Կանադացի գիտնականները վերանայել են մարդու կյանքի միջին առավելագույն տեւողությունը


Կանադացի գիտնականները վերանայել են մարդու կյանքի միջին առավելագույն տեւողությունը

  • 29-06-2017 16:51:44   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Կանադացի գիտնականները ցույց են տվել, որ մարդու կյանքի միջին առավելագույն տեւողությունը (այսինքն՝ միջինացված Երկրի վրա բոլոր երկարակյացների հաշվառմամբ) առնվազն ավելի Է, քան ավելի վաղ համարվում Էր:

Համապատասխան հետազոտությունը հրապարակված Է Nature հանդեսում, դրա մասին հակիրճ հայտնել Է Մակգիլի համալսարանը (Կանադա), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Մասնագետներն իրենց եզրակացություններին հանգել են՝ վերլուծելով ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից եւ Ճապոնիայից մարդկանց կյանքի տեւողության վերաբերյալ տվյալները, որոնք հավաքվել են 1968 թվականից: «Մենք պարզապես չգիտենք, թե որը կլինի տարիքային սահմանը: Փաստորեն ընդլայնելով ընդհանուր ուղղության գծերը՝ մենք կարող ենք ցույց տալ, որ կյանքի առավելագույն միջին ժամկետները տեսանելի ապագայում կարող են շարունակել մեծանալ»,- ասել Է աշխատության համահեղինակ Զիգֆրիդ Հեքիմին: Նա նշել Է, որ 300 տարի առաջ շատ մարդիկ կարճ կյանք ունեին: «Եթե մենք նրանց ասեինք, թե մի գեղեցիկ օր մարդկանց մեծամասնությունը կարող ապրել մինչեւ հարյուր տարի, նրանք կասեին, թե դուք խելագար եք»,- հավելել Է Հեքիմին: Այսպիսով հեղինակները հերքել են ամերիկացի գիտնականների այն արդյունքները, որոնք 2016 թվականի հոկտեմբերին հրապարակվել Էին Nature-ում, որոնց համաձայն մարդու կյանքի միջին առավելագույն տեւողությունը կազմում Է 115 տարի: Երկրի վրա երբեւԷ ապրած մարդկանցից ամենածերը, ում ծննդյան եւ մահվան տարիները պաշտոնապես հաստատաված են, եղել Է ֆրանսուհի Ժաննա Կալմանը, որը մահացել Է 1997 թվականի օգոստոսին: Նա ապրել Է 122 տարի, 5 ամիս եւ 14 օր: 

Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ