Ամուլսարի ծրագրի իրականացումը սպառնում է նաև Սևանա լճին՝ ծանր մետաղներով, ռադիոակտիվ և վտանգավոր այլ նյութերով…


Ամուլսարի ծրագրի իրականացումը սպառնում է նաև Սևանա լճին՝ ծանր մետաղներով, ռադիոակտիվ և վտանգավոր այլ նյութերով…

  • 03-07-2018 19:50:51   | Հայաստան  |  Հասարակություն

 
 
 
 
Հայաստանի կանաչների միությունը, մի շարք բնապահպաններ, ֆիզիկոսներ, քիմիկոսներ և այլ շահագրգիռ անձինք նամակի միջոցով դիմել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ներկայացնելով Ամուլսարի հանքավայրի շահագործման անթույլատրելիության վերաբերյալ փաստարկներ: Նախաձեռնող խումբը պատրաստակամություն  էր հայտնել  անհրաժեշտության դեպքում հանդիպել վարչապետին և ներկայացնել լրացուցիչ փաստարկներ: Նամակն ուղարկվել է մայիսի 29-ին, բայց դեռևս ոչ մի արձագանք չի ստացել:
Հայաստանի կանաչների միությունը նամակը տրամադրել է ՀԱՅ ՁԱՅՆ-ին՝ խնդրելով հրապարակել բաց նամակի տեսքով:  Նամակի հեղինակները հույս ունեն ստանալ վարչապետի արձագանքը:
           
                                  ՀՀ մեծարգո վարչապետ Նիկոլ Փաշինյանին
 
Սույն թվականի մայիսի 25-ին, Խնկո Ապոր գրադարանի դահլիճում,  ՀայաստանիԿանաչների միությունը կազմակերպել էր Ամուլսարի հանքավայրին վերաբերող նիստ, որին ներկա էին ավելի քան 150 մարդ (գերակշիռ մասը տարբեր բնագավառների մասնագետներ): Քննարկվեցին «Լիդիան ինտերնեյշնլ» ընկերության կողմից կազմած` Ամուլսարի ոսկու հանքավայրի Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում (ՇՄԱԳ) փաստաթուղթը և դրան առնչվող այլ նյութեր:
Ըստ այդ փաստաթղթի, Ամուլսարի հանքավայրի շահագործման դեպքում, ծանր մետաղներով, ռադիոակտիվ և վտանգավոր այլ նյութերով աղտոտվելու են հողային և ջրային պաշարները, անդառնալի կորուստներ է ունենալու բուսական ու կենդանական աշխարհը: Այդտեղ նաև գրված է, որ նվազելու է Դարբ, Արփա, Որոտան գետերի, ինչպես նաև այդտեղ առկա աղբյուրների հոսքը, մինչև 60 մետր իջնելու են ստորգետնյա ջրերի մակարդակները, ինչը պատճառ կդառնա բազմաթիվ աղբյուրների ցամաքեցման, իսկ ծանր մետաղներով աղտոտված ջրի օգտագործումը կնվազեցնի բույսերի ու կենդանիների կենսազանգվածը:
Ընկերության ներկայացրած տվյալները ցույց են տալիս, որ նշված հանքավայրիշահագործման դեպքում, այդ տարածաշրջանում և հարակից տարածքներում անհնարին է դառնալու մարդու լիարժեք կյանքը: Պետք է նկատի ունենալ, որ այդ հանքավայրի շահագործման հետևանքով օգտագործման համար ոչ պիտանի կդառնան Արփա և Որոտան գետերի ջրերը, երբ այդ երկու գետերի տարեկան հոսքը 1 մլրդ 489 մլն մ3 է...  Այս ծրագրի իրականացումը լուրջ վտանգ է սպառնում նաև Սևանա լճին՝ Սպանդարյանի և Կեչուտի ջրամբարները ծանր մետաղներով և ռադիոակտիվ ու այլ վտանգավոր նյութերով աղտոտվելու հետևանքով:
«Լիդիան ինտերնեյշնլ» ընկերության կողմից կազմված ՇՄԱԳ-ը հակասում է ՀՀ մի շարք օրենքներին, ունի բազում թերություններ, կոծկումներ, բովանդակությունը և դրանից արված եզրակացությունները միմյանց հակասում են: Օրինակ, բազմաթիվ էջերում հստակ ներկայացվում է ջրային պաշարներին սպասվելիք աղտոտումն ու խոշորածավալ նվազումը, սակայն ջրային պաշարներին հասցվելիք վնասը գնահատված է զրո դրամ:  
ՀՀ բնապահպանության նախարարությունը, խախտելով օրենսդրությունը, առանց պատշաճ փորձաքննություն իրականացնելու, ուղղակի սեղմագրել է 839 էջանոց  ՇՄԱԳ-ը՝ 8 էջի վրա և դրան տվել է դրական եզրակացություն: Այստեղ պարզաբանման կարիք ունի այն հարցը, թե ինչու բնապահպանության նախարարությունը այդ սեղմագրության մեջ ընդհանրապես չեն արտացոլել նախագծում առկա՝ հողային ու ջրային համակարգերին, բուսական ու կենդանական աշխարհին և մարդու առողջությանն ու կյանքին սպառնացող վտանգները:
Փաստորեն այդ դրական եզրակացությունը առոչինչ է, սակայն այդ փաստաթուղթ կոչվածը հիմք է հանդիսացել Ամուլսարի հանքավայրի շահագործման համար:   
Քննարկման մասնակիցները առաջարկեցին դիմել Ձեզ, որպեսզի անհապաղ կասեցվեն Ամուլսարի հանքավայրում կատարվող բոլոր աշխատանքները և ապա լուրջ ու բազմակողմանի քննության ենթարկվեն ՇՄԱԳ-ը, բնապահպանության նախարարության կողմից տրված եզրակացությունը և այդ խնդրին առնչվող այլ փաստաթղթերը:
Մենք վստահ ենք, որ ուսումնասիրությունների արդյունքում հանքավայրի շահագործումը կարգելվի: Անհրաժեշտության դեպքում կարող ենք ներկայացնել վերոշարադրյալը հիմնավորող նյութեր: Պատրաստ ենք նախաձեռնող խմբով հանդիպել Ձեզ և մեր ժողովրդի համար ճակատագրական նշանակություն ունեցող այս հարցը ավելի հանգամանորեն ներկայացնել:
 
    Ստորև բերվում են քննարկման որոշ մասնակիցների անունները՝
 
Սոնա Մարդանյան                     ՀՀ ԳԱ կենսաքիմ ի-տ, կ.գ. դոկտոր, պրոֆեսոր
Ալվարդ Անտոնյան                    ՀՀ ԳԱ կենսաքիմ ի-տ, կենս.գիտ. թեկնածու
Ռոմիկ Հարությունյան               ԵՊՀ,  քիմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր
Վյաչեսլավ Հարությունյան       ՀԱԱՀ, գյուղատնտ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր
Լևոն Մարգարյան                      ՀԱԱՀ, տնտ. գիտ. թեկն, պրոֆեսոր       
Կարինե Սահակյան                   ՀԱԱՀ, կենսաբ. գիտ. թեկն, դոցենտ
Գրիգոր Բարսեղյան                   ԳԱԱ, ֆիզմաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր
Գևորգ Բաղդասարյան               Գերագույն խորհրդի պատգամավոր, քիմիկոս
Վարդան Պետրոսյան                 Գերագույն խորհրդի պատգամավոր, ֆիզիկոս
Մանվել Եղիազարյան                Գերագույն խորհրդի պատգամավոր, ռազմագետ
Էդվարդ Մարգարյան                Գերագույն խորհրդի պատգամավոր, իրավագետ
Արսեն Դավթյան                        Գերագույն խորհրդի պատգամավոր, տնտեսագետ
Սամվել Տոնոյան                        Գերագույն խորհրդի պատգամավոր, տեխն. գիտ. թեկն.         
Ալբերտ Բաղդասարյան            Գերագույն խորհրդի պատգամավոր, ֆիզիկոս
Թորոս Թորանյան                      գրող, թարգմանիչ, բժիշկ, հասարակական գործիչ
Աշոտ Մանուչարյան                  պետական, քաղաքական, հասարակական գործիչ, ֆիզիկոս
Կառլեն Ալեքսանյան                  ֆիզմաթ. գիտ. թեկնածու
Լևոն Գալստյան                          աշխարհագրագետ, Հայկ. բնապահպ. ճակատի համակարգող
Գրետա Գաբրիելյան                  քիմ. գիտ. թեկնածու
Բակուր Կարապետյան              գրող, հրապարակախոս
Շահեն Խաչատրյան                  ԵՊՀ, երկրաբ. գիտ. թեկմածու
Նազելի Վարդանյան                 իրավաբանական գիտ. թեկնածու
Ինգա Զարաֆյան                       կենսաբ. գիտ. թեկանծու
Զոհրաբ Մուղդուսյան               արևելագետ-պատմաբան
Տիգրան Սանասարյան             ինժեներ-տնտեսագետ, իրավաբան
Օհանովա Մարգարիտ              տնտեսագետ
Մովսես Մանուկյան                   տնտեսագետ
Հարություն Չալիկյան               ճարտարապետ, նկարիչ
Ներսես Ներսեսյան                   էներգետիկ, «Հանուն Հայրենիքի» ՀԿ
Արմենակ Ղազինյան                բանաստեղծ, լրագրող
Հովհաննես Ազիզբեկյան          երկրաբան
Սիլվա Ադամյան                       կենդանաբան
Գևորգ Հովսեփյան                    կիբեռնետիկ
Գագիկ Արծրունի                      մեխանիկ
Խաչատուր Խաչատրյան        գյուղատնտես
Արամայիս Դավթյան               գնդապետ
Գագիկ Հայրապետյան            կիբեռնետիկ
Արթուր Բունիաթյան               շինարար
Արթուր Արամյան                    տնտեսագետ
Ռոբերտ Դաշտոյան                 ԵՐՊԻ, ինժեներ
Անդրանիկ Հովհաննիսյան     ԵՐՊԻ, ինժեներ
Կարեն Հակոբյան                     քիմիկոս-ինժեներ-էկոլոգ
Վարդան Հայկազյան               քիմ. գիտ. թեկնածու
Ֆեդյա Գսպոյան                       բժիշկ-մանկաբույժ
Քնարիկ Հովհաննիսյան          տեխն. գիտ. թեկնածու, ջրաբան
Նազելի Մարգարյան               բանասիրական գիտ. թեկնածու
Գուրգեն Կարապետյան          տնտեսագետ-պատմաբան
Արթուր Գրիգորյան                 պատմաբան
Հովհաննես Հովհաննիսյան    ֆիզիկոս
Հարություն Մինասյան           բժիշկ
Արկադի Ասրյան                      պոլիգրաֆիստ
Էդվարդ Արզումանյան           էներգետիկ
Վահագն Վարդանյան             բժիշկ
 Հակոբ Սանասարյան,  քիմ. գիտ. թեկնածու,                                                
Հայաստանի Կանաչների միության  նախագահ
 
Երևան-0014, Պ. Սևակ 5/1
armgreen36@gmail.com,   armgreen@rambler.ru
հեռախոս՝ 093-081170
 
Աղբյուրը՝  http://haydzayn.am/p/66145
 
Նոյյան տապան  -   Հասարակություն