Wassef ընկերությունը մտադիր է Հայաստանում թեթև արդյունաբերական ձեռնարկություն հիմնել


Wassef ընկերությունը մտադիր է Հայաստանում թեթև արդյունաբերական ձեռնարկություն հիմնել

  • 24-11-2017 12:14:32   | Հայաստան  |  Տնտեսություն

 
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հանդիպել է սփյուռքահայ գործարար Ջոզեֆ Վասեֆի հետ, ով գխավորում է «Wassef Group»-ը։ Ընկերությունը Եգիպտոսի բամբակի և բամբակյա գործվածքեղենի առաջատար արտահանողներից ու արտադրողներից մեկն է:
Ջոզեֆ Վասեֆը նախարարին հայտնել է, որ ցանկանում է Հայաստանում արտադրություն հիմնել թեթև արդյունաբերության ոլորտում։ Ներդրողը նշել է, որ իրենց ընկերությունների շղթան մասնագիտացած է արտադրության բոլոր փուլերում՝  տրիկոտաժի ներկում, պտտվող, թվային և կտորային տպագրություն, ասեղնագործություն, ձևավորում, կար և փաթեթավորում։ Ընկերությունը արտադրանք է մատակարարում համաշխարհային ճանաչում ունեցող ապրանքանիշային ընկերություններին։
Նախարարը ներդրողի հետ քննարկել է Հայաստանում հագուստի արտադրություն հիմնելու հնարավորությունները, Հայաստանի կառավարության կողմից ներդրողների համար սահմանված  աջակցության գործիքակազմը, արտահանման հնարավորությունները և այլ մանրամասներ։
Ջոզեֆ Վասեֆի խոսքով՝ հայաստանյան աշխատուժը աշխարհում լավագույններից է և հայ մասնագետներն իրենց գործի գիտակն են, ինչն էլ ավելի կհեշտացնի իրենց գործունեությունը։ Ներդրողը նշել է, որ կարող են 1000-ից ավելի աշխատատեղ ստեղծել։
Հանդիպման ավարտին ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, նախարարության աջակցությամբ գործարարը կսկսի նախնապատրաստական աշխատանքները և անհրաժեշտ ուսումնասիրությունները: 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն