Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաշվարկել է շրջակա միջավայրին հասցված 41.408.900 ՀՀ դրամի վնաս


Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաշվարկել է շրջակա միջավայրին հասցված 41.408.900 ՀՀ դրամի վնաս

  • 02-11-2017 16:09:56   | Հայաստան  |  Տնտեսություն

 
ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից հոկտեմբերի 23-27-ն ընկած ժամանակահատվածում կատարված շրջայցերի, տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթի քննության, ինչպես նաև եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերվել և արձանագրվել է թվով 31 իրավախախտում, որոնցից 17-ի վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն և նշանակվել 980.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:
Ընդհանուր առմամբ վերոնշյալ ժամանակահատվածում բնապահպանական իրավախախտման հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է՝ 41.408.900 ՀՀ դրամ:
 
Մասնավորապես` 
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրվել է իրավախախտման 13 դեպք: Վերոնշյալ ժամանակահատվածում քննված վարչական վարույթներով նշանակվել է 150.000 ՀՀ դրամ տուգանք, հաշվարկվել 41.282.900 ՀՀ դրամ շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից՝
Լոռու տարածքային բաժնի աշխատակիցների ստուգայցերի արդյունքում և ՀՀ ոստիկանության գրությունների հիման վրա հայտնաբերված ապօրինի ծառահատման 7 դեպքի (հատել են 1 ցցաչոր խնձորենի, 3 սալորենի, 176 սոճենի և այլ տեսակների 408 ծառ) վերաբերյալ քննված վարչական իրավախախտման վարույթներով հաշվարկել է 41.003.300 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, ինչի մասին հաղորդում է ներկայացվել իրավապահ մարմիններին։
ՀՀ Տավուշի մարզում հայտնաբերված ապօրինի ծառահատման 1 դեպքի (հատվել է 1 ծառ) և փայտանյութի տեղափոխման 1 դեպքի (2,5 խմ փայտանյութ) վերաբերյալ հաշվարկվել է 153.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
ՀՀ Կոտայքի մարզում հայտնաբերված ապօրինի ծառահատման և վառելափայտի ապօրինի տեղափոխման 2 դեպքի (3,5 խմ փայտանյութ) վերաբերյալ հաշվարկվել է 126.600 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս և քննության արդյունքում նշանակվել է 150.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:
Երևանում հայտնաբերված ապօրինի ծառահատման 2 դեպքի վերաբերյալ գրություն է ներկայացվել Շենգավիթի ոստիկանություն՝ ծառահատների ինքնությունը պարզելու նպատակով:
Մթնոլորտային օդի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ
Արձանագրվել է իրավախախտման 6 դեպք: Վերոհիշյալ ժամանակահատվածում քննված վարչական վարույթներով կայացվել է վարչական տուգանքի 6 որոշում՝ 330.000 ՀՀ դրամի, որից՝
ՀՀ Կոտայքի մարզում հայտնաբերված առանց անթափանց ծածկոցի ավազի տեղափոխման 1 դեպքի վերաբերյալ նշանակվել է 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, հողի բերրի շերտի ապօրինի տեղափոխման 1 դեպքի վերաբերյալ նշանակվել է 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք: 
Արագածոտն՝ հայտնաբերված առանց անթափանց ծածկոցի ավազի տեղափոխման 2 դեպքի վերաբերյալ նշանակվել է 50.000-ական ՀՀ դրամի վարչական տուգանք, ընդհանուր՝ 100.000 ՀՀ դրամ:
ՀՀ Շիրակի մարզի հայտնաբերված առանց անթափանց ծածկոցի ավազի տեղափոխման 1 դեպքի վերաբերյալ նշանակվել է 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք: Արմավիր՝ հայտնաբերված հողի օգտագործման և պահպանման, թափոնների գործածության օբյեկտների տեղադրման, նախագծման, շինարարության եւ շահագործման պահանջների խախտման 1 դեպքի վերաբերյալ նշանակվել է 80.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:
Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրվել է իրավախախտման 3 դեպք:
Վերոհիշյալ ժամանակահատվածում քննված վարչական վարույթներով կայացվել է վարչական տուգանքի 1 որոշում՝ 50.000 ՀՀ դրամի և հաշվարկվել է 15.000 ՀՀ դրամ շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից՝
ՀՀ Սյունիքի մարզում հայտնաբերվել և առգրավվել է ապօրինի որսված 3 հատ կարմրախայտ տեսակի ձուկ։ Հաշվարկվել է 15.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։
ՀՀ Գեղարքունիքի մարզում հայտնաբերվել է սիգ տեսակի ձկան ապօրինի որսի 1 դեպք (32 հատ՝ 10կգ), որն առգրավվել և հանձնվել է Վարդենիսի նյարդաբանական տուն ինտերնատին:
ՀՀ Արմավիրի մարզում հայտնաբերվել է խեցգետնի ապօրինի որսի 1 դեպք, որի վերաբերյալ նշանակվել է 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:
Բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվարկ-հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար.
Կայացվել է վարչական տուգանքի 9 որոշում՝ 450.000 ՀՀ դրամի չափով, որից՝
ՀՀ Արմավիրի մարզի 4 տնտեսվարողների նկատմամբ նշանակվել է 50․000-ական ՀՀ դրամի չափով վարչական տուգանք, ընդամենը՝ 200.000 ՀՀ դրամ։
ՀՀ Արարատի մարզի 2 տնտեսվարողների նկատմամբ նշանակվել է 50․000-ական ՀՀ դրամի վարչական տուգանք, ընդամենը՝ 100.000 ՀՀ դրամ։
ՀՀ Շիրակի մարզի 1 տնտեսվարողի նկատմամբ նշանակվել է 50․000 ՀՀ դրամի վարչական տուգանք։
ՀՀ Կոտայքի մարզի 2 տնտեսվարողի նկատմամբ նշանակվել է 50․000-ական ՀՀ դրամի վարչական տուգանք, ընդամենը՝ 100.000 ՀՀ դրամ։
Ընթացքի մեջ գտնվող 22 իրավախախտումների վարչական վարույթի քննության արդյունքում նշանակվել է 2.030.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:
Ընդհանուր առմամբ նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 642.500 ՀՀ դրամ գումար:
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն