Ալիևն Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններ է նշանակել


Ալիևն Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններ է նշանակել

  • 05-02-2018 15:23:39   | Ադրբեջան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է հրամանագիր երկրում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ:
 
ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է ադրբեջանական Trend գործակալությունը:
 
Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրությունները նշանակվել են 2018 թվականի ապրիլի 11-ին:
 
2018 թվականին լրանում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պաշտոնավարման ժամկետը: Նախագահական ընտրությունները պետք է տեղի ունենային հոկտեմբերի 17-ին: Իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության թեկնածուն կրկին գործող նախագահ Ալիևն էր:
 
Թե որն է արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու պատճառը, դեռևս հայտնի չէ: Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովին հանձնարարվել է ապահովել ընտրությունների անցկացումը՝ համաձայն Ընտրական օրենսգրքի:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը