«Գարդասիլ» պատվաստանյութով 13 տարեկան աղջիկների պատվաստումները հայկական գենը ոչնչացնելուն ուղղված քայլ է («Գարդասիլ» պատվաստանյութի զոհերը տեսանյութեր)


«Գարդասիլ» պատվաստանյութով 13 տարեկան աղջիկների պատվաստումները հայկական գենը ոչնչացնելուն ուղղված քայլ է («Գարդասիլ» պատվաստանյութի զոհերը տեսանյութեր)

  • 22-09-2017 18:49:21   | Հայաստան  |  Հասարակություն



 
Հայաստանում աշնանը նախատեսված «Գարդասիլ» պատվաստանյութով 13 տարեկան աղջիկների պատվաստումները հայկական գենը ոչնչացնելուն ուղղված քայլ է: 
Այս մասին սեպտեմբերի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց գրող, հրապարակախոս Ռուզան Ասատրյանը: 
 
Ըստ նրա` «Գարդասիլ» պատվաստանյութը նախատեսված է ոչ թե աղջիկներին հետագայում արգանդի վզիկի քաղցկեղից պաշտպանելու համար, այլ առաջացնում է չբերություն, խախտում է նրանց նյարդային համակարգի ֆունկցիաները, նույնիսկ մահվան հասցնում: 
 
Ռ. Ավետիսյանը նման եզրակացության հանգել է համացանցում և մամուլում կատարած հետազոտությունների հիման վրա: 
Հրապարակախոսի համոզմամբ` աշխարհը կառավարող համաշխարհային ուժերն իրենց առջև խնդիր են դրել մոլորակի բնակչության թիվը կրճատել` 7 մլրդ-ից հասցնելով 1,5 մլրդ-ի, հետևաբար բացի արհեսատական երկրաշարժեր ու ջրհեղեղներ առաջացնելուց, դիմում են նաև այսպիսի կենսաբանական նշանակության միջոցառումների իրականացմանը: 
 
«Երեխան որ երեխա է, ծնվելուց հետո ունենում է ծննդական, իսկ այս պատվաստանյութը, որն իբրև թե նախատեսված է մարդու պապիլոմա վիրուսի դեմ, չունի ոչ մի բնութագիր, կիրառման ցուցում»,- ընդգծեց Ռ. Ավետիսյանը` անընդունելի համարելով նման կասկածելի պատվաստանյութով դեռահաս աղջիկների պատվաստումները: 
 
Իր հերթին գրող, հրապարակախոս Լիա Ավետիսյանը հիշեցրեց, որ «Գարդասիլ» պատվաստանյութի արտադրությամբ զբաղվող Merck & Company ընկերությունը ժամանակին թմրանյութեր է արտադրել: 
 
«Այս ընկերությունը շահագրգիռ է, որպեսզի աշխարհում լինեն պատերազմներ. Դա արձանագրված է: Այս ընկերությունը բազմիցս գրանցվել է որպես կաշառատու Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում»,- փաստեց նա` հավելելով, որ նշյալ ընկերությունը կաշառքներ է բաժանել այդ երկրների իշխանություններին և հասել նրան, որ վերջիններս ձեռք են բերեն պատվաստանյութերը և կիրառեն հասարակության շրջանում:  
 
Լ. Ավետիսյանի խոսքերով` շատ երկրներ ժամանակին հասկացել են այս պատվաստանյութի վտանգավոր լինելը և հրաժարվել են դրանից, արդյունքում ընկերությունը հայտնվել է սննկացման եզրին:
 
Նրա փոխանցմամբ` ՀՀ Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը մեծ խոստումներ է ստացել Merck & Co. ընկերությունից, մասնավորապես, ՁԻԱՀ-ի դեմ դեղամիջոցներ ստանալու հետ կապված: 
«Թերևս սա է պատճառը, որ Ս. Խաչատրյանն ԱԺ ամբիոնից վատաբանեց  «Արմենիկում»-ը` ասելով, թե այն չի բուժում ՁԻԱՀ-ը, այլ ընդամենը բարձրացնում է իմունիտետը»,- նկատեց բանախոսը` հավելելով, որ նշյալ ընկերության նպատակն է վերացնել հայի ազգային գենը: 
 
Բանախոսներն առաջարկում են լրագրողներին և շահագրգիռ ակտիվ անձանց միավորվել` իրազեկման ակցիաներ իրականացնելով մայրաքաղաքում և մարզերում: 
 
 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն