Ալիևի՝ Երևանն ադրբեջանական հող լինելու, այն վերադարձնելու, այնտեղ բնակություն հաստատելու «նախընտրական աքլորականչը»


Ալիևի՝ Երևանն ադրբեջանական հող լինելու, այն վերադարձնելու, այնտեղ բնակություն հաստատելու «նախընտրական աքլորականչը»

  • 08-02-2018 17:30:00   | Ադրբեջան  |  Հասարակություն

 
Ադրբեջանցիները պետք է աստիճանաբար հասնեն իրենց ռազմավարական նշանակետին՝ Երևանը վերադարձնելուն: Interfax-ի փոխանցմամբ՝  նման անհեթհեթ հայտարարությամբ հանդես է եկել այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևը: 
 
Ըստ նրա՝ Երևանը հանդիսանում է իրենց «պատմական» հողը, և իրենք պետք է վերադառնան և բնակություն հաստատեն այդ հողում: 
«Դա մեր քաղաքական և ռազմավարական նշանակետն է, և մենք պետք է աստիճանաբար մոտենանք դրան»,- ասել է նա՝ հանդես գալով իշխող «Յենի Ադրբեջան» կուսակցության VI համագումարի ընթացքում: 
 
Նա ընդգծել է, որ իրենք չպետք է մոռանան իրենց «պատմական» հողերի մասին, իսկ հետագայում դա պետք է լինի իրենց գործունեության գլխավոր առանցքը: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն