Դոնալդ Թրամփը մինչև մայիսի 12-ը պետք է որոշի՝ ԱՄՆ-ը սկսո՞ւմ է աշխարհի պայթեցման գործընթացը, թե ոչ


Դոնալդ Թրամփը մինչև մայիսի 12-ը պետք է որոշի՝ ԱՄՆ-ը սկսո՞ւմ է աշխարհի պայթեցման գործընթացը, թե ոչ

  • 03-05-2018 19:31:08   | ԱՄՆ  |  Քաղաքական

 
 
 
 
Սիրիայից հետո նրանց թիրախում Իրանն է: Ինչո՞ւ… Բնականաբար, առաջին հերթին հենց այս հարցն է առաջանում: Այդ կարևոր հարցին արդեն պատասխանել ենք մեր նախկին հրապարակումներում և այժմ ընդամենը հիշեցնենք, որ խնդիրը ողջ մահմեդական աշխարհին դիմադրության ներուժից զրկելով, Երուսաղեմում գտնվող մահմեդական աշխարհի գլխավոր սրբավայրերից մեկը` Օմարի մզկիթը քանդելու համար նախադրյալների ստեղծումն է, որպեսզի այն քանդելուց հետո հենց նույն վայրում կառուցվի դեռ ասպարեզ չեկած Նեռի (հակաքրիստոսի, Համաշխարհային կառավարության կառավարչի) համար նախատեսված Սողոմոնի տաճարը:
Ամբողջ աշխարհի մահմեդականների գլխավոր սրբավայրերից մեկը հանդիսացող Օմարի մզկիթը քանդելն ու նրա տեղում Համաշխարհային կառավարության կառավարչի համար Սողոմոնի տաճարի կառուցումը հնարավոր չէ իրականություն դարձնել, քանի դեռ արաբական աշխարհը և Իրանը (թերևս նաև Թուրքիան…) բավականաչափ հզոր են դա թույլ չտալու համար: Այդ իսկ պատճառով Սիրիան շարքից հանելուց հետո (որպեսզի իրենց չխոչընդոտի Իրանի, Լիբանանի դեմ առաջիկա ոտնձգությունների, ինչպես նաև Օմարի մզկիթը քանդելու հարցում) նպատակ կա նույն կերպ վարվել նաև Իրանի, Լիբանանի և արաբական այլ պետությունների նկատմամբ` ռազմական ագրեսիայի, այդ պետություններում խժդժություններ, ներքին պատերազմներ հրահրելու, նրանց նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ կիրառելու, տարբեր պետությունների իրար դեմ հանելու և այլ միջոցներով: Այս ճանապարհին Թուրքիան էլ գուցե ինչ-որ հնարքով մասնատեն, ծնկաչոք վիճակի բերեն, որպեսզի Աստծո տեղ իրեն այս աշխարհի ճարտարապետ համարող հրեա-մասոնական հանցախումբն առանց մահմեդականների լուրջ դիմադրությանը հանդիպելու, կարողանա Երուսաղեմում քանդել Օմարի մզկիթը:
Ինչպես հայտնի է, Իրանը և միջազգային միջնորդները՝ Ռուսաստանը, Չինաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան, երկարատև բանակցություններից հետո 2015թ. ապրիլի 2-ին շվեյցարական Լոզան քաղաքում կարողացել են շրջանակային համաձայնության հասնել Իրանի միջուկային ծրագրի շուրջ: Կնքվել է շրջանակային համաձայնագիր, որը հայտնի է «Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիր» անվամբ (այսուհետ` ՀԳՀԾ):
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գտնվելով Իսրայելի և մասոնական կառույցի ազդեցության տակ, իր պաշտոնավարման սկզբից ևեթ դեմ է  արտահայտվել ՀԳՀԾ-ին: Դեռ 2016թ. դեկտեմբերի 15-ին այն ժամանակ ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Բեն Ռոդսը զգուշացրել է այդ երկրի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին ՀԳՀԾ-ի չիրագործվելու կապակցությամբ:
Ընդգծելով ով, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնությունը միջազգային գործարք է, Բեն Ռոդսն ասել է. «Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի չիրագործվելու դեպքում ԱՄՆ-ի նորընտիր նախագահն ու նրա գլխավորած կառավարությունը ծանր գին են վճարելու»:
Այնուհանդերձ, Թրամփը 2017թ. ապրիլին Սպիտակ տանն առընթեր Ազգային անվտանգության խորհրդին հանձնարարել է ստուգել ՀԳՀԾ-ն ու վերագնահատել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ հիշյալ համաձայնագիրը: 2017թ. ապրիլի 18-ին ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հայտարարության մեջ նշված է Թրամփի կողմից առաջադրված ստուգման նպատակը՝ ԱՄՆ-ի ազգային շահերի համար արդյոք կենսականորեն կարևո՞ր է Իրանի հետ կապված պատժամիջոցների կասեցումը՝ ՀԳՀԾ-ի պայմաններին համապատասխան: Հետագա ժամանակաընթացքում Դոնալդ Թրամփը տարբեր առիթներով, տարբեր պատճառաբանություններով բարձրացրել է ՀԳՀԾ-ն լրջորեն վերանայելու, խմբագրելու խնդիրը, ընդհուպ սպառնացել է, որ ԱՄՆ-ը միակողմանիորեն դուրս կգա ՀԳՀԾ-ից: Ինչ է նշանակում դա: Եթե փորձենք շատ հակիրճ պատասխանել այդ հարցին, ապա ԱՄՆ-ը հիշյալ համաձայնագրից դուրս գալուց հետո, աստիճանաբար թե միանգամից, ամբողջությամբ վերականգնելու է Իրանի դեմ վերջինիս միջուկային ծրագրի առնչությամբ կիրառվող պատժամիջոցները, ամենայն հավանականությամբ, ավելացնելու է նաև նորերը: Դրանից հետո Իրանը շատ կարճ ժամանակաընթացքում վերսկսելու է իր սառեցրած միջուկային ծրագիրը` հարստացված ուրանի ստացումը, դրան հաջորդելու են Իսրայելի և ԱՄՆ-ի հրթիռառմբային հարվածներն Իրանի միջուկային և ռազմական օբյեկտներին, որոնցից բոլորը խոցել հնարավոր չի լինելու: Ինքնիշխան պետության նկատմամբ ռազմական այս ագրեսիան դրդելու է Իրանի պատասխան քայլը Իսրայելի և ԱՄՆ-ի նկատմամբ, ու դրանով սկսվելու է մեծ պատերազմը, որի մեջ ներգրավվելու են նաև այլ պետություններ, և որը, ամենայն հավանականությամբ, վերածվելու է Երրորդ համաշխարհային պատերազմի: Այո, բավական մռայլ հեռանկար է, բայց դրա իրատեսական լինելը կարելի է գիտակցել, եթե հաշվի առնենք, որ Իրանը ոչ Իրաք է, ոչ Լիբիա և ոչ էլ նույնիսկ Սիրիա…
Վերջին օրերին ՀԳՀԾ-ի շուրջ իրադարձությունները շատ կտրուկ ընթացք են ստացել: Ապրիլի 29-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն ԱՄՆ նորանշանակ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ հանդիպման ընթացքում հայտարարելով, որ չափազանց ոգեշնչված է Իսրայելին ԱՄՆ-ի ցուցաբերած ամուր աջակցությամբ և Իրանի միջուկային հավակնությունների դեմ պայքարը և տարածաշրջանային ընդլայնման դեմ ուղղված լայնածավալ քարոզարշավը գլխավորելու պատրաստակամությամբ, Իրանի միջուկային հավակնությունները և տարածաշրջանային ընդլայնման քաղաքականությունն «աշխարհին ուղղված մեծագույն սպառնալիք» է անվանել: Իր հերթին, Մայք Պոմպեոն հայտարարել է, որ ԱՄՆ-ը իրանական համապարփակ ռազմավարություն է մշակել՝ Իրանի միջուկային ծրագրից բացի, հաշվի առնելով նաև նրա ոչ միջուկային սպառնալիքները, այդ թվում նաև՝ ներկայությունը Սիրիայում:
«Իրանին կանգնեցնել է պետք, հարկավոր է կանգնեցնել Իրանի՝ ատոմային ռումբի նկատմամբ ձգտումը, անհրաժեշտ է դադարեցնել նրա ագրեսիան,- Պոմպեոյի հետ բանակցություններից հետո հայտարարել է Նաթանյահուն:- Մենք մտադիր ենք դա միասին անել»: 
Պոմպեոն վերահաստատել է, որ Միացյալ Նահանգները դուրս կգա ՀԳՀԾ-ից, եթե այն չվերանայվի: Չնայած այն իրողությանը, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) ընդգծել է Իրանի միջուկային աշխատանքների խաղաղասիրական բնույթը, ԱՄՆ նախագահը ապրիլի 30-ին ՀԳՀԾ-ն դարձյալ թերի համաձայնություն է անվանել ու հայտարարել, որ այն անհրաժեշտ է փոփոխել: Ըստ Թրամփի, ՀԳՀԾ-ի շրջանակում Իրանի պարտավորությունների մեկ մասի ժամկետն ավարտվելու է 2025 թվականին, որից հետո այն միջուկային սպառազինություն արտադրելու ազատություն կունենա:
ԱՄՆ նախագահն ավելի վաղ քանիցս դեմ գնալով ՀԳՀԾ-ի մյուս կողմերի՝ Ռուսաստանի, Չինաստանի, Ֆրանսիայի, Բրիտանիայի, Գերմանիայի, ինչպես նաև ԵՄ-ի կարծիքին, ՀԳՀԾ-ն վատ ու սարսափելի համաձայնություն է անվանել:
Իրավիճակը սրվեց հատկապես Մայք Պոմպեո- Բենիամին Նաթանյահու հիշյալ հանդիպումից հետո: Իսրայելի վարչապետն ԱՄՆ-ի պետքարտուղարին իբր ներկայացրել է տեղեկություններ Իրանի կողմից միջուկային զենքի գաղտնի մշակման վերաբերյալ: Ապրիլի 30-ի գիշերը Բենիամին Նեթանյահուն Իրանի դեմ քարոզչական նոր շոու կազմակերպելով, տեսախցիկների դիմաց ցուցադրելով մի շարք պատկերներ, խտասալիկներ ու թղթեր, հայտարարել է, որ իսրայելական հետախուզությունը ձեռք է բերել Թեհրանի «միջուկային արխիվը»։ Ըստ Իսրայելի վարչապետի, տվյալ փաստաթղթերը պահպանվել են Իրանի տարածքում,  դրանց միջոցով Իրանը շարունակել է միջուկային զենքի մշակումը։ 
ԱՄՆ Պետդեպարտամենտի կայքի տեղեկացմամբ, Պոմպեոն հայտարարել է, թե անձամբ է ուսումնասիրել «իրանական արխիվի» ֆայլերը, որտեղ ապացույցներ կան Իրանի կողմից միջուկային զենքի մշակման վերաբերյալ։ Ըստ Միացյալ Նահանգների պետքարտուղարի, ԱՄՆ-ի` միջուկային զենքի չտարածման հարցերով և հետախուզության աշխատակիցները վերլուծում են տասնյակ հազարավոր էջեր ու դրանք պարսկերենից թարգմանում, վերլուծությունը կշարունակվի շատ ամիսների ընթացքում։ Բնականաբար, հարց է առաջանում` եթե համապատասխան աշխատակիցները դեռ վերլուծում են տասնյակ հազարավոր էջեր ու դրանք պարսկերենից թարգմանում, վերլուծությունն էլ շարունակվելու է շատ ամիսների ընթացքում, ապա ԱՄՆ պետքարտուղարն ինչպե՞ս, ինչի՞ հիման վրա է հայտարարել, թե ինքն անձամբ է ուսումնասիրել «իրանական արխիվի» ֆայլերը, որտեղ ապացույցներ կան Իրանի կողմից միջուկային զենքի մշակման վերաբերյալ: Նրա անձնական ուսումնասիրությունն արդեն բավարա՞ր է եղել հիշյալ հայտարարությամբ հանդես գալու համար: Դժվար թե… Հիշենք քիմիական զենք ունենալու պատրվակով ԱՄՆ-ի խայտառակ ագրեսիան Իրաքի նկատմամբ, ՄԱԿ-ում Իրաքի՝ իբր քիմիական զենք ունենալու վերաբերյալ ԱՄՆ-ի ներկայացրած «ապացույցը»:
Շատ հնարավոր է, որ Իսրայելի ներկայացրած փաստաթղթերը կամ թղթերը կեղծ են կամ վերաբերվում են նախկինում Իրանի կողմից իրականացված ու ՀԳՀԾ-ի ստորագրումից հետո սառեցված ծրագրին, սակայն ԱՄՆ պետքարտուղարն ասել է. «Մեր գնահատականով՝ մեր կողմից դիտարկվող փաստաթղթերը իսկական են»:
Ըստ Պոմպեոյի, Իրանն աշխարհին երկար տարիներ համոզել է, թե իր միջուկային ծրագիրը խաղաղ բնույթ ունի, սակայն Իսրայելի ձեռք բերած փաստաթղթերը, առանց որևէ կասկածի, ցույց են տալիս, որ իրանական վարչակազմը ճիշտ չի ասում, և որ Թեհրանը գաղտնի միջուկային ծրագիր է ունեցել երկար տարիներ շարունակ, սակայն աշխարհից ու ՄԱԳԱՏԷ–ից թաքցրել է իր ընդարձակ միջուկային արխիվը: ԱՄՆ պետքարտուղարը Իրանի միջուկային համաձայնագրի շուրջ գործարքը համարել է ստի վրա կառուցված:
Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը նույնպես Թեհրանի դեմ Նաթանյահուի քարոզչական հիշյալ շոուից հետո Իրանին մեղադրել է ատոմային զենքի արտադրման գաղտնի ծրագիր ունենալու մեջ ու նշել, որ ԱՄՆ-ը մանրամասնորեն  կուսումնասիրի Նաթանյահուի ներկայացրած տեղեկությունները:
«Ամերիկայի ձայն»-ի փոխանցմամբ, Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Իսրայելի հրապարակած տեղեկությունները, Վաշինգտոնի կարծիքով, «նոր և համոզիչ» մանրամասներ են պարունակում միջուկային զենք մշակելու Թեհրանի փորձերի մասին:
«Այս փաստերը համապատասխանում են այն ամենին, ինչը վաղուց Միացյալ Նահանգներին հայտնի էր. Իրանն ունի լիարժեք, ընդհատակյա միջուկային ծրագիր, որը նա փորձեց թաքցնել աշխարհից ու սեփական ժողովրդից, սակայն չկարողացավ»,- նշված է Սպիտակ տան հայտարարության մեջ:
Ինչպես ասում են, ստի ոտքերը կարճ են, ժողովրդական իմաստնությունն այդ առումով Սպիտակ տան համար բացառություն չի արել: Սուտն ակնհայտ է դառնում թեկուզ միայն այս հարցադրմամբ. եթե ԱՄՆ-ին իսկապես վաղուց հայտնի էր Իրանի լիարժեք և ընդհատակյա միջուկային ծրագրի գոյության մասին, ապա ինչո՞ւ այդ մասին ավելի վաղ չէր հայտարարում աշխարհին, ինչո՞ւ այդ մասին հայտնեց Իսրայելի վարչապետի ապրիլի 30-ի հայտարարությունից հետո միայն… Այս ամենը վկայում է, որ ԱՄՆ-ը պարզապես պատրվակ է փնտրում ՀԳՀԾ-ից դուրս գալու համար:
Իրանը կտրականապես և ամբողջությամբ հերքել ու հերքում է իր հասցեին վերոնշյալ մեղադրանքները: Ըստ Իրանի, Նաթանյահուի հայտարարությունը կրկնությունն է այն հայտարարությունների, որոնք ամերիկացիներն ավելի վաղ «Իրանի միջուկային գործունեություն» կամ pmd անվան ներքո ներկայացրել էին, սակայն միջուկային համաձայնության մեջ ԱԷՄԳ-ն փակել է այդ կապակցությամբ բացված գործը:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ապրիլի 29-ին մեկ անգամ ևս հայտարարել է, որ Մոսկվան կարևորում է ՀԳՀԾ-ի պահպանումը: Մամուլի ասուլիսում նշելով, որ եվրոպացի գործընկերները ևս կարևորում են ՀԳՀԾ-ի պահպանումը, Դմիտրի Պեսկովն ասել է. «Հնարավոր չէ խախտել ՀԳՀԾ-ն: Հակառակ դեպքում անհնար կլինի շարունակել բանակցությունները»:
Պեսկովն ասել է նաև, որ ՀԳՀԾ-ի շարունակման կամ լրացման շուրջ ցանկացած որոշում պետք է կայանա այդ համաձայնագիրը կնքած կողմերի համաձայնության հիման վրա: Ավելի վաղ ՌԴ արտգործնախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովն ասել էր, որ ՀԳՀԾ-ն ու դրա պահպանումը Ռուսաստանի համար անփոփոխ սկզբունք և անհրաժեշտություն են համարվում: Չինաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղարը նույնպես ընդգծել է ՀԳՀԾ-ի պահպանման անհրաժեշտությունը: Երեկ Պեկինում կայացած մամուլի ասուլիսում Չինաստանի ԱԳ նախարարության խոսնակ Հուա Չունյինգը ՀԳՀԾ-ի ապագայի առնչությամբ ասել է. «Հաշվի առնելով այն փաստը, որ ԱԷՄԳ-ն բազմիցս հաստատել է ՀԳՀԾ-ի նկատմամբ Իրանի հավատարմությունը, համաձայնության բոլոր կողմերը պետք է ջանքեր գործադրեն համաձայնության պահպանման համար»:
Մայիսի 1-ին Կրեմլը հայտարարել է Իրան-վեցնյակ միջուկային բանակցության հարցով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի միջև կայացած հեռախոսազրույցի մասին: Ըստ Իրանի «Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման, ՌԴ նախագահը հեռախոսազրույցում կարևորել է ՀԳՀԾ-ի պահպանման անհրաժեշտությունը` ասելով, որ այդ միջազգային համաձայնությունն անհրաժեշտ է աշխարհում կայունության պահպանման համար:
ԵՄ արտաքին քաղաքականության հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին նույնպես հակազդել է Նաթանյահուի կազմակերպած հիշյալ շոուին: Ապրիլի 30-ի լույս մայիսի 1-ի գիշերը նա ընդգծել է, որ «Իրանը հավատարիմ է մնացել ՀԳՀԾ-ին»:
Ըստ ԻՌՆԱ լրատվական գործակալության հաղորդման, Մոգերինին նշել է, որ ԱԷՄԳ-ն մինչ այսօր 10 անգամ հաստատել է ՀԳՀԾ-ին Իրանի հավատարմությունը, և ընդգծել. «Նաթայահուն որևէ ապացույց չներկայացրեց, որը կարող է ապացուցել Իրանի կողմից ՀԳՀԾ-ի ոտնահարումը»:
ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն նշել է, որ ԱԷՄԳ-ն Իրանի միջուկային ծրագրի գործադրումը վերահսկող միակ կառույցն է, ապա հիշեցրել է, որ ՀԳՀԾ-ն հիմնված է ստուգումների և ճշմարտությունների վերահսկման վրա:
ՀԳՀԾ-ի պահպանումը Գերմանիայից բացի, կարևորել է նաև պաշտոնական Փարիզը: Ֆրանսիայի ԱԳՆ-ն, սակայն, ընդգծել է ԱԷՄԳ-ի շարունակական ստուգումների անհրաժեշտությունը: Միաժամանակ նկատի ունենանք, որ ԱՄՆ-ն ուժեղ ճնշում է գործադրում եվրոպական նշված պետությունների նկատմամբ, որպեսզի նրանք նույնպես կամ ՀԳՀԾ-ից դուրս գան, կամ առնվազն պահանջեն այն լրացումների, փոփոխությունների ենթարկել: ՀԳՀԾ-ի պահպանման անհրաժեշտությունը կարևորել է նաև ԱՄՆ-ի մեկ այլ դաշնակից` Ավստրալիան:
ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալու հետ կապված վտանգը, ողջ աշխարհի անվտանգության նկատմամբ սպառնալիքի առաջացման հնարավորությունն այնքան մեծ են, որ դրա դեմ հանդես է եկել նույնիսկ Իսրայելից հետո ԱՄՆ-ի ամենամտերիմ դաշնակից Մեծ Բրիտանիան: Անդրադառնալով Նաթանյահուի հակաիրանական հիշյալ հայտարարություններին, Բրիտանիան կրկին վերահաստատել է իր աջակցությունը ՀԳՀԾ-ին որպես կենսական կարևորության համաձայնություն:
Ըստ «Մեհր» լրատվական գործակալության հաղորդման, Բրիտանիայի կառավարության խոսնակն ասել է. «Իրանական միջուկային գործարքի շրջանակներում ԱԷՄԳ-ի տեսուչներն անկախ փորձաքննություն են անցկացրել ՀԳՀԾ-ի հանդեպ Իրանի հավատարմության վերաբերյալ»:
ՀԳՀԾ-ից հրաժարվելու մտադրության համար Թրամփը խիստ քննադատությունների է արժանացել նաև հենց ԱՄՆ-ում: Մասնավորապես ԱՄՆ-ի նախագահին քննադատել է Միացյալ Նահանգների Սպառազինության վերահսկման միությունը: Վերջինս, ըստ ԻՌՆԱ գործակալության հաղորդման, հայտարարել է, որ ՀԳՀԾ-ն միջազգային համաձայնություն է, որից հրաժարվելը անխոհեմ քայլ և այդ համաձայնության խախտում է համարվում:
ԱՄՆ-ի Սպառազինության վերահսկման միությունը հայտարարել է, որ Թրամփի ոչ իրատեսական պահանջների ապահովումը նշանակում է Վաշինգտոնի կողմից այդ համաձայնագրի խախտում, ինչը բացի վատ հետևանքներ ունենալուց բացի, հեղինակազրկելու է Միացյալ Նահանգներին:
ԱՄՆ-ի նախագահը սպառնալով, որ կհրաժարվի ՀԳՀԾ-ից, անտեսում է, որ իր պահանջները, այդ թվում` Իրանի միջուկային աշխատանքների ընդմիշտ սահմանափակումը, խախտում են 2015թ. Իրանի ու վեցյակի միջև ստորագրված համաձայնագիրը:
Ուշագրավ է, որ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Նաթանյահուի հայտարարություններն անարժեք է նույնիսկ Իսրայելի նախկին վարչապետ Էհուդ Բարաքը, որը, ըստ «Ֆրանս Պրես»-ի հաղորդման, ասել է. «Իրանի միջուկային ծրագրի դեմ Նաթանյահուի հայտարարությունները որևէ արժեք չեն ներկայացնում»:
Էհուդ Բարաքը մասնավորապես նշել է, որ «Իսրայելի հետախուզական կազմակերպությունը (ՄՈՍԱԴ) Իրանի միջուկային աշխատանքներում որևէ շեղում չի արձանագրել», ապա հայտարարել. «Իրանի միջուկային գաղտնի աշխատանքների մասին Նաթանյահուի հայտարարությունը կրկնություն էր ու որևէ նորություն չէր պարունակում»:
Էհուդ Բարաքն ընդգծել է նաև, որ «Նաթանյահուի բոլոր ջանքերն նպատակաուղղված են մայիսի 12-ի որոշման շեմին օժանդակելու Դոնալդ Թրամփին և նրա խրախուսելու, որպեսզի հրաժարվի Իրանի միջուկային համաձայնությունից»:
Ավելին. Իրանի դեմ ուղղված Նաթանյահուի հայտարարությունը հերքել է նույնիսկ ՄՈՍԱԴ-ի նախկին պետ Դանի Յաթումը: Վերջինս հաստատել է, որ Նաթանյահուի ներկայացրած փաստաթղթերում միջուկային համաձայնության ոտնահարման մասին որևէ ապացույց չկա:
Ըստ «Ալ-Մայադին» հեռուստակայանի հաղորդման, ՄՈՍԱԴ-ի նախկին պետը Իսրայելի բանակի ռադիոյին տված հարցազրույցում ասել է. «Իրանի կապակցությամբ Նաթանյահուի ներկայացրած փաստաթղթերը վերաբերում են 2015 թվականին և դրանց մեջ Իրանի կողմից միջուկային համաձայնության ոտնահարման մասին վկայող որևէ ապացույց գոյություն չունի»:
ՀԳՀԾ-ի չեղարկմանը դեմ է նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գութերեշը, որը մշտապես ընդգծել է Իրանի միջուկային համաձայնագրի կարևոր նշանակությունը: Ըստ ԻՌՆԱ գործակալության հաղորդման, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի քարտուղարի տեղակալ Ֆորհան Հախը երեկ կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ասել է. «ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ՀԳՀԾ-ի բոլոր կողմերին կոչ է անում գործադրել այն»: Նա ասել է նաև, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գութերեշը, որպես դիվանագիտական նվաճում, մշտապես ընդգծել է ՀԳՀԾ-ի նշանակությունը: Անտոնիո Գութերեշը սրանից մոտ 10 օր առաջ Շվեդիայի «Դագ Համերշոլդ» հիմնադրամում հայտարարելով, որ ՀԳՀԾ-ն միջազգային հանրության նվաճումն է, ասել էր նաև. «Այս միջազգային համաձայնությունն աշխարհի կայունության պահպանման համար անհրաժեշտ է»:
«ԱԷՄԳ-ն տվել է ՀԳՀԾ-ի շրջանակներում Իրանի ստանձնած պարտավորությունների կատարման կապակցությամբ իր գնահատականը, և մենք ողջունում ենք գործակալության քայլերը,- հայտարարել է Ֆորհան Հախը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մինչև մայիսի 12-ը պետք է որոշի՝ Միացյալ Նահանգներն արդյոք դո՞ւրս է գալու Իրանի հետ միջազգային միջուկային գործարքից, այլ կերպ ասած, սկսո՞ւմ է աշխարհի պայթեցման գործընթացը, թե ոչ: 
 
 
Արթուր Հովհաննիսյան
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play