15 տաղանդավոր հայ նորաստեղծ թիմեր և ընկերություններ կկարողանան իրականացնել իրենց նորարարական լուծումները և ծրագրերը


15 տաղանդավոր հայ նորաստեղծ թիմեր և ընկերություններ կկարողանան իրականացնել իրենց նորարարական լուծումները և ծրագրերը

  • 08-05-2017 14:42:47   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Մայիսի 5-ին հայտնի դարձան Նորարարություններին ուղղված համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթի (IMG) ու Գիտական և տեխնոլոգիական ձեռներեցության ծրագրի (STEP) հաղթողները: Երկօրյա մրցույթներին մասնակցեցին և իրենց նորարարական գաղափարներն ու ծրագրերը ներկայացրեցին նախնական ընտրված 38 նորաստեղծ թիմեր և կազմակերպություններ:
 
Նորարարություններին ուղղված համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթը ու Գիտական և տեխնոլոգիական ձեռներեցության ծրագիրը հայտարարվել էին «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում»   ծրագրի շրջանակում՝ Եվրամիության/ԵՄ ու Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության համատեղ ֆինանսավորմամբ: 2 ծրագրերն իրականացվում են Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) հետ համագործակցությամբ: IMG և STEP ծրագրերի նպատակն է խթանել տեխնոլոգիաների յուրացման ընթացքն ու գիտական հետազոտությունների արդյունքների առևտրայնացումը, խրախուսել համագործակցությունը գիտության և մասնավոր հատվածի, հատկապես հայաստանյան ՓՄՁ-ների միջև, ստեղծել նոր վենչուրային ձեռնարկություններ և աջակցել նորարարությանն ու ձեռներեցությանը Հայաստանում:  
Նորարարություններին ուղղված համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթում ընտրվեցին 10 հաղթողներ, ովքեր կստանան 30,000 – 50,000 եվրոյի չափով դրամաշնորհ: STEP մրցույթում ընտրվեցին 5 հաղթողներ, որոնց մրցանակը 15,000 եվրոյի չափով ֆինանսավորումն է:
Մինչ մրցույթների եզրափակիչ փուլը թիմերի և ընկերությունների համար իրականացվել են դասընթացներ, տրամադրվել մենթորություն միջազգային ու տեղական փորձագետների կողմից: Կազմակերպիչները շարունակաբար աջակցելու են հաղթողներին՝ հետագայում նույնպես տրամադրելով մենթորություն, պոտենցիալ ներդրողների հետ կապերի հաստատման հնարավորություն, առևտրայնացման ռազմավարություններ մշակման և նորարարական արտադրանքների վերլուծության աջակցություն: 
«Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» թիմի ղեկավար Էվա Նեհերը նշեց, որ 2 ծրագրերին դիմել էին շուրջ 90 մասնակիցներ, որոնց հետ ահռելի աշխատանք է իրականացվել SMEDA-ի և ՁԻՀ-ի կողմից խորհրդատվության ու մենթորության տրամադրման, ապա ընտրության և գնահատման փուլերում, ինչի արդյունքում հաջողակ համագործակցություն տեղի ունեցավ, որը նաև հետագայում ևս շարունակելի է: 
ՁԻՀ տնօրեն Բագրատ Ենգիբարյանը նշեց, որ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը ստանձնել է նորաստեղծ կազմակերպությունների ձևավորման գործառույթը և արդեն իսկ աջակցություն է ցուցաբելեր ավելի քան 250 թիմերի ու ընկերությունների: ‹‹Այժմ, նպատակ ունենալով նաև աջակցել ճարտարագիտության, մաքուր և բարձր տեխնոլոգիական ուղղվածության սկսնակներին, 2017-2019թթ. ընթացքում կիրականացնենք Նորարարություններին ուղղված համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթը ու Գիտական և տեխնոլոգիական ձեռներեցության ծրագիրը (STEP)››: 
«Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» տեխնիկական խորհրդատու Փիեր Փրիվիչը վերհիշեց 2 մրցույթների բոլոր փուլերը՝ տեղեկատվական հանդիպումներ, խորհրդատվություն, նախապատրաստական ճամբարներ և ներկայացումների նախապատրաստում: ‹‹Հատուկ շնորհակալություն եմ հայտնում ժյուրիին վերջին 2 օրերին իրենց ուշադրության և արժեքավոր խորհուրդների համար››, - եզրափակեց նա:
Ինչ վերաբերում է ժյուրիի անդամներին, նրանք նշեցին, որ հայկական նորաստեղծ ընկերություններն ընդհանուր առմամբ պետք է բարելավեն իրենց ներկայացման ունակությունները: Ժյուրիին և ներդրողին ներկայացվող գաղափարներն ու ծրագրերը պետք է տեխնիկապես իրագործելի լինեն, թիմերը պետք է կառուցողական և խորհրդի առաջ բաց լինեն: 
Ժյուրիի անդամներից մեկը՝ պրն. Քրիստիան Շելենբերգերը Գերմանիայից ավելացրեց. ‹‹Ներկայացված արտադրանքներից որոշներն անչափ ոգևորիչ էին և որոշ ներկայացումներ հրաշալի էին և դրանք հաղթեցին: Նրանք, ովքեր չհաղթեցին, նույնպես օգուտ քաղեցին այս գործընթացից, քանի որ սովորեցին, բարելավեցին իրենց ունակությունները և արժեքավոր կապեր ձեռք բերեցին, ինչը նրանց կօգնի ավելի լավ և ավելի արդյունավետ ներկայանալ այլ մրցույթներում››: 
IMG մրցույթի հաղթողներն են՝ 
Volterman Smart Wallet
Chessfimee
Embry 
WiseLogger
Skycryptor
Xcloud Conductor
ShellGuard
OnYourWay
Pixomatic
FPGA Key Value Database for IoT
STEP ծրագրի հաղթող ստարտափերն են՝ 
Financial Tech 
CNC Machine line 
One – Click key
Custom I/O modules for NI my RIO and ElvisRIO platforms 
CDM for Education, Based on New Generation Optical Element
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ