Թուրք զինվորականները հաղորդել են Աֆրինում ավելի քան երկու հազար զինյալի չեզոքացման մասին
26-02-2018 12:52:56 | Թուրքիա | Հասարակություն
Սիրիական Աֆրինում սկսված գործողությունների սկզբից թուրք զինվորականները չեզոքացրել են քուրդ և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 2059 զինյալի:
Interfax-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է Թուրքիայի Զինված ուժերի գլխավոր շտաբը:
Այդպիսով՝ վերջին օրերի ընթացքում չեզոքացվել է 41 մարդ: Միաժամանակ չի հստակեցվում, թե ընդհանուր առմամբ քանի մարդ է սպանվել, քանիսը՝ գերի վերցվել:
Նշվում է, որ «Ձիթենու ճյուղ» գործողությունը Թուրքիան Աֆրին քաղաքի շրջանում և Սիրիայի հյուսիսում սկսել է հունվարի 20-ին: Այն ուղղված է քուրդ զինված խմբավորումների և Անկարայի պնդմամբ՝ ԻՊ ահաբեկիչների դեմ: