Հնարավոր է՝ 2017 թվականը եզրափակվի 7 տոկոս տնտեսական աճով. փոխնախարար (տեսանյութ)


Հնարավոր է՝ 2017 թվականը եզրափակվի 7 տոկոս տնտեսական աճով. փոխնախարար (տեսանյութ)

  • 21-12-2017 14:21:25   | Հայաստան  |  Հասարակություն



 
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Տիգրան Խաչատրյանը չի բացառում, որ 2017 թվականը եզրափակվի 7 տոկոս տնտեսական աճի գրանցմամբ: 
 
Այս մասին նա նշեց կառավարության նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ ընդգծելով, որ նշյալ ցուցանիշը պայպանավորված է առևտրի (14 տոկոս), ծառայությունների (14 տոկոս),  արդյունաբերության (12,5 տոկոս) ոլորտներում արձանագրված աճով: 
 
«Տարին կփակվի 7 տոկոսը գերազանցող տնտեսական ակտիվությամբ, ինչին շատ մոտ է տնտեսական աճի ցուցանիշը: Տնտեսական ակտիվության և աճի ցուցանիշները հիմնականում տարբեր են լինում այն ժամանակ, երբ տնտեսության մեջ տեղի են ունենում կառուցվածքային փոփոխություններ»,- ասաց Տ. Խաչատրյանը: 
 
Ըստ նրա՝ տնտեսական ակտիվության առումով բացասական ցուցանիշ արձանագրվել է գյուղատնտեսության ոլորտում, ինչը պայմանավորված է եղանակային փոփոխություններով, իսկ առևտրի և ծառայությունների ոլորտում արձանագրված տնտեսական ակտիվությունը նաև ներքին և արտաքին զբոսաշրջության ավելացման արդյունք է: 
 
Փոխնախարարի խոսքերով՝ փոքր, բայց դրական ակտիվություն է նկատվել նաև շինարարության ոլորտում: 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play