Հովնանյան Ինտերնեյշնլը նպաստում է կրթության ոլորտի զարգացմանն ու հայկական սփյուռքի պահպանությանը


Հովնանյան Ինտերնեյշնլը նպաստում է կրթության ոլորտի զարգացմանն ու հայկական սփյուռքի պահպանությանը

  • 11-06-2018 19:13:44   | ԱՄՆ  |  Հասարակություն

 
 
«Հենց մշակույթը կպահե ժողովուրդը, երկիրը: Ինչ չքնաղ է հայերեն խոսքը: Ատիկա պետք է վայելենք, ատով մենք հայ ենք մնացած, ատիկա պահած է մեզի»,-ասում էր Վահագն Հովնանյանը:
 
Հայ մեծ բարերար, հասարակական գործիչ և գործարար Վահագն Հովնանյանն իր կյանքի մեծագույն առաքելություններից էր համարում սփյուռքում հայկական ինքնության պահպանումը: Կինը՝ Հասմիկ Փարիզ Հովնանյանը, ևս լինելով մեծ հայրենասեր, կիսում էր ամուսնու բոլոր գաղափարներն ու անուրջները: 
 
Ավելի քան չորս տասնամյակ Նյու Ջերսիում գործող միակ հայկական վարժարանը Հովնանյան ամուսինների կարևորագույն նախաձեռնություններից է հայապահպանության գործում: 
Վարժարանի ավարտական դասարանի սաներն այս տարի ամառային այց կատարեցին Հայաստան, որի շրջանակում հարգանքի տուրք մատուցեցին հիմնադիրների հիշատակին: Ամենամյա այցը հայրենիք կարևոր դեր ունի վարժարանի կյանքում՝ նշանավորելով Հայաստան-Սփյուռք տևական կապը կրթության ոլորտում: Երկու շաբաթների ընթացքում աշակերտները ծանոթանում են հայկական մշակույթին ու պատմությանը՝ բացահայտելով Հայաստանն ու Արցախը: 
Վարժարանում աշակերտները վաղ տարիքից` անգամ նախքան գրճանաչ դառնալը, սովորում են վարժ խոսել հայերեն: Հայոց լեզվի խորացված ուսուցման հետ մեկտեղ ուսումնասիրում են նաև հայոց պատմությունն ու մշակույթը: Վարժարանի ուսումնական ծրագիրն ու ուսուցման ժամանակակից մոտեցումները հնարավորություն են տալիս աշակերտներին մեծանալ հայեցի միջավայրում և պահպանել ազգային դիմագիծը: 
 
Մեծ է պրն. և տկն. Հովնանյանների ներդրումը նաև հայրենիքում՝ մշակույթի, զբոսաշրջության, կրթության, շինարարության ոլորտների զարգացման գործում: 
 
1998թ-ին Վահագն Հովնանյանը հիմնել է Հայաստանում իր տեսակի մեջ առաջին և միակ մասնավոր բնակելի համայնքը՝ Վահագնի թաղամասը՝ նպատակ ունենալով հայրենիքում համախմբել աշխարհասփյուռ հայությանը և նպաստել համազգային ներուժի զարգացմանը: Թաղամասն այս տարի նշելու է իր հիմնադրման 20 տարին: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play