Թեև Ռուսաստանը գերգաղտնի տեղեկությունների շարքին է դասում ստորջրյա սահմանապահ ռոբոտների տեխնիկական տվյալները


Թեև Ռուսաստանը գերգաղտնի տեղեկությունների շարքին է դասում ստորջրյա սահմանապահ ռոբոտների տեխնիկական տվյալները

  • 29-05-2017 22:15:38   | Ռուսաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

 
 
Իր ծովային սահմանները վերահսկելու նպատակով Ռուսաստանը սահմանապահ ռոբոտներ է օգտագործում:
Մոսկվայում լույս տեսնող «Ռասիսկայա Գազետա» օրաթերթն ուշագրավ  տեղեկություններ է հրապարակել Ռուսաստանի կողմից իր ծովային սահմանները վերահսկելու նպատակով ստորջրյա ռոբոտների օգտագործման վերաբերյալ:
Թեև ՌԴ սահմանապահ ծառայությունը և անվտանգության դաշնային ծառայությունը գերգաղտնի տեղեկությունների շարքին են դասում հիշյալ ռոբոտների տեխնիկական տվյալները, այնուամենայնիվ, թույլատրելի է համարվել հրապարակել, որ այդ ռոբոտները վերահսկում են նախապես ճշտված ուղիները և մինչև 100 կիլոմետր հեռավորության շրջակա տարածքները, կարող են մի քանի օր անկախ աշխատել և կապ հաստատել տարբեր կենտրոնների հետ: 
Մասնավորապես հայտնի է դարձել, որ արդիական այդ սարքավորումներն ունակ են ձեռք բերված տեղեկությունները միաժամանակ փոխանցել սուզանավերի, ռազմանավերի վերահսկման հատուկ կենտրոններին, ինչպես նաև ՌԴ զինված ուժերի ցամաքային կենտրոններին, սահմանապահներին օգնել զենքի, թմրանյութի և ապրանքի մաքսանենգ տեղափոխման դեմ պայքարում, հայտնաբերել ծայրահեղականների և ահաբեկիչների տեղաշարժերը:
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ