«Նոյյան Տապան»-ի «Հետաքրքիր զրուցակից» հաղորդաշարի հյուրն է աշխարհագրական գիտությունների դոկտոր և կենսաբանական գիտությունների թեկնածու, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանը


«Նոյյան Տապան»-ի «Հետաքրքիր զրուցակից» հաղորդաշարի հյուրն է աշխարհագրական գիտությունների դոկտոր և կենսաբանական գիտությունների թեկնածու, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանը

  • 11-04-2018 18:37:50   |   |  Առեղծվածներ

 
 
 
«Նոյյան Տապան»-ի ուղիղ եթերում ապրիլի 12-ին հեռարձակվելիք, ոչ միայն ՀՀ բնակչությանը, այլև Կալիֆորնիայի և ԱՄՆ այլ տարածքների հեռուստադիտողներին հասանելի հաղորդման հյուրն է լինելու աշխարհագրական գիտությունների դոկտոր և կենսաբանական գիտությունների թեկնածու, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանը:  Նրա հետ «Հետաքրքիր զրուցակից» հաղորդաշարով հարցազրույցը հիմնականում Հայաստանում տեղի ունեցած այն հրաշքների մասին է, որոնց գիտնականն անձամբ է ականատես եղել:
 
Ապրիլի 12-ին, Երևանի ժամանակով ժամը 10:00-11։00-ը հաղորդմանը կարելի է հետևել ԱՄՆ հայկական AABC հեռուստաընկերությամբ, ինչպես նաև առցանց՝ «Նոյյան Տապան»-ի www.nt.am կայքով, «Նոյյան Տապան» հեռուստաընկերության Youtube-յան ալիքով, «Նոյյան Տապան»-ի ֆեյսբուքյան էջում և «Noyan Tapan» ֆեյսբուքյան խմբում։
Հաղորդման ընթացքում հեռուստադիտողները կարող են զանգհարել և իրենց հարցերն ուղղել բանախոսին ԱՄՆ-ից 818 9675321, իսկ Հայաստանից 060 351131 հեռախոսահամարներով, ինչպես նաև հարցեր գրել «Նոյյան Տապան»-ի ֆեյսբուքյան էջում և «Noyan Tapan» ֆեյսբուքյան խմբում, «Նոյյան Տապան» հեռուստաընկերության Youtube-յան էջում։
Հաղորդումը վարելու է հրապարակախոս, «Նոյյան Տապան»-ի հետաքննող լրագրող Արթուր Հովհաննիսյանը:
 
Նոյյան տապան  -   Առեղծվածներ