Ադրբեջանը «կամիկաձե» անօդաչու թռչող սարքեր է մշակում, որոնք նման են իսրայելականին.1in.am
21-03-2018 15:17:39 | Ադրբեջան | Ի՞նչ է գրում մամուլը
1in.am “Science and Technology Park” ընկերությունը, որի գրասենյակը գտնվում է Ադրբեջանի ԳԱԱ բարձր տեխնոլոգիաների պարկում, բարաժող ռազմամթերքի երեք նախատիպ է մշակել։
Նրանցից մեկը՝ «Mini» անվան տակ, գտնվում է դեռևս փորձարկման փուլում։ Նրա զանգվածը 3,5 կիլոգրամ է, թռիչքի տևողությունը՝ 30 րոպե, մարտագլխիկի զանգվածը՝ 0,5-0,7 կգ։ Հարվածի շառավիղը՝ 5-7 կմ։
Երկրորդ նախատիպն ավելի ծանր է՝ մոտ 5 կգ։ Նա նման է իսրայելական Harop բարաժող ռազմամթերքի փոքրացված պատճենին։ Հարվածի շառավիղը՝ 10 կմ է։ Էլեկտրաշարժիչ է օգտագործվում։
Երրորդը՝ «Grand»-ն է՝ 12-15 կգ. ծավալով, թռիչքի տևողությունը 3 ժամ, հարվածի շառավիղը՝ մինչև 20 կմ։ Օգտագործում է ներքին այրման շարժիչ։