Սաուդյան Արաբիան հայտարարել է աշխարհում ամենանորարար քաղաքը կառուցելու մասին


Սաուդյան Արաբիան հայտարարել է աշխարհում ամենանորարար քաղաքը կառուցելու մասին

  • 24-10-2017 16:44:17   | Սաուդյան Արաբիա  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

 
Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդը հայտարարել է թագավորության տարածքում ինովացիոն և առևտրային քաղաք կառուցելու մասին, որը կոչվելու է Նեոմ (Neom).
РИА Новости-ի փոխանցմամբ՝ Սաուդյան Արաբիան մինչև 2030 թվականը զարգացման ռազմավարության շրջանակներում ստեղծելու է նոր սերնդի գլոբալ մի քաղաք՝ նորարարական հանգույց, որը կդառնա քաղաքակրթությունների խաչմերուկ: 
 
Նշվում է, որ ապագայի քաղաքի մակերեսը կազմելու է 26 հազար քառակուսի կիլոմետր: Այն կառուցվելու է երկրի հյուսիսային հատվածում: Քաղաքի նախագծողների կարծիքով՝ այն պետք է միմյանց հետ կապի տնտեսական արաբական երկրները, ինչպես նաև Աֆրիկան, Ասիան, Եվրոպան և Ամերիկան: 
Ինչպես սպասվում է, նոր քաղաքը ներդրողների համար կապահովի 500 մլրդ դոլարի եկամուտ: 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ