Էրդողանը խոստացել է պատասխանել ԱՄՆ-ին սիրիացի քրդերին լրացուցիչ ֆինանսական աջակցություն տրամադրելու դեպքում


Էրդողանը խոստացել է պատասխանել ԱՄՆ-ին սիրիացի քրդերին լրացուցիչ ֆինանսական աջակցություն տրամադրելու դեպքում

  • 13-02-2018 16:33:41   | Թուրքիա  |  Հասարակություն

 
ԱՄՆ-ի որոշումն այն մասին, որ ավելացնելու է Սիրիական ժողովրդավարական ուժերին ցուցաբերվող ֆինանասական աջակցությունը, ազդելու է Անկարայի կողմից ընդունվող որոշուների վրա: 
Interfax-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիբ Էրդողանը: 
Նշենք, որ Սիրիական ժողովրդավարական ուժերի հիմնական մասը կազմում են ընդդիմադիր սիրիացի քրդերը: 
 
Ինչպես տեղեկացնում է աղբյուրը, վերոնշյալ հայտարարությունն Էրդողանն արել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի՝ Թուրքիա կատարելիք այցի նախաշեմին: 
 
Թուրք առաջնորդի կոշտ հայտարարությունները դարձել են Պենտագոնի պատասխանը կապված այն բանի հետ, որ վերջինս լրացուցիչ 300 մլն դոլար էր խնդրել հատկացնել Սիրիական ժողովրդավարական ուժերի մարտիկներին վերապատրաստելու և վերազինելու համար: 
 
Իր հերթին «Անադօլու» գործակալությունը հաղորդում է, որ Պենտագոնի բյուջետային ծրագրում 2019 թվականի համար նախատեսված է 250 մլն դոլար հատկացնել Սիրիայի սահմանները պաշտպանելու նպատակով 30 հազարանոց կոնտիգենտ ստեղծելուն: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն