Ահա ձեզ անհերքելի փաստ, պարոն Փաշինյան. բուն հանքի տարածքում թթվային դրենաժի անկառավարելի լինելը թաքցվել է փորձաքննությունից (տեսանյութ և ֆոտոշարք)


Ահա ձեզ անհերքելի փաստ, պարոն Փաշինյան. բուն հանքի տարածքում թթվային դրենաժի անկառավարելի լինելը թաքցվել է փորձաքննությունից (տեսանյութ և ֆոտոշարք)

  • 02-07-2018 22:42:17   | Հայաստան  |  Քննարկում



 
 
 
 
Բնապահպան Կարինե Դանիելյանի հավաստմամբ, Ամուլսարում թթվային դրենաժի խնդիրը մեր մասնագետներն, ի սկզբանե, բարձրացրել են, բայց, ցավոք, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) ժամանակ դա հաշվի չի առնվել:
«Այդ փորձագետները, որոնք եկել էին Հարութ Բրոնոզյանի աջակցությամբ, վերջերս  մի ընդհանուր քննարկման ժամանակ շատ ճիշտ բաներ էին ասում, որ հնարավոր ռիսկերի գնահատման ժամանակը շատ կարճ է եղել, այդ փոքր ժամանակահատվածում ռիսկը կարող է և չերևալ, սակայն այդ կարճ ժամանակահատվածում ռիսկերը գնահատվել են, շատ աննշան ռիսկեր են ցույց տրվել, և ՇՄԱԳ-ն անցել է (դրական եզրակացություն է ստացել.- Ա. Հ.)»,- «Երևան- Լոս Անջելես» հեռուստակամրջով «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի «Քննարկում» հաղորդաշարի ուղիղ եթերում ասաց կենսաբանական գիտությունների թեկնածու, աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա»-ի նախագահ, Երևանի պետական մանկավարժական համալսարանի Էկոլոգիայի և կայուն զարգացման ամբիոնի վարիչ, ՀՀ հանրային խորհրդի անդամ Կարինե Դանիելյանը:
Վերջինիս տեղեկացմամբ, «Լիդիան Արմենիա» ընկերությունը թթվային դրենաժի դեմ պայքարելու համար որոշել է կամ ուզում է հիմնային հատուկ նյութերով մշակել այդ ջրերը, բայց խնդիրն այն է, որ հանքը եթե նույնիսկ չի շահագործվում, տարիներ ի վեր այդ աշխատանքը պետք է անել, որովհետև բացել են ապարները, և այդ գործընթացն անընդհատ է` անձրևաջուրն է գալիս, այլ ջրեր, անընդհատ այդ թթվայնությունը լինելու է:
Այլ կերպ ասած, հանքավայրի բուն տարածքը վերածվելու է ծծմբական թթու արտադրող մի հսկայական գեներատորի, որի արտադրած ծծմբական թթուն բուն հանքավայրի տարածքից ճաքճքված ապարների միջով ներծծվելով, թափանցելով ընդերք, հասնելով ստորին հորիզոններին, կարող է վտանգել մինչև իսկ «Ջերմուկ» հանքային ջրի բաղադրությունն ու գոյությունը:
«Այո, այնպես որ, այստեղ վտանգները շատ ավելի մեծ են և՛ Ջերմուկի համար, և՛ Սևանի համար»,- ասաց Կարինե Դանիելյանը:
Ընդգծենք, որ Ամուլսարի պարագայում «Լիդիան Արմենիա» ընկերությունը ոչ միայն նվազեցված է ներկայացրել առկա ռիսկերը, այլև դրանցից մեկն ընդհանրապես չի ներկայացրել, թաքցրել է: Դա բուն հանքի տարածքում թթվային դրենաժի անկառավարելի ռիսկն է: Դրա վերաբերյալ փորձաքննության ներկայացված ՇՄԱԳ-ում որևէ տեղեկություն չկա: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ամուլսարի ոսկու հանքի առնչությամբ ասել է, որ «…մեր հետագա որոշումները պետք է հիմնված լինեն անհերքելի փաստերի վրա»: Այս հարցում նրա հետ միանշանակ համամիտ լինելով, հայտարարում ենք` ահա Ձեզ անհերքելի փաստ, պարոն Փաշինյան:
«Մեր մասնագետները բարձրաձայնել են այդ խնդիրները, նրանց թվում նաև` Արմեն Սաղաթելյանը, մամուլում, օրինակ, «Գոլոս Արմենիի» թերթում նույնիսկ եղան հոդվածներ բավականին մանրամասն,- ասաց բնապահպանը:- Ճիշտն ասած, ինձ զարմացրեց, Արմենը շատ զուսպ մարդ է, բայց հոդվածը նույնիսկ վերջացրած էր այսպիսի տողերով, որ մեր պատմության ընթացքում շատ փորձեր են եղել վերացնելու հայ ժողովրդին, մեր էթնոսին, դա չի հաջողվել, այս Ամուլսարը հերթական քայլն է այդ ուղղությամբ: Ես չէի սպասում այդպիսի տողերի: Այդ կարծիքները պարզապես հաշվի չեն առնվել»:
Ըստ Կարինե Դանիելյանի, ՀՀ բնապահպանության նորանշանակ նախարար Էրիկ Գրիգորյանի դիրքորոշումն այն է, որ մենք հիմա փաստեր չունենք` Ամուլսարում աշխատանքները կասեցնելու համար, մենք պետք է ուշի-ուշով հետևենք իրենց աշխատանքին, եթե իրենք ինչ-որ բան խախտեն, նոր մենք իրավունք կունենանք, մինչդեռ եթե մենք հիմա կասեցնենք իրենց գործունեությունը` այն պարագայում, որ մեր պայմանագրի բոլոր կետերն իրենք իրականացնում են, իրենք կդիմեն միջազգային դատարան և մեծ գումարներ կկորզեն Հայաստանից:
Նրանք, ովքեր ասում են, թե փաստեր չկան, թող բարի լինեն կարդալ Հայաստանի մամուլը, մամուլի ծառայություն ունեն, որը պետբյուջեից գումար է ստանում, թող բարի լինեն մամուլի մոնիտորինգ իրականացնել, ԶԼՄ-ներում մասնագետների հրապարակումներ կան, որոնք հենց այդ փաստերը նրանց սկուտեղի վրա հրամցնում են: «Փաստեր չկան» պատճառաբանությունն իրականությանը չի համապատասխանում:
Եթե անգամ պայմանագրի որևէ դրույթ խախտված չէ, դա դեռ հիմք չէ` Ամուլսարում աշխատանքները չկասեցնելու համար: Փաստն այն է, որ փորձաքննության չի ներկայացվել բուն հանքի տարածքում թթվային դրենաժի կառավարման խնդիրը, ա՛յն, որ այնտեղ իրականում կա անկառավարելի ռիսկ, այս հանգամանքը թաքցվել է: ՀՀ բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանման փորձագետն էլ բարեխիղճ չի եղել, իսկ գուցե նաև դրսևորել է հանցավոր անգործություն, անփութություն (այդպիսի կասկած կա, իրավապահ մարմինները թող սա պարզեն), «Լիդիան Արմենիա» ընկերությունից չի պահանջել համապատասխան փաստաթղթեր, հիմնավորումներ բուն հանքի տարածքում թթվային դրենաժի կառավարման վերաբերյալ:
Տվյալ անձը մասնագետ, փորձագետ լինելով, նշված հանգամանքը չպետք է անտեսեր, ընկերությունից պետք է անհրաժեշտ հիմնավորումները պահանջեր, իսկ չստանալու պարագայում, փորձաքննության դրական եզրակացություն չպե՛տք է տար: Մինչդեռ, տվել է, ինչը նույնիսկ կասկածներ է առաջացնում, որ այստեղ միգուցե առկա է կոռուպցիայի ինչ-որ դրսևորում:
«Ինձ առհասարակ զարմացնում է, թե մեր պետությունն ինչո՞ւ է այդպես շահագրգռված հանքարդյունաբերության, այսպես կոչված, զարգացմամբ, որն ուղղակի հիմքից կտրում է մեր բնությունը, որովհետև, ընդհանուր եթե նայենք, ՀՆԱ-ի 2.5-2.9 տոկոսն է, ոչ ավելի նրա ներդրումը ՀՆԱ-ի մեջ,- ասաց Կարինե Դանիելյանը:-Ի՞նչն է խնդիրը… Իսկ վնասները գերակշռում են տասնապատիկ… Մասնագիտական բավական հիմնավոր կարծիք կա, որ նաև թունելն է վտանգված, որովհետև թթվային դրենաժը կարող է քայքայել նաև թունելի պատերը»:
 
Արթուր Հովհաննիսյան
 

 

Հաղորդումները ուղիղ հեռարձակմամբ կարելի է դիտել Նոյյան Տապան Ալիքով, որը հեռարձակվում է հետույալ մալուխային ցանցերով․

Հայաստանի Հանրապետություն

Թիմ՝ Տելեկոմ Արմենիա (Համահանրապետական), Արփինեթ (Համահանրապետական), Պլանեթ ԹՎ  (ք․ Վարդենիս), Այ-Նեթ ՏՎ  (Երեւան), ԱյՍԻԷՆ ԹՎ  (Գավառ), ԱրմՔոմ ԹՎ  (ք․ Աբովյան), Հեռատես ԹՎ  (ք․Հրազդան), ԿիմՌայ ԹՎ  (ք․ Մասիս), Ինտերլինկ ԹՎ  (Երեւան)

ԱՄՆ

TV - Noyan Tapan  (Connectto TV Box)

Նուռ ԹՎ

 

FB - Noyan Tapan (Նոյյան Տապան)

Youtube - Noyan Tapan TV. Special Programs /Հատուկծրագրեր

 

Հաղորդման տեսագրությունը կարելի է դիտել

TV - Noor (Ֆրեզնո, ԱՄՆ) 

TV - Noyan Tapan (Connectto TV Box) 

Youtube - Noyan Tapan TV

Youtube - Noyan Tapan Live

FB - Noyan Tapan (Նոյյանn Տապան)

 

Բաժանորդագրվեք մեզ / Подписывайтесь

Youtube – https://www.youtube.com/noyantapanlive/

Youtube – https://www.youtube.com/noyantapan

Facebook: https://www.facebook.com/NoyanTapanHolding/

Facebook: https://www.facebook.com/groups/ww.nt.am

Telegram։ t.me/Noyan TapanTV

Twitter: https://twitter.com/noyantapan

Հաղորդման ուղիղ հեռարձակման ընթացքում կարելի է զանգահարել եւ հարցեր ուղղել բանախոսներին ամերիկյան 818 967 53 21 եւ հայաստանյան +374 60 35 11 31 հեռ/համարներով, Wiber, WhatsApp +374 55 50 90 75 համարով:

 

«Նոյյան Տապան»-ին աջակցել ցանկացողները կարող են մուտք գործել համապատասխան բաժինը հետեւյալ հղումներով

 Noyan Tapan TV - YouTube

www.patreon.com/NoyanTapanTV

Գովազդի տեղադրման համար՝ գրել contact@nt.am

Սիրելի հայրենակիցներ, մենք շատ ուրախ ենք տեսնել ձեր գրառումները եւ քննարկումները, սակայն հայհոյանքները ջնջվելու են, իսկ գռեհիկ գրառումների հեղինակները արգելափակվելուեն։

#noyantapantv #Նոյյանտապան #ноянтапантв #Արցախ #Арцах #NoyanTapan  #НоянТапан #Armenia #Հայաստան #Армения #նոյանտապան #karabakh #Нагорный_Карабах #нагорныйкарабах

«Նոյյան Տապան» լրատվական կենտրոն («ՆՏ Հոլդինգ»)

Հայաստան, Երեւան, 0009, Իսահակյան 28

Հեռ․+374 60 351122, +374 60351123, +1 818 967 5677

էլ․փոստ` contact@nt.am

Կայք՝ www.nt.am

Նոյյան տապան  -   Քննարկում