Ջրիմուռների աճ ոչ միայն Սևանում, այլև Եվրոպայում այլ ավազաններում է դիտարկվում. Բնապահպանության նախարար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Ջրիմուռների աճ ոչ միայն Սևանում, այլև Եվրոպայում այլ ավազաններում է դիտարկվում. Բնապահպանության նախարար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 26-07-2018 16:19:04   | Հայաստան  |  Հասարակություն



 
Ջրիմուռների աճ ոչ միայն Սևանում, այլև Եվրոպայում այլ ավազաններում է դիտարկվում : 
 
Այսօր կառավարության նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը: 
 
Ըստ նրա՝ պատճառը նվազ տեղումներն են, բարձր ջերմաստիճանը, կեղտաջրերի մեծ ծավալները: 
 
Է. Գրիգորյանի վստահեցմամբ՝ Սևանա լճում ազոտի և ֆոսֆորի պարունակությունը նորմայի սահմաններում է: 
 
«Առողջապահության նախարարությունն առողջապահական մասով է ուսումնասիրություններ կատարել, մենք բնապահպանական մասով լայնածավալ ուսումնասիրությունները կանենք այս ամսվա վերջ: Ամեն դեպքում ազոտի և ֆոսֆորի մեր նախնական հետազոտությունները ցույց են տալիս, որ դա նորմայի մեջ է»,- նշեց բնապահպանության նախարարը: 
 
Վերջինս, անդրադառնալով Ամուլսարի մասով փաստահավաք խմբի ձևավորման մասին լրագրողի հարցին, տեղեկացրեց, որ խումբը ձևավորվել է արդեն, կա վարչապետի որոշումն այդ մասով և խումբը գործունեությունը սկսել է: 
 
Է. Գրիգորյանի փոխանցմամբ՝ փաստահավաք խմբի կազմը բավականին լայն է, որը ղեկավարում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարը: 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն