Ֆրանսիայում կայանալիք ընտրություններից առաջ Facebook-ը ջնջել է շուրջ 30 հազար կեղծ օգտատերերի էջեր


Ֆրանսիայում կայանալիք ընտրություններից առաջ Facebook-ը ջնջել է շուրջ 30 հազար կեղծ օգտատերերի էջեր

  • 18-04-2017 11:35:32   |   |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

 
Facebook սոցիալական ցանցը փակել է շուրջ 30 հազար կեղծ օգտատերերի էջեր, որոնք կեղծ տեղեկատվություն են տարածել Ֆրանսիայում կայանալիք նախագահական ընտրություններից առաջ։  korrespondent.net-ի փոխանցմամբ՝  սոցիալական ցանցը կիրառում է ավոտամատացված մեխանիզմներ կեղծ օգտատերերին  մաքրելու և դրանց կրկնությունը հարյուրավոր կեղծ կայքերում հայտնաբերելու համար։ 
Ինչպես նշել է Facebook-ի տեխնիկական մենեջեր Շաբնեմ Շայքը, չնայած որ կիրառվում են վերջին կատարելագործված մեղանիքզմները, այնուամենայնիվ, դրանք չեն հանգեցնում յուրաքանչյուր կեղծ օգտատիրոջ էջի մաքրման։ 
Այժմ ընկերությունն աշխատում է գովազդային հայտարարությունների մշակման վրա, որոնց միջոցով հնարավոր կլինի հայտնաբերել ոչ հուսալի կայքերը։ 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ