունը.
«Ինչպես որ ծանօթ է, Պոլսահայ համայնքին Կրօնական Ժողովի 26 հոկտեմրեր 2016 թուակիր նիստին որոշուած էր Թուրքիոյ Հայոց Պատրիարքական ընտրութեան առաջին հանգրուանը կազմող Տեղապահական ընտրութիւնը իրականացաւ 15 Մարտ 2017 թ.–ին։
Անձս Տեղապահ ընտրուեցաւ Եկեղեցական Դասու Համագումար Ժողովի անդամներուն բարեհաճ գնահատանքով։ Հետեւաբար ժողովին մասնակցած եկեղեցական բոլոր եղբայրներուս վստահութեան քայսու կը յայտնեմ իմ սրտագին շնորհակալութիւնները։ Միեւնոյն ժամանակ, իմ ընտրութեան առթիւ իրենց շնորհաւորութիւնները յայտնած համայնքային կազմակերպութիւններուն եւ անհատներուն կը յայտնեմ իմ սրտագին շնորհակալութիւնները։
Այստեղ կը փափաքիմ յայտնել թէ Թուրքիոյ Հայոց 85–րդ Պատրիարքի ընտրութեան համար ձեռնարկուած աշխատանքի շրջանը իմ կողմէ պիտի տարուի Եկեղեցւոյս աւանդութիւններուն համապատասխան։ Կը հաւատամ ու վստահ եմ, թէ այս շրջանը պիտի կարենանք բոլորել ներդաշնակ եւ համերաշխ պայմաններու մէջ, եւ բոլոր պատասխանատուները ջանք պիտի չխնայեն կարելին ընելու։ Համայնքի անդամներուն կը հաւաստիացնեմ, որ Աստուծոյ կամքով բարւօք լուծում պիտի գտնէ ամեն հարց»։
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play