ՄԻԵԴ-ն Ադրբեջանի վերաբերյալ նոր ուսումնասիրություն է սկսել.168.am


ՄԻԵԴ-ն Ադրբեջանի վերաբերյալ նոր ուսումնասիրություն է սկսել.168.am

  • 23-07-2018 18:59:49   | Ադրբեջան  |  Ի՞նչ է գրում մամուլը

168.am Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Ադրբեջանի քաղաքացիներից 2015-2017թթ. ստացված բողոքների հիման վրա ուսումնասիրություն է սկսել:
 
Այս մասին հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:
 
ՄԻԵԴ-ն ուսումնասիրության շրջանակներում Ադրբեջանի կառավարության հետ 11 բողոքների վերաբերյալ հաղորդակցություն է սկսել:
 
Բողոքները հիմնականում վերաբերում են անհիմն ձերբակալություններին, մարդու իրավունքների խախտման այլ դեպքերի:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը