Թուրքիայում մետրոյի անսարք շարժասանդուղքը «կուլ» է տվել ուղևորին (տեսանյութ)
27-03-2018 17:09:03 | Թուրքիա | Հասարակություն
Ստամբուլում տղամարդն ընկել է շարքից դուրս եկած մետրոյի շարժասանդուղքի մեջ: РИА Новости-ի փոխանցմամբ՝ կատարվածի տեսանյութը հրապարակվել է Youtube-ում:
Հաղորդվում է, որ դեպքը տեղի է ունեցել մետրոյի «Ազյագա» կայարանում: Տեսանյութում երևում է, թե ինչպես են ուղևորները ցած իջնում շարժասանդուղքով, սակայն ինչ-որ պահի մեխանիզմը սկսում է շարժվել և աստիճանների բացակայության պատճառով շարժասանդուղքի ներսում փոս է առաջանում:
Հանկարծակի ցնցման պատճառով շարժասանդուղքի վրա գտնվող մարդիկ վայր են ընկնում, իսկ մի տղամարդ այդ պահին փորձում է բռնվել շարժասանդուղքի կողապատերից և վայր է ընկնում՝ հայտնվելով մեղանիզմի ներսում:
Դեպքի վայրում մի քանի ժամ տևած փրկարարական աշխատանքների շնորհիվ հաջողվել է տղամարդուն դուրս բերել և տեղափոխել հիվանդանոց: Ներկա պահին նրա կյանքին վտանգ չի սպառնում:
ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ անսարք շարժասանդուղքի դիմաց նախազգուշացնող նշան է եղել, սակայն ուղևորներն ուշադրություն չեն դարձրել: