Առաջիկա տարիներին Հայաստանում նաև հողմակայաններ կկառուցվեն


Առաջիկա տարիներին Հայաստանում նաև հողմակայաններ կկառուցվեն

  • 08-11-2017 15:37:12   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

 
Ներկայումս ընթացքի մեջ են հողմակայաններ կառուցելու ներդրումային ծրագրերը: 
 
Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը՝ ընդգծելով, որ ի տարբերություն արևային կայանների՝ հողմակայանների կառուցման համար պահանջվում է առնվազն 1-2 տարի չափումներ կատարելու, նույնքան ժամանակահատված էլ կառուցման աշխատանքներն ավարտելու համար: 
 
Անդրադառնալով Հայաստանում արևային կայանների կառուցմանը՝ նախարարի տեղակալն ընդգծեց, որ  Հայաստանում 1ՄՎտ հզորությամբ ևս 9 արևային կայաններ կառուցման փուլում են: Նմանատիպ հաջորդ արևային կայանը բացվելու Սևանի ավազանում: 
 
Ըստ նրա՝ Հայաստանը ներկայումս գտնվում է միջազգային մրցութային գործընթացի ակտիվ փուլում 55 ՄՎտ հզորությամբ արևային կայան կառուցելու համար: 
 
«Սա Հայաստանում ամենահեռանկարային ոլոտներից մեկն է, եթե ոչ ամենահեռանկարայինը, ուստի հետագայում մենք արդեն շատ լուրջ պետք է ուսումնասիրենք ակումուլիացիոն հզորությունները, որոնց օգնությամբ պետք է կուտակել ավելացված էլեկտրաէներգիան »,- նշեց Հ. Հարությունյանը՝ շեշտելով, որ մինչև հզոր ակումուլիատորների գոյությունը, դիտարկվում է արևային կայաններից ստացվող էներգիայի ավելցուկի արտահանումը հարևան Իրան և Ռուսաստան: 
 
Նրա խոսքերով՝ 1 ՄՎտ հզորությամբ արևային կայանների աստիճանական կառուցումը նպատակահարմար է նրանով, որ առայժմ ուսումնասիրվում է, թե ընտրված վայրերը որքանով են բարենպաստ, և թե ինչպիսին է այդ կայանների ազդեցությունն ընդհանուր ցանցի վրա:  
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play