Ամուլսարի պայքարը չի մասնատվել և հանք բարձրացող ճանապարհները փակ են. Ցուցարար


Ամուլսարի պայքարը չի մասնատվել և հանք բարձրացող ճանապարհները փակ են. Ցուցարար

  • 12-07-2018 13:28:04   | Վայոց ձորի մարզ  |  Հայոց շավիղ

Վերջին երկու օրերի քննարկումների հետ կապված կասեմ, որ ամեն ինչ ավելի լավ է, քան երևում է։
Ցանկացած խնդրի ոչ միայն արժե նայել հեղափոխությունից առաջ և հեղափոխությունից հետո, այլև Ջերմուկում տիրող իրավիճակ հեղափոխությունից առաջ և հեղափոխությունից հետո պրիզմայով։
 
Լիդիանի խնդիրն իր դեմ տարվող արշավը բաժանելն ու կիսելն է, ինչը Երևանում միգուցե ինչ-որ տեղաշարժեր առաջացնում է, սակայն, շատերի համար զարմանալիորեն Ջերմուկում այլ կերպ են մտածում։ 
Տեղում պայքարը որևէ կերպ չի մասնատվել կամ մոտեցումների փոփոխության չի ենթարկվել սկսած ծագման օրվանից, որովհետև.
1. Բոլորս տեղում իրար ճանաչում ենք և ցանկացած ինֆորմացիա մեր և հանքի հետ կապված փոխադարձաբար գիտենք,
2. Ջերմուկից դուրս գտնվող բոլոր խմբերի գործունեությանն ու մոտեցումներին տիրապետում ենք և եթե նույնիսկ գաղափարական սուր հակասությունների հանդիպենք միմյանց հետ, Ամուլսարի խնդրում Ձեր կարիքը լինելու դեպքում առաջին հերթին մենք կդիմենք Ձեր աջակցությանը։
 
Լիդիանը նմանատիպ բազմաթիվ նյութեր կարող է տարածել Ջերմուկում տարվող պայքարին մասնակից երիտասարդների վերաբերյալ և կանխազգալով բոլոր - բոլորիդ արձագանքը նման դեպքերի հետ կապված ընդամենը մեկ դիտարկում կանեմ, ով էլ մենք լինեինք հեղափոխությունից առաջ, ինչ էլ որ արած լինեինք, այս պահին ճանապարհներին կանգնած ու հանքի գործունեությունը դադարեցրած մարդիկ Մենք ենք։
 
ՀԳ. Դեպի հանք բարձրացող ճանապարհները շարունակում են փակ մնալ, իսկ կապալառուներն իրենց տեխնիկան ամեն օր դուրս են բերում հանքի տարածքից։
 
Վազգեն Գալստյան

Ցուցարար 

 

 

 

 

Նոյյան տապան  -   Հայոց շավիղ