Քննարկվել են տրանսպորտի և հեռահաղորդակցության ոլորտում հայ-վրացական երկկողմ hամագործակցությանն առնչվող հարցեր


Քննարկվել են տրանսպորտի և հեռահաղորդակցության ոլորտում հայ-վրացական երկկողմ hամագործակցությանն առնչվող հարցեր

  • 29-06-2017 18:32:48   | Հայաստան  |  Տնտեսություն

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հունիսի 29-ին ընդունել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գիորգի Գախարիային։
 
Բարձր գնահատելով երկու երկրների միջև համագործակցության ամուր հիմքերը՝ Վահան Մարտիրոսյանը նշել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև առանձնահատուկ գործընկերային հարաբերություններ են ձևավորված։
 
Նախարարն ընդգծել է, որ տնտեսության զարգացմանն ուղղված կարևորագույն՝ տրանսպորտի, կապի և հեռահաղորդակցության ոլորտներում առաջիկայում երկու երկրների միջև համագործակցությունն ավելի կընդլայնվի։
 
Անդրադառնալով ՏՏ ոլորտի զարգացման հնարավորություններին՝ նախարարն առաջարկել է քայլեր ձեռնարկել այս ոլորտում երկու երկրների միջև համատեղ իրականացվող ծրագրերն ընդլայնելու և զարգացնելու ուղղությամբ։
 
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև Լարսի ավտոճանապարհին, բեռնափոխադրումներին և ուղևորափոխադրումներին առնչվող մի շարք խնդիրների։
 
Քննարկվել են հետագա համագործակցությանն առնչվող այլ հարցեր։
 
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն
Նոյյան տապան  -   Տնտեսություն