Նոր ինովացիոն հեքեթոն՝ EIF-ի, ISTC-ի և Optym Արմենիա նախաձեռնությամբ


Նոր ինովացիոն հեքեթոն՝ EIF-ի, ISTC-ի և Optym Արմենիա նախաձեռնությամբ

  • 05-04-2017 15:27:55   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Optym Արմենիան, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ) և ISTC Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնն առաջին անգամ կազմակերպում են Smarter Transportation Data հեքեթոնը, որն ամենաարդյունավետ միջոցն է տաղանդներ ներգրավելու, նրանց ստեղծագործական պոտենցիալը բացահայտելու, ոլորտով հետաքրքված երիտասարդներին համախմբելու և շատ կարճ ժամանակահատվածում համատեղ նախագծեր իրականացնելու համար: 
 
Smarter Transportation Data հեքեթոնը կկայանա ապրիլի 15-16-ը, ISTC-ում: Միջոցառման գլխավոր հովանավորն է Optym Արմենիան, իսկ աջակիցը՝ ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը: Հեքեթոնի նպատակն է գեներացնել նոր մտքեր և նպաստել ֆունկցիոնալ նախատիպերով նորարար լուծումների ստեղծմանը տրանսպորտի ոլորտում՝ օգտագործելով ոլորտի առաջատար ապրանքանիշների կողմից տրամադրված բազմազան տվյալների բազաներ, API-ներ և սարքավորումներ:    
Հեքեթոնի առաջին օրը՝ ապրիլի 15-ին, թիմերը հնարավորություն կունենան մասնակցելու տրանսպորտային ոլորտին նվիրված ‹‹Խելացի զրույցների››, որոնք կվարեն ոլորտի առաջատար մասնագետները:
Smarter Transportation Data հեքեթոնի անվանակարգերն ու մրցանակներն են՝ 
Ամենանորարար լուծում՝ ֆունկցիոնալ նախատիպով – 4000 ԱՄԴ մրցանակ
Լավագույն բիզնես կոնցեպտ/գաղափար - 2500 ԱՄԴ մրցանակ
Հայաստանի համար ամենաարժեքավոր լուծում – 1500 ԱՄԴ մրցանակ  
Հեքեթոնին կարող են մասնակցել 2-4 հոգուց բաղկացած թիմեր, ովքեր պետք է 24 ժամվա ընթացքում մշակեն և զարգացնեն նորարար գաղափարներ, առաջարկեն նոր լուծումներ՝ հաշվի առնելով էներգետիկայի և տրանսպորտի ոլորտների առկա խնդիրներն ու մարտահրավերները: Իրենց լուծումները մշակելու համար մասնակիցները պետք է օգտագործեն հանրայնորեն հասանելի կամ Optym, Menu.am և GGTaxi ընկերությունների կողմից տրամադրված տվյալների բազաները: Գրանցման վերջնաժամկետը ապրիլի 12-ն է: Օրակարգին, միջոցառման մանրամասներին և գրանցման կարգին ցանկացողները կարող են ծանոթանալ այս հղմամբ:
Հեքեթոնի ընթացքում թիմերի կողմից իրականացվող ծրագրերը կարող են ներառել, բայց սահմանափակված չլինել հետևյալ օրինակներով՝ 
Բջջային հավելված, որը տրամադրում է տրանսպորտին վերաբերող օգտակար տեղեկատվություն ներկա ժամանակում և/կամ ամենօրյա երթևեկությունը դարձնում է ավելի հաճելի
Վիզուալիզացիա (հավելված), որը տվյալների բարդ հավաքածուից առանձնացնում է կարևոր ինֆորմացիան և նպաստում է տրանսպորտային համակարգի գործունեության կամ տրանսպորտի պահանջի ընկալմանը
Ինֆորմացիոն գրաֆիկ (աղյուսակներ, դիագրամներ և այլն), որը ցուցադրում է տվյալների վերլուծության և համադրման արդյունքում ստացված հետաքրքիր վիճակագրություն:
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play