Մարտի 24-ին Ադրբեջանում հուղարկավորել են սպանված զինծառայողի. razm.info


Մարտի 24-ին Ադրբեջանում հուղարկավորել են սպանված զինծառայողի. razm.info

  • 26-03-2018 17:57:41   | Ադրբեջան  |  Ի՞նչ է գրում մամուլը

razm.info Մարտի 24-ին Ադրբեջանի հուղարկավորել են նախորդ օրը՝ մարտի 23-ին, Թարթառի (Տերտեր) շրջանի ուղղությամբ սպանված զինծառայող Ռզաև Խայամ Փանահ օղլուին (Rzayev Xəyyam Pənah oğlu): Ադրբեջանական Interpress կայքը հրապարակել է հուղարկավորության թափորի լուսանկարներ, ինչպես նաև հարցազրույց սպանված զինծառայողի հոր հետ:
 
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն անգամ միջադեպից երեք օր անց որևէ կերպ չի մեկնաբանել զինծառայողի մահը:
 
Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ զինծառայողը սպանվել է մարտի 23-ին՝ «ռազմաճակատի Տերտերի ուղղությամբ ծառայողական պարտականություններն իրականացնելիս»:
 
Հավելենք, որ տարվա սկզբից հայտնի է դարձել Ադրբեջանի ԶՈւ արդեն 8 զինծառայողի մահվան մասին, որից 5-ը՝ մարտական: Սակայն, հաշվի առնելով ադրբեջանական կողմի՝ կորուստներ թաքցնելու հետևողական քաղաքականությունը, չի բացառվում, որ իրական կորուստներն անհամեմատ ավելի շատ են:
 
Հիշեցնենք, որ զինծառայողի մահվան մասին լուրերը տարածվել էին դեռևս մարտի 24-ին, ինչի մասին նույն օրը հայտնել էինք:
Ադրբեջանական լրատվամիջոցները և ֆեյսբուքյան հարթակները հայտնում են առաջնագծում կորստի մասին։ Սպանվածը Ջալիլաբադի շրջանի Ուզունթափա գյուղից Խայամ Փանահ օղլու Ռզաևն է (Rzayev Xəyyam Pənah oğlu)։
 
Բայց որոշ կասկածներ ունենք, վաղը օրվա ընթացքում կփորձենք մանրամասներ ճշտել, համոզվել, որ ապատեղեկատվություն չէ։
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play