Քննարկում` նվիրված Հայաստանի ոչ մետաղական հանքանյութերի վերամշակման ոլորտին


Քննարկում` նվիրված Հայաստանի ոչ մետաղական հանքանյութերի վերամշակման ոլորտին

  • 25-07-2018 10:39:46   | Հայաստան  |  Տնտեսություն



Հուլիսի 24-ին ժամը 16.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում   տեղի ունեցավ  Գիտությանը,  նորարարական տեխնոլոգիաների զարգացմանը և հեռանկարային լուծումերին աջակցող «Նոյյան Տապան» Հիմնադրամի կազմակերպած Հայաստանի ոչ մետաղական հանքանյութերի վերամշակման ոլորտին նվիրված քննարկումը․
 
Քննարկումը նվիրված էր Հայաստանի  ոչ  մետաղական  հանքանյութերի  համալիր  վերամշակմամբ  (պեռլիտ,  դիոտոմիտ, ցեօլիտ,  բազալտ,  տուֆ  և  այլն ) տասնյակից  ավելի  արտադրատեսակների  արտադրությունների  կազմակերպումը  Հայաստանում,  որոնք  մրցունակ  են  միջազգային  շուկայում  և  ապահովում  են  գերշահույթներ:
 
Զեկուցող
 
Սուրեն  Գևորգյան– «Քարակերտի  քարաձուլման  գործարան»  ԲԲԸ  տնօրենների  խորհրդի  նախագահ,  50%-ի  բաժնետեր,  «Քար  և  սիլիկատներ»  ինստիտուտի  նախկին  գլխ.  տնօրեն:
 
Հարակից  զեկուցողներ
 
Արտավազդ  Արզումանյան---Տեխ.  Գիտ․  թեկնածու,  ճարտարապետության  և  շինարարության  Հայաստանի  ազգային  համալսարանի  շինարարական  նյութերի  պատրաստման  և  կոնստրուկցիանների  արտադրության  տեխնոլոգիանների  ամբիոնի  վարիչ:
 
Նիկոլայ  Կնյազյան-Տեխ.  Գիտ․  դոկտոր, պրոֆեսոր,  «Ընդհանուր  և  անօրգանական  քիմիայի»  ինստիտուտի    տնօրեն:  
 
Էմմա  Սահակյան- Տեխ.  Գիտ․  դոկտոր, պրոֆեսոր,  լաբորատորիայի  վարիչ:
 
Քննարկմանը մասնակցում էին․
 
Վոլոդյա  Բաղրամյան- Տեխ.  Գիտ․  թեքնածու, «Քար  և  սիլրկատներ»  ինստիտուտի լաբորատորիայի  վարիչ։
 
Արմեն  Մուշեղյան- Տեխ.  Գիտ․  թեկնածու, «Նյութաբանության  ինստիտուտի»  քարերի  վերամշակման  ու  փոշիների  արտադրության  լաբորատորիայի  վարիչ:
 
Լևոն  Շիրինյան- Քաղաքագիտության  դոկտոր, պրոֆեսոր,  ՀՀ մանկավարժական  համալսարանի  քաղաքագիտության  ամբիոնի  վարիչ:
 
Մհեր  Ստեփանյան– «Արագած  պեռլիտ»  ՓԲԸ  նախկին  տնօրեն,  «Հայարդշինանյութեր»-ի  նախկին  փոխնախագահ:
 
Քննարկմանը մասնակցում էին  նաեւ  «ՆոյյանՏապան» հիմնադրամի «Գյուտարարների ակումբի» անդամներ՝ տեխ․ գիտ․ դոկտոր Վահան Համազասպյանը, տեխ․ գիտ․թեկնածու, «Էլեկտրոստանդարտ» ՓԲԸ-ի տնօրեն Սամվել Թադևոսյանը, Ֆիզիկոս, գյուտարար Արմեն Ադամովը, «Գյուտարարների ակումբի» այլ անդամներ, լրագրողներ։
 
Քննարկմանը մասնակում էր նաեւ Ամերիկայի հայ ճարտարագետների եւ գիտնականների միության  (AESA) նախագահ՝  Ջան Սիրաջյանը:
 
ՀՀ կառավարության կողմից քննարկմանը մասնակցեցին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ռֆերենտ Անի Ավետյանը եւ Բիզնես Արմենիա Հիմնադրամի գործարարներին աջակցության թիմի ղեկավար Հայկ Միրզոյանը։
 
Քննարկումը վարեց Փիլ․ գիտ․ թեկնածու,"Նոյյան տապան" Մեդիա հոլդինգի հիմնադիր-տնօրեն,Գիտությանը,  նորարարական տեխնոլոգիաների զարգացմանը և հեռանկարային լուծումերին աջակցող «Նոյյան Տապան» Հիմնադրամի տնօրեն, Լրատվամիջոցների համահայկական ընկերակցության նախագահ Տիգրան Հարությունյանը
 
Քննարկումը  հեռարձակվում էր  ուղղիղ եթերում՝  "Նոյյան տապանի" Ֆեյսբուկյան եւ Յութուբյան էջերով։
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play