Անորսալի, անգերազանցելի ու գերշճգրիտ. բացառիկ նկարահանումներ, որոնք վայնասուն են բարձրացրել Ադրբեջանում (տեսանյութ և լուսանկարներ)


Անորսալի, անգերազանցելի ու գերշճգրիտ. բացառիկ նկարահանումներ, որոնք վայնասուն են բարձրացրել Ադրբեջանում (տեսանյութ և լուսանկարներ)

  • 02-04-2017 15:02:06   | Ադրբեջան  |  Քաղաքական



 
 
Հայոց բանակի ինչ վերազինում և արդիականացում է տեղի ունեցել անցած տարվա ապրիլյան ռազմական լայնածավալ գործողություններից առ այսօր, այսինքն` ապրիլից ապրիլ:
Նոր սցենարներ և մարտը վարելու առավել արդյունավետ եղանակներ. ապրիլյան հետևությունները մարտի դաշտում կիրառության մեջ: Հայկական զինուժի մեկամյա համալրումներն ու հայկական արտադրության զինատեսակների ներդրումը: «Զինուժ»-ի անդրադարձը հայկական վերազինված ու նորացված զինանոցի մասին:
Ապրիլյան քառօրյայից հետո Հայաստանը ներկայացրեց աշխարհի մասշտաբով գերժամանակակից մի զինատեսակ, որի հակաթույնն Ադրբեջանը փնտրում է, միլիոններ վատնում, մինչդեռ ինքն էլ հասկանում է` հրթիռային այդ համալիրն անորսալի է: Օրեր առաջ երբ համացանցում հայտնվել է «Զինուժ»-ի հաջորդ ռեպորտաժի ընդամենը անոնսը, Ադրբեջանում հիստերիան հասել է իր գագաթնակետին: Կայքերը մեկը մյուսի հետևից տարածել են հայկական զինտեխնիկայի կադրերը, ընդ որում, ուշագրավ է, որ ադրբեջանցի օգտատերերը տեսանյութը դիտել են ավելի շատ, քան հայկական վիրտուալ տիրույթում:
«Զինուժը» ներկայացնում է բացառիկ տեխնիկայի բացառիկ կադրերը…
Ներկայացվող տեսանյութը կարելի է նաև պատասխանը համարել նրանց, ովքեր Հայաստանում Արևմուտքի 5-րդ շարասյան դերը կատարելով, երկար ժամանակ հետևողականորեն նույն կեղծիքն էին տարածում, ինչ ադրբեջանական քարոզչամիջոցները: Բազմաթիվ արևմտամետներ Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանին «Իսկանդեր»-ի հատկացման կարևորագույն փաստը հերքելու համար, փորձում էին մեր հանրությանը մոլորեցնել, թե Ռուսաստանը «Իսկանդերը» ոչ թե Հայաստանին, այլ Հայաստանում իր ռազմաբազային է հատկացրել, հետևաբար մենք այն տնօրինելու, օգտագործելու հնարավորություն չունենք:
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play