Ովքե՞ր են խոսում արվամոլությունից, Հայր Աստծուն սեռազուրկ անելով, ամբողջ քրիստոնյա աշխարհին նետված մարտահրավերից, ազգային արժեհամակարգի պահպանման հրամայականից և ո՞ւմ դեմ (տեսանյութ)


Ովքե՞ր են խոսում արվամոլությունից, Հայր Աստծուն սեռազուրկ անելով, ամբողջ քրիստոնյա աշխարհին նետված մարտահրավերից, ազգային արժեհամակարգի պահպանման հրամայականից և ո՞ւմ դեմ (տեսանյութ)

  • 21-07-2018 21:30:12   | Հայաստան  |  Մեկնաբանություն



 
 
 
 
 
«Օրեր առաջ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ Գևորգ Աճեմյանը «հպարտորեն» հայտարարեց, որ. «Ես «Կյանքի խոսք» եկեղեցու հետևորդ եմ, իմ հավատքը դա է»,- իր ֆեյսբուքյան էջում «ԲԱՑԱՀԱՅՏՎԵՑ. ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ ՊԱՀԱՆՋՈՂՆԵՐԸ «ԿՅԱՆՔԻ ԽՈՍՔ» ԱՂԱՆԴԻ ՀԵՏԵՎՈՐԴՆԵՐՆ ԵՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՒՄ ՈՒ ՀՈՎԱՆԱՎՈՐՎՈՒՄ ԵՆ ՆՐԱՆՑ ԿՈՂՄԻՑ» վերտառության ներքո գրել է Armen Hakobyan-ը:- Այս հայտարարությունը բուռն քննարկումների առիթ հանդիսացավ և գրեթե ողջ հանրությունը դատապարտեց նրա աղանդավոր լինելու երևույթը:
Կարելի է ասել, որ հանրային և այլ անհայտ գործոնների ճնշման ներքո Գևորգ Աճեմյանը հրաժարական տվեց. «Սիրելի ընկերներ, այսօր հրաժարականի դիմում եմ ներկայացրել վարչապետի աշխատակազմի գործերի կառավարչի պաշտոնից...»։
Բայց մեր նյութը հիմնականում դրան չի վերաբերում: Այս մեկուկես ամսվա ընթացքում մի խում կեղծ եկեղեցասերներ՝ դիմակավորվելով Հայ Առաքելական Ս. Եկեղեցու զավակների առերես քողի ներքո, փողոցում՝ լկտի բառերով և պահվածքով, պահանջում են Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականը: Այդ նախաձեռնությունը դատապարտվեց եկեղեցականաց ողջ դասի և հանրության կողմից, իսկ եկեղեցականները և վերլուծաբաններ այն հռչակեցին աղանդավորական:
Այս նախաձեռնության մասնակիցները սարսափած, որ բացահայտվել է իրենց աղանդավորական լինելը և նրանց կողմից հովանավորվելն ու ֆինանսավորվելը, այս ու այն կողմ ընկած հերքելու փորձեր էին կատարում: Բայց ավաղ. «Ծածուկ ոչինչ չկայ, որ չյայտնուի, ոչ էլ գաղտնի բան, որ չիմացուի եւ ի յայտ չգայ» (Ղուկ. 8:16-17):
Խնդիրն այն է, որ այս նախաձեռնությանը միացած, սատարող և իրենց օժանդակությունը հայտնող Վահե Պետրոսյանը «Կյանքի խոսք» աղանդից է: 
Մնացյալ հետևությունները թող ընթերցողներն անեն»:
Ընդգծենք, որ վերը մեջբերվածը «Ֆեյսբուք»-ի օգտատերերից Արմեն Հակոբյանի գրառումն է, որը հավանաբար ինչ-որ հիմքեր ունի դրա համար: Այնուհանդերձ, ձեռնպահ կմնանք «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության կամ հակակաթողիկոսական շարժման բոլոր անդամներին աղանդավոր համարել: Միաժամանակ ուշադրության արժանի ենք համարում հիշյալ խմբի վերաբերյալ գերաշնորհ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանի դիտարկումը.
«Երկրորդ, այս խմբի եկեղեցաբանական ընկալումը տարբերվում է մեր առաքելական եկեղեցու ընկալումներից: Այս շրջանում նրանք հոդվածներ էին գրում իրենց կայքում, նշելով, որ իբր թե կաթողիկոսություն չի եղել հայ եկեղեցում, և կաթողիկոսն ընդամենը եպիսկոպոսներից մեկն է: Այսինքն, նրանց եկեղեցաբանական, նվիրապետական կարգի մոդելը բողոքական մոդել է հիշեցնում:
Սարկավագ, երեց, եպիսկոպոս. նրանք ընդունում են այս երեք նվիրապետական աստիճանները և մերժում կաթողիկոսական իշխանությունը, ինչն ընդունված է ավանդական բոլոր եկեղեցիներում: Սա բողոքական եկեղեցու եկեղեցաբանական դրույթ է: Այսինքն, նրանց խնդիրը Կաթողիկոսի հրաժարականը պահանջելը չէ, նրանց խնդիրը հայ եկեղեցին կազմաքանդելն է»,- նշեց Գերաշնորհ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը:
Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ «Նոր Հայաստան, նոր Հայրապետ»‰ նախաձեռնության շարքերում տարբեր տարրեր են նկատվում: «Նախ կա աղանդավորական տարր, դա մարդկանց մի խումբ է, որը գտնվում է Կորյուն աբեղայի աղանդավորական ազդեցության տակ, ու դա իրականություն է»» (http://haydzayn.am/p/67190 ):
Էլ ավելի ուշագրավ է վերոնշյալ Վահե Պետրոսյանի հակակաթողիկոսական ելույթը, որի ընթացքում նա մասնավորապես ասել է.
«Դուք ինքներդ, կարծում եմ, բոլորդ հասկանում եք, որ սա մեր կարևորագույն արժեհամակարգ ձևավորող համակարգ ա, որը մեզի զերծ է պահում արվամոլությունից, որը մեզի 1700 տարվա ընթացքում բերել է քաղաքակրթական էն մի հատ մակարդակի, որ ընդամենը մի կարճ ժամանակ առաջ ամբողջ աշխարհը ցնցվեց մեր, ուրեմն, մարգուկանոնով, մեր ձևով, մեր պահելաձևով, և էսօր մենք 4000 ազգի մեջ կարում ենք բոլորս հանգիստ ասել, որ մենք համար առաջին ազգն ենք մեր բարոյական նորմերով»:
Հուլիսի 13-ին Մայր Աթոռի տարածքում Կաթողիկոսի և Եկեղեցու դեմ կազմակերպված մի քանի հոգիանոց միջոցառման ընթացքում ևս մեկը ամբոխավարական հնարք գործադրելով, ճամարտակեց գլոբալիզացիայի մարտահրավերներին դիմակայելու, ազգային արժեհամակարգի պահպանման անհրաժեշտությունից.
«Եթե այսօր Շվեյցարիայի պես հզոր պետությունում որոշում են, որ Աստված, Հայր Աստվածը չպետք է ունենա սեռ, դա արդեն մարտահրավեր է ամբողջ քրիստոնյա աշխարհին, իսկ այդ գլոբալիզացիայի տենդենցը և այդ հոսքերը շուտով լինելու են Հայաստանում ստիպողաբար, կամ այդ հոսքերը ուղղակի կլցվեն Հայաստան,- ասաց նա:- Այդ իսկ պատճառով ժողովրդի մոտ վատ համբավ ունեցող Կաթողիկոսը ժամ առաջ պիտի հեռանա, որպեսզի մենք կարողանանք դիմակայել այդ մարտահրավերներին»:
Բայց ախր ովքե՞ր են խոսում արվամոլությունից, ազգային արժեհամակարգը պահպանելու անհրաժեշտությունից և ո՞ւմ դեմ… Չգիտե՞ն, որ Կաթողիկոսի (իրականում նաև` Եկեղեցու) դեմ պայքարում են հակակաթողիկոսական շարժման շարքերում ունենալով նաև Եղիա- Արմենուհուն, որի վերաբերյալ «Ֆեյսբուք»-ի օգտատերերից Էդիկ Դարբինյանն իր ֆեյսբուքյան էջում «Ո՞Վ Է ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ «ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ, ՆՈՐ ՀԱՅՐԱՊԵՏ» ՀԱԿԱԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՀԵՐՁՎԱԾԸ» վերտառության ներքո գրել է հետևյալը.
«Պատահական չէ, որ «Նոր Հայաստան, նոր հայրապետ» հակաեկեղեցական հերձվածը անմիջապես հաջորդեց Էլթոն Ջոնի և իր ամուսնու հայաստանյան այցից հետո: Հայտնի փաստ է, որ ԼԳԲՏ (լեսբուհիներ, գեյեր, բիսեքսուալներ, տրանսվիստիտներ.- ծ. հ.) համայնքին ֆինանսավորում է Էլթոն Ջոնը, և ԼԳԲՏ համայնքին հատկացվող գրանտներով է սնվել Եղիա- Արմենուհու «Հայ եկեղեցու բարեկարգում» կայքէջը: Այսպիսով, ինչպես բոլորս տեսանք, Shantnews.am-ին տված հարցազրույցում, Էլթոն Ջոնը հստակ հասկացրեց մեզ, որ մենք պետք է ընդունենք բոլոր համասեռամոլներին, այսինքն՝ ավելի հստակ ԼԳԲՏ համայնքին: Մեջբերում Է. Ջոնի հարցազրույցից. «Պետք է փոխվի նաև մտածողությունը: Դա դանդաղ տեղի կունենա, բայց անպայման տեղի կունենա: Մենք կարող ենք օգնել այդ փոփոխություններին, այդ իսկ պատճառով, մենք այստեղ ենք: Ես հպարտ եմ, որ ձեր երկրում կատարվող փոփոխությունների մի մասն եմ: Բայց պետք է որոշակի համերաշխություն: Դրանից հետո փոփոխությունների ցունամի կսկսվի»:
Եվ ահա Էլթոն Ջոնի ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը ներկա էր նաև մեր շա՜տ «սիրելի» Եղիա Արմենուհին (իսկական անունը Արմեն է, որին աստվածաբանականի ուսանողները Արմենուհի էին ասում՝ ունքերը հանելու պատճառով): Համասեռամոլ Եղիա-Արմենուհին՝ եկեղեցու կողմից կարգալույծ եղած ճեմարանի նախկին փոխտեսուչը, կատաղի կերպով վերադարձավ և հարձակվեց մեր Հայ առաքելական սուրբ եկեղեցու վրա՝ որպես «նորօրյա բարեփոխիչ»: Նա վարում է Էլթոն Ջոնի կողմից ֆինանսավորված «Հայ եկեղեցու բարեկարգում» էջը և մի շարք այլ կեղծ էջեր, որոնցով նա, անառակաբար և լկտիաբար, հարձակվում և իր այլասերված ուղեղով սևացնում է բոլոր ազնիվ հոգևորականներին: 
Այստեղ հարց է առաջանում. «Եթե Կորյունն ու կորյունականները դեմ են համասեռամոլությանը, ապա ինչու՞ են օգտվում Եղիա-Արմենուհու ծառայություններից, չէ որ ամբողջ աշխարհը գիտի նրա համասեռամոլ լինելու մասին»: Պարզ է, որ Կորյունն ու կորյունականները անգիտակցաբար դարձել են Եղիայի և Էլթոն Ջոնի գործիքը՝ իրենց նպատակներն իրագործելու հարցում: Պարզվում է, որ մեր Եղիա- Արմենուհին, ով հունիսի 30-ին «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության մեջ արդեն բացեիբաց և լկտիաբար հանդես եկավ իր «բարեկարգչի» խոսքով, հանդիպում է ունեցել Էլթոն Ջոնի հետ, ապա ֆինանսավորում և աջակցություն ստանալով նրանից՝ պիղծ գաղափարներով և այլասերված ոգով և մարմնով, հարձակվել է եկեղեցու վրա՝ Լուսավորչի գահը բռնազավթելու և կրկին եկեղեցի վերադառնալու նպատակով: Հայտնի է, որ ԼԳԲՏ համայնքին և Եղիա-Արմենուհուն ֆինանսավորում է Էլթոն Ջոնը, որպեսզի քանդի մեր եկեղեցին և մեր երկիրը: Փոփոխությունների ցունամի սկսելու նպատակով՝ նրանք սկզբում թիրախավորել են եկեղեցին, քանի որ եկեղեցին է պահում և պահպանում մեր հոգևոր, ազգային և բարոյական արժեքները: Եվ այս ամենից պարզ է դառնում, որ իրենց նպատակը Լուսավորչի գահին միասեռական կաթողիկոս տեսնելն է, որը կկործանի ոչ միայն եկեղեցին, այլ նաև հայ գենի մարման վերջը կդառնա: Ահա և Էլթոն Ջոնի փոփոխությունների ցունամին: Արդեն իսկ հայտնի է, որ այս ամենով Էլթոն Ջոնը ցանկանում է օրինականացնել միասեռականներին, նրանց ամուսնությունը և ինչու չէ, շուտով արդեն կպահանջեն, որպեսզի միասեռական հոգևորականներ ձեռնադրվեն: Էլթոն Ջոնը, ֆինանսավորելով Կորյունի «քարոզարշավը»՝ Եղիա-Արմենուհու գլխավորությամբ, մեզ հստակ հասկացնում է, որ այդ փոփոխությունների մի մասն է և իրենով իսկ արդեն եկել է «փոփոխությունների ցունամիի» ժամանակը (ինպես Էլթոն Ջոնն էր ասում)»:
Ընդգծենք, որ վերոնշյալ Եղիա- Արմենուհին, որը Գնդեվանքից Վեհափառ Հայրապետի ազատ տեղաշարժի սահմանադրական իրավունքը խախտած բազմության մեջ է եղել, մոտեցել և ինչ-որ բան է ասել Վեհափառին:
Ո՞ւր էին, հետաքրքիր է, մեր ազգային, բարոյական արժեհամակարգին սպառնացող վտանգից իբր թե անհանգստացած, այդ վտանգին դիմակայելու համար Կաթողիկոսի հրաժարականը պահանջող Վահե Պետրոսյանը և Մայր Աթոռի տարածքում ելույթ ունեցած, Շվեյցարիայի ահավար օրինակի մասին նշած, Կաթողիկոսի ժամ առաջ հեռացումը գլոբալիզացիայի մարտահրավերներին դիմակայելու անհրաժեշտությամբ պայմանավորած հիշյալ երիտասարդը, երբ նույն արժեհամակարգի պահպանման հարցում նախանձախնդիր մի խումբ անձինք տևական ժամանակ պայքարում էին Հայաստանում Արևմուտքից եկած օրենսդրական նախաձեռնությունների դեմ («գենդերի» մասին օրենք, Ստամբուլյան կոնվենցիա, խտրականության մասին օրենքՙ, ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախագծի համապատասխան հոդված), որոնք նպատակ ունեն օրենսդրորեն ամրագրել այլասերվածության քարոզչությունը, նպաստել այլասերվածությանը, այլասերվածներին ու նրանց «իրավունքներին»: Նրանք պարզապես չկային այդ պայքարում, սակայն հիմա Եղիա-Արմենուհու հետ գտնվելով Կաթողիկոսի դեմ նույն արշավն իրականացնողների շարքում, որքան էլ անհեթեթ է ու խայտառակ զավեշտ, ժամ առաջ հրաժարականն են պահանջում Գարեգին Բ-ի:
Այո, ներկայիս Կաթողիկոսի, որը 2013 թվականին, ի տարբերություն մեր բարոյական արժեհամակարգին սպառնացող վտանգով իբր մտահոգված սույն անձնավորության, հենց ինքն է հանդես եկել Հայաստան եվրոպական կամ արևմտյան հայտնի «արժեքների» ներթափանցման դեմ: Ահավասիկ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի անունից ողջույնի ընդարձակ խոսքը, որը Երևանում, Կինոյի տանը 2013թ. դեկտեմբերի 7-ին կազմակերպված «Ազգային արժեհամակարգի անցյալը, ներկան և ապագան» համաժողովի ընթացքում հրապարակեց Մայր Աթոռի հոգևոր կրթական հաստատությունների վերատեսուչ, Գևորգյան ճեմարանի տեսուչ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը.
«Հարգելի ներկաներ, պատիվ է մեզ համար այսօր Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի անունից ողջունելու «Ազգային արժեհամակարգի անցյալը, ներկան և ապագան» խորագրով համաժողովը: Այս հավաքը բացահայտ վկայությունն է այն բանի, որ ազգի միասնական գիտակցությունն ու կամքը կենդանի են մեր ժողովրդի մեջ, պատրաստ արթնանալու վտանգի պարագային, ըմբոստանալու և դեմ կանգնելու ամենայն օտարամուտ, արհեստածին երևույթներին: Իրականում այս ոգուն է պարտական հայ ժողովուրդն իր համառ պայքարի հարուստ պատմությամբ:
Մեր պատմության մեջ քիչ չեն եղել դժվարությունները, բայց եղել է նաև կամք՝ հաղթահարելու դրանք և շարժվելու առաջ: Բացառություն չէր նաև անցնող տարին իր  մարտահրավերներով, որոնց թեև միշտ չէ, որ արձագանքեցինք հրապարակավ՝ ի լուր ամենքի, սակայն դեմ եղանք և արեցինք Մեր ուժերի ներածն ու ամենայն հնարավորը, բնավ կարիք չզգալով ամբոխավարական բնույթ տալու Մայր Եկեղեցու, Հոգևոր դասի և անձամբ մեր գործերին ու ջանքերին:
Մերազնյա յուրաքանչյուր քաղաքացու բախտն ու ճակատագիրը կարևոր են մեզ համար, դրա ապացույցն է Հայոց Եկեղեցու 1700-ամյա ուղին, որն անբաժանելի է Հայ ժողովրդի անցած մաքառումով հարուստ պատմությունից: Հայոց Եկեղեցու գերակա առաքելությունը եղել է և է հայի ինքնության անաղարտ պահպանումը, սա բոլոր ժամանակներում քաջ գիտակցել է թշնամին և իր նպատակին հասնելու համար առաջին հարվածը հենց Եկեղեցուն է փորձել հասցնել: Դեռևս Ե. դարում Պարսից Հազկերտ Բ. ջանք չէր խնայում հավատափոխ անելու Հայ ժողովրդին, քանի որ հասկանում էր, որ միայն այդ ճանապարհով կարող է նվաճել և ձուլել: Սակայն հայ իշխանները բոլոր ժամանակների համար փայլուն կերպով բանաձևեցին մեր պայքարի ուղին, ընտրելով առհավետ հավատարիմ մնալ «Մահ իմացեալ անմահութիւն» գաղափարին: Հայ Եկեղեցու քարոզը այսօր ևս տարբեր չէ, Ավարայրի քարոզից, այն նույնն է՝ երեկ, այսօր և հավիտյան:
Ամեն Հայորդու առաջընթաց և հաջողություն մեծ ուրախություն և ոգևորություն է, իսկ ցանկացած ձախողում՝ վիշտ և չսպիացող վերք Մեր սրտին, որովհետև չկա Հայ Առաքելական Եկեղեցի առանց Հայ ժողովրդի, չկա Հայ ժողովուրդ՝ առանց Հայ Առաքելական Եկեղեցու: Նույն կերպ չկա և չի կարող լինել նաև Հայ ժողովուրդ, որ հեռանում է իր արմատներից, մոռանում է իր նախնիների ավանդներն ու ավանդույթները, կրկնօրինակում ու յուրացնում է ուրիշինը, իսկ իրականում խաբվում է օտարին ու խորթին:
Կարիք չենք տեսնում վերլուծելու կամ դիտարկելու անառողջ և հիվանդ երևակայության ծնունդ հանդիսացող, և մերթ Մեր քաղաքացիներին պարտադրվող, մերթ թաքուն և գաղտնաբար «ներարկվող» չակերտյալ «հավասարությունները», «առաջադեմ գաղափարները», օտարախորթ վարք ու բարքը, որ հրամցվում են իբրև «նոր և ազատամիտ», սակայն իրականում հին են, այնքան հին, որքան ինքը՝ անկյալ հրեշտակ Բելիարը: Դեռևս ԺԴ. դարասկզբին կեղծ լուսավորության, կեղծ առաջադիմության, կեղծ ազատության մասին Սյունյաց արքեպիսկոպոս Ստեփանոս Օրբելյանը գրում էր. «Թողե՛ք մեզ մեր «ստրուկ գերության» մեջ, իսկ մենք կանք և կմնանք աչքներս հառած երկնային այցելությանը… մենք պատրաստ ենք տանջանքների, աքսորի և բանտարկության, և ցանկացած դաժան մահով վախճանվելու հանուն մեր սուրբ նախնիների ավանդների»: Եւ դժվար թե հարկ կա որևէ բան ավելացնելու Օրբելյանի խոսքերին: Եթե մեր գիտակցության մեջ դեռ արթուն է մեր ազատատենչ անցյալի հիշողությունը, աննկուն կամքն ու անարդարության դեմ ընդվզող ոգին, ապա ոչ մի որոգայթ կամ խոչընդոտ ի զորու չեն լինի դանդաղեցնել կամ շեղել մեր ընթացքը: Թվացյալ ժողովրդավարություն և ազատություն խոստացող կեղծ մարգարեներն իրականում եկել են ոչ թե մեզ ազատագրելու, այլ ստրկացնելու. նրանք ուզում են զրկել մեզ մեր ինքնությունից, խեղաթյուրել մեզանում հայկականը:
Սիրելի՛ ներկաներ, ողջունելով ձեր նախաձեռնությունը, Մեր լիակատար աջակցությունն ու օժանդակությունն ենք հայտնում և աղոթք ենք վերառաքում առ Աստված, խնդրելով մի բան միայն. որ անշարժ և անսասան մնանք մեր նախնյաց ավանդներին՝ ազգային դպրությանը, ազգային գաղափարին, հոգևոր-մշակութային արժեքներին, միշտ հավատարիմ մեր համառ ստեղծագործ կամքին»:
Անհերքելի փաստ է, որ իր շարքերում Եղիա-Արմենուհի ունեցող շարժումն ամբոխավարական և հակաօրինական մեթոդներով փորձում է հրաժարական պարտադրել հայի ինքնության անաղարտ պահպանման համար, այլասերվածներին հավասար իրավունքներ տալու, այլասերվածության քարոզչության ու մեր ազգային արժեհամակարգին սպառնացող վտանգների դեմ պայքարած Կաթողիկոսին:
 
 
Արթուր Հովհաննիսյան
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play