#ՄերԳյումրին դրամահավաքն արձանագրել է 562,000 ԱՄՆ դոլար արդյունք


#ՄերԳյումրին դրամահավաքն արձանագրել է 562,000 ԱՄՆ դոլար արդյունք

  • 02-07-2018 15:18:21   | ԱՄՆ  |  Հասարակություն

 
 
Մոտ 7 ժամ և 562․000 ԱՄՆ դոլար․ Լոս Անջելեսում տեղի ունեցավ «Հայաստան հիմնադրամի»-ի 4-րդ ամենամյա դրամահավաքը Գյումրիի համար։ Սա նշանակում է, որ ևս մի քանի գյումրեցի ընտանիք ընդմիշտ կլքի դոմիկն ու կտեղափոխվի նոր ու հարմարավետ տուն։ 
Մեկ բնակարանի արժեքը մոտ 25․000 դոլար է։ Հեռուստամարաթոնին մասնակցել են ինչպես հիմնադրամի բարերարները, այնպես էլ աշխարհի տարբեր ծայրերում ապրող քաղաքացիներ։ Կոչով հանդես է եկել նաև Սփյուռքի նախարարը: Մխիթար Հայրապետյանն ընդգծել է, որ եկել է ժամանակը, երբ Հայաստանի Հանրապետությունը պետք է լինի ոչ թե գոյատևելու վայր, այլև արժանապատիվ ու երջանիկ ապրելու հայրենիք: «Դոմիկները Հայաստանում այլևս անելիք չունեն, սակայն դրան հասնելու համար հարկավոր է մեկտեղել մեր ջանքերը, լինել միասնական, մեկմեկու հանդեպ հոգատար: ՀՀ քաղաքացին պետք է լինի ու ապրի արժանապատիվ, դրան այլընտրանք չկա», - ասել է նախարար Հայրապետյանը:
Համահայկական հիմնադրամի աջակցությամբ 3 տարիների ընթացքում 38 ընտանիք է արդեն հրաժեշտ տվել տնակային կյանքին։ Իրենց հերթին սպասում են ավելի քան 2000-ը:
§Հայաստան¦ համահայկական հիմնադրամ  
 
Նոյյան տապան  -   Հասարակություն