Facebook-ը զբաղվելու է սեփական սերիալների արտադրությամբ


Facebook-ը զբաղվելու է սեփական սերիալների արտադրությամբ

  • 26-06-2017 18:21:58   |   |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

 
Facebook սոցիալական ցանցի ներկայացուցիչները հոլիվուդյան գործակալությունների հետ քննարկում սեփական արտադրության սերիալների և հեռուստահաղորդումների ստեղծման հնարավորությունը`  որպես մեկնարկ նախանշելով ամռան ավարտը: 
Interfax-ի փոխանցմամբ` սոցցանցի ներկայացուցիչները պլանավորում են մինչև 3 մլն դոլար բյուջեյով ֆիլմերի արտադրություն, ինչը համարժեք է հեռուստատեսությամբ ցուցադրվող հեղինակավոր սերիալների բյուջեներին: Բացի այդ, Facebook-ն ակնկալում է 500 հազար դոլարից մինչև 1մլն դոլար բյուջեյով հեռուստահաղորդումների և մինչև 10 րոպե տևողությամբ կարճամետրաժ տեսանյութերի ստեղծում: 
Նոր սերիալները նախատեսված են լինելու 13-34 տարեկան անձանց համար, որոնք զերծ կլինեն քաղաքական թեմաներից, անհարգալից բառապաշարից և էրոտիկայից: 
Ընկերության համար կարևոր պայման է հանդիսանում նկարահանված նյութի համար հեղինակային իրավունքի ստացումը, ինչը մեծ խնդիրներ է առաջացնում: 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play