Պարոն Ռոբերտ Քոչարյան։ Երեկ դիտեցիք ձեր հակասական և անհանդուրժողական հարցազրույցը։ Ցավոք սրտի, այս հարցազրույցից պարզվեց, որ դուք դեռ Հայաստանի ներկա իրողությունը լավ չեք ըմբռնել․ այդ հեղափոխության պայքարին և փողոցների փակմանը 7-8 միլիոն հայ ժողովուրդը հովանավորում էր։
Իսկ ինչ մնում է ձեր ընտրվելուց վախենալու հարցին, շատ ծիծաղելի է։ Ձեզ հավատացնում ենք, որ այս անգամ հայ ժողովուրդը ազատ ընտրություններում ձեր և ձեր հին ու նոր զինակիցներին կողմ էլ երբեք չի քվեարկելու։
Պարոն Քոչարյան։ Ավելին ձեր ողջ հարցազրույցի ընթացքում հայ ժողովուրդը ձեզանից մարտի 1-ի դեպքերի մասին ոչ մի զղջման բառ չլսեց։ Մինչև իսկ դուք զլացաք մարտի 1-ի դեպքերի ժամանակ զոհվածների ծնողներին ցավակցություն հայտնել:
Պարոն Քոչարյան։ 2008 թ․ մարտի 1-2 ին Երևանում խաղաղ ցույցերի ժամանակ 10 անմեղ հայորդիներ զոհվեցին և հարյուրավոր մարդիկ վիրավորվեցան և բանտարկվեցին։ Դուք այդ ժամանակ Հայաստանի Հանրապետության նախագահ և Հայաստանի Զինված Ուժերի գերագույն հրամանատարն էիք․․․ ճիշտ է։
Ինչպես ԱՄՆ նախկին նախագահ Հարի Թրումանն է ասել՝ "The buck stops in president's desk ", այսինքն․
1․ Այդ դեպքերի բոլոր պատասխանատվությունը որպես նախագահ և Զինված Ուժերի գերագույն հրամանատար՝ ուղղակի ձեր վրա է մնում։
2․ Մեր կարծիքով մի ազնիվ և հայրենիքին նվիրված մարդը անհնար է, որ լոկ իր պետական աշխատավարձով և բարոյական ճանապարհով կարողանա 3-4 միլիարդ (Billion) դոլար վաստակել (այս թալանի դրամը հավասար է Ադրբեջանի ընդհանուր զինվորական բյուդջեին և ձեր ունեցած դրամով մենք կարող ենք նրանց չափ զինամթերք գնել )
3․ Պարոն Քոչարյան, Հայ ժողովուրդը մեծասիրտ , խղճով և ներողամիտ ժողովուրդ եւ կարծում եմ ձեզ էլ կների․ բայց մի պայմանով, որ դուք տղամարդու պես ( այս բառը դուք շատ եք գործածում) այդ 3-4 միլիարդ դոլարի գոնէ կեսը նվիրեք մեր բանակին, որպեսզի պատմության մեջ ձեր անունը դրական հիշվի․․․ մնացածը ձեր երեք սերունդին էլ կբավէ։