Սուրեն Կարայանը ԱՄՀ-ի հետ քննարկել է հիմնադրամի նոր ծրագիրը


Սուրեն Կարայանը ԱՄՀ-ի հետ քննարկել է հիմնադրամի նոր ծրագիրը

  • 20-12-2017 17:42:40   | Հայաստան  |  Տնտեսություն

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ընդունել է  Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) առաքելության պատվիրակությանը։
 
Հոսսեին Սամիի գլխավորած պատվիրակության հետ նախարար Կարայանը քննարկել է ԱՄՀ նոր ծրագրի մշակումը։
 
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ՀՀ Կառավարության 5-ամյա ծրագրին, գործադիրի տնտեսական առաջնահերթություններին և դրանցից բխող ընթացիկ և առաջիկա գործողություններին: Քննարկվել են նաև ԱՄՀ հետ համագործակցության հետագա առաջնահերթ ուղղությունները:
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն