Կրակոցները 1995թ. հիմք դրեցին սահմանադրական կարգի․ Վահան Իշխանյան


Կրակոցները 1995թ. հիմք դրեցին սահմանադրական կարգի․ Վահան Իշխանյան

  • 29-07-2018 10:25:18   | Հայաստան  |  Մեկնաբանություն

Հայտնի լրագրող Վահան Իշխանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
 
1992թ. սեպտեմբերին Աշատարակ-Ագարակ ճանապարհին գնդակահարեցին Աշտարակի գործկոմի նախագահ, դաշնակցական Հովհաննես Սուքիասյանին և նրա վարորդ Վարուժան Աբրահամյանին:
 
Այդ կրակոցները 1995թ. հիմք դրեցին սահմանադրական կարգի:
 
Ինչպե՞ս:
Սովետի փլուզումից և սովետական սահմանադրությունից վեցերորդ հոդվածը` կոմունիստական կուսակցության հեգեմոն դերը հանվելուց հետո Կոմկուսի շրջկոմների, քաղկոմների, կենտկոմների իշխանությունը փլվեց, 0 դարձավ, և ամբողջ իշխանությունը անցավ խորհուրդներին` գյուղխորհուրդ, շրջխորհուրդ, քաղխորհուրդ, Գերագույն խորհուրդ:
 
Սկսեց աշխատել ընտրական մեխանիզմը, և իշխանությունները` խորհուրդները, սկսեցին ձևավորվել ընտրություններով:
 
Իսկ երբ ընտրական մեխանիզմը աշխատում է, ապա մի կուսակցություն չի կարող ամբողջ իշխանությունը բուռը հավաքել:
 
Եվ թեև 1990թ. ՀՀՇ-ն հաղթեց Գերագույն խորհրդի ընտրություններում, իսկ մեկ տարի անց` նաև նախագահական ընտրություններում, սակայն կառավարման համակարգը թույլ չէր տալիս նրան ամբողջ իշխանությունը կենտրոնացնել իր ձեռքում և բոլոր ընտրություններում իր թեկնածուին անցկացնել:
 
Այսպես, 1992 թ. Աշտարակ քաղաքի գործադիր կոմիտեի նախագահ (քաղաքապետ) ընտրվեց ոչ թե ՀՀՇ-ական թեկնածու, այլ դաշնակցական Հովհաննես Սուքիասյանը:
ՀՀՇ-ն չէր կարող հանդուրժել, որ հակառակորդ կուսակցությունը հաղթի տեղական ընտրություններում, որ իր հսկողությունից դուրս տարածք գոյություն ունենա երկրում:
Աշտարակը ենթարկեցնելու միայն մի ձև էր մնում` սպանություն. 1998թ. հունվարին, ԼՏՊ֊ի հրաժարականից մի քանի օր առաջ, բացահայտվում է Սուքիասյանի սպանությունը. նրան գնդակահարել էր ՀՀՇ-ի ստեղծած բանդան` Արմեն Տեր-Սահակյանի գլխավորությամբ: Տեր-Սահակյանի խումբը նստում էր հենց Բաղրամյանի վրայի ՀՀՇ-ի գրասենյակում, ուր այժմ Սիրիայի դեսպանտունն է, իսկ հետո Վանո Սիրադեղյանը բանդայի բոլոր անդամներին ընդունում է աշխատանքի Ներքին գործերի նախարարություն: 1999-2001թթ. տևած դատավարության ընթացքում դատարանը հաստատեց խմբի կատարած հինգ սպանությունները` նաև Երկաթգծի տնօրեն Համբարձում Ղանդիլյանի, նրա վարորդ Հակոբ Հունանյանի և նրանց հետ մեքենայում գտնվող գերներալ Ժորա Իսահակյանի, ու նաև 1994-ին դատախազության քննչական բաժնի պետ Վլադիմիր Գրիգորյանի դեմ կատարված մահափորձը: Մեքենան ցանցի էր վերածվել, և Գրիգորյանը հրաշքով էր փրկվել:
 
Վանո Սիրադեղյանը այս և ևս երկու՝ Կարեն Ռաֆայելյանի և Արթուր Հովհաննիսյանի սպանության գործով է փախել երկրից։ Նա մինչ փախուստը ասաց որ իրեն քավության նոխազ են սարքում։ Իրոք, այդ սպանությունների որոշումները եղել են կոլեգիալ, բայց միայն Վանոյի վրա էր ամբողջ կոտրվում։ Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը նույնիսկ քիլլեռ Արմեն Տեր-Սահակյանի տանը եղել է կնունքի արարողությանը։ 2008֊ին ԼՏՊ֊ն նախընտրական շրջանում հայտարարելով ինձ ընտրելով ընտրում եք Վանո Սիրադեղյանին, ցանակնում էր մեղմել իր դեմ Վանոյի վրդովմունքը։ 
 
1994թ. միտինգի ժամանակ Աշոտ Մանուչարյանը հայտարարեց «Լևոն Տեր-Պետրոսյանը և Վանո Սիրադեղյանը ոչ թե սրիկաներ են այլ մարդասպաններ»։
Այս 7 սպանությունների կազմակերպիչներից ոչ ոք չի նստել։ 
 
1995 թ. կեղծիքներով անցկացրին մի սահմանդրություն որով այլևս հնարավոր չէր որևէ ընդդմադիր ուժ իշխանության գար, նախագահի ձեռքին էր ամեն ինչ։ Այդ սահմանդրությամբ նախագահն էր միանձնյա նշանակում եւ ազատում նախարարներին, վարչապետին (սա էլ մարզպետներին), գլխավոր դատախազին, նրա տեղակալներին եւ դատախազության ստորաբաժանումների գլխավոր դատախազներին, Երեւանի քաղաքապետին, նշանակում է բոլոր դատական ատյանների նախագահներին ու դատավորներին, Սահմանադրական դատարանի անդամներից չորսին ու նախագահին, կարող է դադարեցնել դատավորների լիազորությունները, նրանց կալանավորելու համաձայնություն տալ, նշանակումներ կատարել քաղաքացիական պաշտոններին, կարող է արձակել Ազգային ժողովը եւ այլն, իսկ իր նշանակած մարզպետն էլ կարող էր հեռացնել ընտրված համայնքապետին:
 
2005֊ի սահմանդրությունն էլ կեղծիքներով անցավ, սակայն որոշ չափով դեմոկրատականացավ, օրինակ մարզպետը էլ չէր կարող հեռացնել ընտրված համայնքապետին, դրա համար պիտի դիմեր ՍԴ։
 
Անդրադառնալով Աշտարակի սպանույթուններին, այն Սուքիասյանով չսահմափակվեց, 1993֊ին սպանեցին գինու գործարանի տնօրեն Գրիշա Միկոյանին(նա տեղական ընտրություններում առաջ էր անցել ՀՀՇ֊ի նախագահ Տեր֊Հուսիկին), շրջգործկոմի նախագահի եղբորը՝ Ժորա Գևորգյանին։ Այս սպանությունները չեն բացահայտվել։
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն