Աֆրին-Ղութա ռազմական առեւտրի երաշխիքները․Շահան Գանտահարյան


Աֆրին-Ղութա ռազմական առեւտրի երաշխիքները․Շահան Գանտահարյան

  • 20-03-2018 14:42:37   | Լիբանան  |  Մեկնաբանություն

Ի պատասխան Նոյյան Տապանի հարցին՝ Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր  Շահան Գանտահարյանը մեկնաբանում է Աֆրինի գրաւումը Թուպքիայի կողմից։
 
«Սիրիական Աֆրինի գրավումը թուրքական ուժերի կողմից ընթացավ միաժամանակյայ սիրիական կառավարական ուժերի կողմից Ղութան վերահսկողության տակ առնելու ռազմական գործողություններին: Միաժամանակյա եւ զուգահեռ ընթացող այս ռազմական գործողությունների երեւույթը մտաբերել կտա ռուս-թուրքական չհայտարարված համաձայնության մասին` երկուստեք այս տարածքների վրա վերասհկողություն իրականցնելու:
 
Աֆրինը թուրքերին, Ղութան ռուսներին բանաձեւը առարկայացել է հայտնապես: Ըստ երեւույթին սակայն միայն ռուսները չէ, որ դեպի Աֆրին թուրքական ներխուժման կանաչ լույսը տվել  էին: Այդ տարածքների վրա իրանյան ռազմական գործոնը եւս բացի հայտարարություններ կատարելուց, լուրջ արգելակիչ ազդեցություն չի ունեցել թուրքական հառաջքխաղացքին դիմաց:
 
Խաբուսիկ այն տպավորությունը կարող է ստեղծվել ,որ թուրքական զինուժը օգտվել է  Ռուսաստանի նախագահական ընտրությունների մթնլորտից, միեւնույն օրը Աֆրինը ամբողջովին վերահսկողության տակ առնելու նպատակով սկսված գործողություններին թափ տալու եւ այն քրդական ուժերից մաքրելու: Երեւույթը ավելիով կապվում է Ղութա Աֆրինի դիմաց ռազմաքաղաքական առեւտրի հետ: Թանկ գնով առեւտուրները երաշխիքներ  են պահանջում եւ այս դեպքում երաշխիքը գործողությունների միաժամանակյայ ընթացքն է:
 
Խնդիրը հիմա այն է, որ թուրքերը հայտարարում են, որ պիտի շարունակեն իրենց զորքերի հառաջխաղացքը. այստեղ երեւութապես կա բախում թուրքական եւ ամերիկյան շահերի: Ամերիկյան զինվորական հենակետեր գործում են Մինբաժում, որ ըստ էության Թուրքիայի հաջորդ թիրախն է: Անվտանգության գոտիներ ստղծելու թուրքական ռազմական ծրագրերի իրականացման հաջորդ փուլը անորոշ է: Ի տարբերություն Աֆրինի, Մինբաժի դեպքում ռուսական համաձայնության նշանակությունը այստեղ չի կարող աշխատել»։
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն