Սա, իմացեք, երկրորդ ցեղասպանությունն է, դրսից կազմակերպվող ևս մեկ ցեղասպանություն հայ ժողովրդի նկատմամբ (տեսանյութեր)


Սա, իմացեք, երկրորդ ցեղասպանությունն է, դրսից կազմակերպվող ևս մեկ ցեղասպանություն հայ ժողովրդի նկատմամբ (տեսանյութեր)

  • 21-06-2017 23:54:03   | Հայաստան  |  Իրավունք



 
 
Հայաստանում այլասերվածության (միասեռականության և այլն) քարոզչության, հատկապես անչափահասների շրջանում դրա քարոզչության օրենսդրական արգելքը գնալով անհրաժեշտություն է դառնում վերջին շրջանում այլասերվածների, նրանց հովանավորների և այլասերվածության քարոզչություն իրականացնողների ագրեսիվ ու սադրիչ քայլերի հետևանքով:
Այս կապակցությամբ ի՞նչ կարծիք ունի «Քրիստոնեա-Ժողովրդական Վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը: 
«Իհարկե, նախևառաջ, ազգային անվտանգության խնդիր ունենք, մենք պատերազմող երկիր ենք, ավանդապաշտ ազգ ենք, մենք ժողովուրդ ենք, որն ունի յուրօրինակ, հստակ, հազարամյակներով ձևավորված բարոյական կենսակերպ, պատկեր,- ասաց Սոս Գիմիշյանը:- Ցավալի է, որ մեր Սահմանադրության 5-րդ հոդվածը միջազգային փաստաթղթերի գերակայությունն է ընդունում, բայց դա էլ ոչինչ, քանի որ միջազգային պայմանագրերի մեծ մասը պետք է վավերացվի Սահմանադրական դատարանի եզրակացության վրա: Այս առումով կարող ենք ինչ-ինչ մեխանիզմներով պաշտպանվել, բայց նոր կամ ներկայիս Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերը խայտառակ դրույթներ են, որոնք փաստացի պարտադրում են Հայաստանին, որ նա միջազգայնորեն ընդունված նորմերն ու փաստաթղթերն անմիջապես կիրառի Հայաստանում, դրանք գերակա իրավունք ունեն»:
 
Առաջին անգամ մեր Սահմանադրությունը ստորադասվեց աղանդների, այլասերվածության, մեր բարոյա-հոգևոր համակարգը, արժեքները քայքայելու նպատակով
«Սահմանադրության 81-րդ հոդվածի 2-րդ կետով,- շարունակեց պարոն Գիմիշյանը,- նույնիսկ սահմանված է, որ եթե մեր Սահմանադրությունը հակասում է եվրոպական միջազգային կառույցների կողմից ընդունված նորմերին, ապա այդ նորմերն են գործում: Առաջին անգամ մեր Սահմանադրությունը ստորադասվեց, և ինչի՞ համար` աղանդների, այլասերվածության, մեր բարոյա-հոգևոր համակարգը, մեր արժեքները քայքայելու նպատակով: Սա պարզապես խաղ չէ, ինչ-որ անձերի քմահաճույք չէ, սա քաղաքական գործընթաց է, սա պետական գործելակերպ է դրսից և, ցավոք սրտի, նաև ներսից: Դրսից պարտադրվում է, գիտեք, լսել եք երևի` մի քանի ամիս առաջ Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին մատ թափ տալով, ասաց` դուք պարտավոր եք ընդունել այլասերվածությունը խթանող, պաշտպանող օրենքներ: Դրա համար բերվում են գումարներ:
Վրաստանն է ծանր վիճակում, տեսել եք նաև Ուկրաինայում ինչ է տեղի ունենում. 1000 այլասերված է դուրս գալիս, 4-5 հազար ոստիկանով պաշտպանում են, որովհետև չունեն օրենք, որն արգելում է այլասերվածության քարոզչությունը:
Մենք պետք է ընդունենք, պարտավոր ենք ընդունել այդ օրենքը: Մեզ շատ հաճախ ասում են` գիտեք, հայ ժողովուրդը հակում չունի այդ բաներին,  Հայաստանն Ադրբեջան չէ (տասնամյակներով, նույնիսկ Սովետական Միության ժամանակներից հայտնի են ադրբեջանցիների հակումներն այդ ուղղությամբ): Հիմա մեզ հանգստացնում, ասում են` հայ ժողովուրդը հակված չէ… Բայց այդպես մեզ ասում էին նաև այն ժամանակ, երբ աղանդների գրանցումը, գործունեությունն էին թույլ տալիս»:
 
Այլասերվածից այլասերված է ծնվելու, այլասերվածը չի կարող հայրենասեր և ճակատ, երկիր պահող մարդ լինել և այդպիսի երեխա դաստիարակել
«Քրիստոնեա-Ժողովրդական Վերածնունդ» կուսակցության առաջնորդը հիշեց ու հիշեցրեց, որ երբ Հայաստանում աղանդներին թույլ տալու մասին օրենք էր ընդունվում, մեզ էլի ասում էին` Հայաստանը հակված չէ…
«Սակայն,- շարունակեց Սոս Գիմիշյանը,- երբ որ դրսից ահռելի գումարներ, տասնյակ միլիոնավոր դոլարներ են բերվում հենց այդ խնդիրները լուծելու համար, այդ փողերի դեմ փոքրիկ Հայաստանին իր փոքրիկ բնակչությամբ շատ դժվար է պայքարելը: Եվ իմացեք` վտանգը մեր գլխի վրա կախված է, գոնե պետք է, նախ, քարոզչությունն արգելել, երկրորդը, ինչ ես կառաջարկեի, պետք է օրենքով արգելել այլասերվածների, նրանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող, նրանց քարոզչությունն իրականացնող կազմակերպությունների, ինչպես նաև աղանդների ֆինանսավորումը դրսից:
Եթե մենք արգելենք աղանդների ֆինանսավորումը դրսից, աղանդները ճանճի պես կվերանան, կսատկեն, որովհետև հայ ժողովուրդը հակված չէ… Եթե դրսից այլասերվածությունն օժանդակող կառույցների ֆինանսավորումն արգելվի, նույնպես կվերանան դրա քարոզչության հետ կապված մեր հիմնախնդիրները: Որպես փաստացի պատերազմի մեջ գտնվող երկիր, մեզ համար այլասերվածության քարոզչությունն առավել ևս անթույլատրելի է, որովհետև այլասերվածից, եթե նա հակառակ սեռից երեխա ունենա, այլասերված է ծնվելու, այլասերվածը չի կարող հայրենասեր և ճակատ, երկիր պահող մարդ լինել և այդպիսի երեխա դաստիարակել` լինի դա իր երեխան, թե որդեգրած»:
Ասում են, որ Հայաստանում արդեն կան որոշ քաղաքական կուսակցություններ, որոնք ստորագրել և համաձայնություն են տվել, որպեսզի այլասերվածության քարոզչությունը մեր երկրի օրենսդրությամբ հաստատվի: Դա իրո՞ք այդպես է: Պատասխանելով այս հարցին, Սոս Գիմիշյանն ասաց.
«Նախ, դա դրսից է արվում, պարտադրվում է դրսից քաղաքական ճնշումներով, նույնիսկ մեր պետությունն է պարտադրվում Եվրամիության ու նրանց ներկայացուցիչների միջոցով: Սա առաջին: Երկրորդ. ցավոք, դա արդեն հետևանք է դրսի ճնշումների և դրսի ֆինանսական ներմուծումների: Քաղաքական կառույցներ կան, Դաշնակցությունը կարծես ստանձնել է պարտավորություն` Արմեն Ռուստամյանի գլխավորությամբ, որ այդ «արժեքներն» իրենք… Նույնիսկ «Երկիր Մեդիան» նույնպես բավականին լուրջ գործ է անում, քարոզչություն է իրականացնում: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, «Ելք»-ից Ալեն Սիմոնյան կա, որը պարբերաբար հանդես է գալիս, որ այդ այլանդակությունը պետք է մեր երկրում օրենքի ուժ ստանա և օրենքով իրավունք ստանա: Կան նաև այլ կառույցներ` հասարակական կազմակերպություններ և կայքեր, որոնք նույնիսկ մտնում են արդեն դպրոցներ, երեխաներին են փորձում արդեն դպրոցական հասակից այլասերել»:
Ըստ «Քրիստոնեա-Ժողովրդական Վերածնունդ» կուսակցության նախագահի, այս ամենի դեմն առնելը ծանր պայքարի խնդիր է, մենք պետք է ազգովի կանգնենք և թույլ չտանք, պետք է խնդրենք, պարտադրենք, ցանկացած ձևով մեր իշխանություններին և Ազգային ժողովին բերենք այն համոզման, որ անպայման պետք է ընդունել այլասերվածության քարոզն արգելող օրենք, նախ, անչափահասների շրջանում, էլ չենք ասում, որ ընդհանրապես պետք է արգելել այլասերվածության քարոզչությունը:
«Բազմաթիվ երկրներ կան, որտեղ դա արգելված է,- ասաց Սոս Գիմիշյանը:- Մինչև վերջերս ԱՄՆ-ի Տեխաս նահանգում այլասերվածությունը նույնիսկ քրեորեն պատժելի արարք էր համարվում: Վերջը վերևից ճնշմամբ և որոշմամբ հանեցին այդ պատիժը: ԱՄՆ-ի ինը նահանգներում այլասերվածության քարոզչությունն օրենքով արգելվում է: Մինչդեռ, տեսնում եք այստեղ ինչ է կատարվում: Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը միասեռականների դրոշն է բարձրացրել… Այսինքն` սա դրսից ագրեսիայի դրսևորում է: Մենք ցեղասպանություն ենք տեսել, սա, իմացեք, երկրորդ ցեղասպանությունն է, դրսից կազմակերպվող ևս մեկ ցեղասպանություն է հայ ժողովրդի նկատմամբ»:
 
Անհրաժեշտ օրենքի ընդունումը մերժելու պարագայում իշխանությունները խթանելու են արտագաղթը
Պարոն Գիմիշյանի խոսքերով, իրենք չենք ասում, որ այլասերվածությունն արգելվի, իրենց տանը, եթե անտեսում են հոգու ու մարմնի համար դրա կործանարար լինելու վերաբերյալ զգուշացումները, թող զբաղվեն, գլուխները` քարը:
«Դա հիվանդություն է, շեղում է, պետությունը եթե գթասրտություն ցուցաբերի, պետք է այդ մարդկանց բուժի և այդ վիճակից դուրս բերի,- ասաց Սոս Գիմիշյանը:- Մյուսը` այլասերվածության քարոզչությունը, պարզապես քաղաքական նպատակ է հետապնդում, մեր ազգային անվտանգությանը հարվածելու, խարխլելու, մեր երկիրը քայքայելու խնդիր է լուծում: Եթե մեզ մոտ այլասերվածության քարոզչությունն արգելող օրենք չընդունվի, ապա վաղը բնավ չզարմանաք, որ այս առատ ֆինանսավորման պայմաններում հայաստանյան այլասերվածներից, ասենք, 50 անգամ ավելի շատ միասեռականների դրսից բերեն և շքերթ անեն, ասենք, Հանրապետության հրապարակում: Ոստիկանությանը և պետությանն էլ կպարտադրեն պաշտպանել նրանց, ինչն արվեց Ուկրաինայում: Գիտեք այդ 1000 հոգին բոլորն ուկրաինացի՞ են… Վրաստանում դրա փորձն եղավ, գիտենք ինչի հանգեցրեց` բախումների, ջարդուծեծի, ինչի՞ համար, ինչո՞ւ մեր երկիրը վտանգենք այսպիսի դրսևորումներով: Պարզ, հասարակ օրենքն ընդունենք, որը տրամաբանական է, առողջ է, նպաստում է մեր երկրի անվտանգությանը, և փակե՛նք այս խնդիրը:
Մենք ունենք Ազգային ժողով և կառավարություն, Ազգային ժողովը պետք է ընդունի օրենք, որն այդ վտանգները կվերացնի, կառավարությունը, որպես գործադիր իշխանություն, պետք է իրականացնի քաղաքականություն, այնպիսի քայլեր կատարի, որ այդ վտանգները չլինեն, որ բոլորի իրավունքները գոնե հավասարապես պաշտպանվեն: Մենք չենք ասում վերացնել հասարակության այդ հատվածը, ասում ենք` ինչ անում եք, արեք, ինչպես ես իմ տանը, իմ ընտանիքում ինչպես ցանկանում, այդպես եմ վարվում: Բայց մի՛ քարոզեք, իմ երեխային վտանգի մի ենթարկեք: Ես հույս ունեի, որ Հայաստանը լինելու է այն կղզյակը, որտեղ տարին գոնե 3 ամիս, արձակուրդներին մեր հայրենակիցներն իրենց երեխաներին կբերեն, որտեղ տղան տղայություն կսովորի` շփվելով մեր երեխաների հետ, աղջիկն էլ, այսպես ասեմ, աղջկություն: Իսկ հիմա Հայաստանը կարող է դառնալ ամենավտանգավոր տեղերից մեկը, որտեղ երեխաներին չարժե բերել ոչ միայն արձակուրդին, այլև ընդհանրապես, պետք է երեխային վերցնել ու գնալ, գտնել մի երկիր, որտեղ պաշտպանված են, որտեղ քարոզչությունն արգելված է, որովհետև չի կարող ծնողն իր երեխայի մասին չմտածել»:
«Քրիստոնեա-Ժողովրդական Վերածնունդ» կուսակցության ղեկավարի հավաստմամբ, անհրաժեշտ օրենքի ընդունումը մերժելու պարագայում իշխանությունները խթանելու են արտագաղթը, ծնողը երեխաների խաթեր ստիպված կլինի փախչել մի երկիր, որպեսզի այդ խայտառակությունից ու վտանգից հեռու մնա:
Վրաստանի և Ուկրաինայի իրադարձությունների վերաբերյալ կից ներկայացվող տեսանյութերը ու դրանց առատությունը պատահական չեն, սա ՀՀ իշխանություններին ժամանակին ուղղված զգուշացում է, ուզո՞ւմ են, որ այս ամենը լինի նաև Հայաստանում, ու նույնիսկ` սրանից ավելի ահավորը
 
Արթուր Հովհաննիսյան
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք