Վարչապետ Փաշինյանը Ջերմուկում է՝ ծանոթանալու Ամուլսարի խնդրին.tert.am


Վարչապետ Փաշինյանը Ջերմուկում է՝ ծանոթանալու Ամուլսարի խնդրին.tert.am

  • 06-07-2018 09:58:55   | Սյունիքի մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը

tert.am Աշխատանքային այցով Սյունիքում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան Վայոց Ձորի Ջերմուկ քաղաքում էր, որին մերձակա Ամուլսարի ոսկու հանքի շահագործման դեմ այս օրերին բողոքի ակցիաներ են իրականացվում մայրաքաղաքում և Ջերմուկում:
 
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ անձամբ կգնա Ջերմուկ ու տեղում կծանոթանա բնապահպանների բարձրաձայնած մտահոգություններին:
 
Այս պահին Ջերմուկ-Գնդեվազ հատվածում քաղաքացիները սպասում են Նիկոլ Փաշինյանի ժամանմանը:
 
Հիշեցնենք, որ ավելի վաղ վարչապետ Փաշինյանն այցելել էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ: Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել հանքարդյունաբերական ձեռնարկության տարածքում, որի ընթացքում կոմբինատի ղեկավարները նրան են ներկայացրել ընթացիկ իրավիճակը, ցուցանիշներն ու զարգացման ծրագրերը:
 
Այնուհետև Նիկոլ Փաշինյանը եղել է «Սյունիք Ֆուդ» գործարանում: Ընկերության ներկայացուցիչները տեղեկացրել են, որ նոր ներդրողների հետ պայմանավորվածության արդյունքում արդեն իսկ լուծվել են ֆինանսական խնդիրները և առաջիկայում գործարանը կսկսի ծավալուն գործունեություն՝ զբաղվելով մրգի ու բանջարեղենի պահածոների արտադրությամբ:
 
Լուսանկարը՝. Armenpress-ի
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը