Սեպտեմբերի 1-ից Ռուսաստանը վերացնելու է Թուրքիայից որոշ բանջարեղենների մատակարարման արգելքը


Սեպտեմբերի 1-ից Ռուսաստանը վերացնելու է Թուրքիայից որոշ բանջարեղենների մատակարարման արգելքը

  • 31-08-2017 16:22:47   | Ռուսաստան  |  Տնտեսություն

 
Սեպտեմբերի 1-ից Ռուսաստանը վերացնելու է Թուրքիայից որոշ բանջարեղենների (բադրիջան, պղպեղ և դդում) մատակարարման արգելքը: 
 
Interfax-ի փոխանցմամբ` ՌԴ գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչևը հաղորդել է, որ վերոնշյալ որոշումը կայացվել է «Անասնաբուժական և ֆիտոսանիտարական վերահսկողության դաշնային ծառայության » (Ռոսսելխոնադզորի) մասնագետների կողմից այս տարվա մայիսին թուրքական ընկերություններում իրականացված ստուգումների արդյունքում:  
 
«Մենք ակնկալում ենք, որ մեր թուրք գործընկերներն իրենց շուկա կընդունեն ռուսական արտադրության տավարի միս և թռչնամիս: Սահմանափակումների վերացումը պետք է երկուստեք իրականացվի և լինի փոխադարձ»,- հայտարարել է ռուս պաշտոնյան: 
Անդրադառնալով թուրքական տոմատի մատակարարմանը` նախարար Տկաչևը հայտարարել է, որ այդ հարցում տարակարծություն և վեճեր կան: 
 
Նա նշել է, որ Թուրքիան պաշտպանում է ռուսաստանյան շուկա լոլիկ մատակարարելու իր իրավունքը, քանի որ դա այդ երկրում գյուղատնտեսական արտադրանքի ներմուծման հիմնական կատեգորիաներից մեկն է:
 
Իսկ Ռուսաստանը պաշտպանում է իր շահերը` միաժամանակ պաշտպանելով իր արտադրողներին, ովքեր ակտիվորեն զբաղվում են բանջարեղենի աճեցմամբ և նոր ջերմոցային համալիրների կառուցմամբ:
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play