«ՊիկսԱրտ» ընկերության հիմնադիր տնօրեն Հովհաննես Ավոյանը պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով


«ՊիկսԱրտ» ընկերության հիմնադիր տնօրեն Հովհաննես Ավոյանը պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով

  • 30-05-2017 16:06:12   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Ս․թ․ մայիսի 28-ին ՀՀ Նախագահի հրամանագրով՝ Հանրապետության տոնի առթիվ, տնտեսության զարգացման գործում ներդրած ավանդի համար «ՊիկսԱրտ» ընկերության հիմնադիր տնօրեն Հովհաննես Ավոյանը պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով։ ՏՀՏ գործատուների միությունը սրտանց շնորհավորում է Հովհաննես Ավոյանին այդ կապակցությամբ, և, կարևորելով նրա ավանդը Հայաստանի ՏՏ ոլորտի զարգացման և միջազգային ճանաչելիության  հասնելու գործում, մաղթում նորանոր հաղթանակներ։ Հովհաննես Ավոյանի պարգևատրումը Անանիա Շիրակացու մեդալով հաստատում է այդ ասպարեզում պետության և մասնավոր հատվածի արդյունավետ համագործակցության կարևորությունը։
 
Նշենք, որ 2011 թ․ մի խումբ հայ ծրագրավորողների ստեղծած PicsArt ընկերության` լուսանկարների խմբագրման հավելվածից ամբողջ աշխարհում օգտվում են միլիոնավոր մարդիկ։ PicsArt-ը ֆոտոխմբագրման և նկարելու համար նախատեսված հավելված է, որն աշխատում է Android, iOS, Windows Phone և Windows 8.1 պլատֆորմների վրա, նաև ունի սոցիալական ցանց, որով հնարավոր է ստեղծագործությունները կիսել ուրիշ մարդկանց հետ: Հավելվածը ներբեռնվել է 250 միլիոնից ավելի անգամ։ 
 
 
Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միություն
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play