Հայաստանն առանց գիտության ու գիտելիքահեն տնտեսության, չունի ապագա, և ի՞նչ, ի՞նչ է առաջարկվում (տեսանյութ)


Հայաստանն առանց գիտության ու գիտելիքահեն տնտեսության, չունի ապագա, և ի՞նչ, ի՞նչ է առաջարկվում (տեսանյութ)

  • 31-07-2018 14:41:59   | ԱՄՆ  |  Գիտական Հայաստան



 
 
 
 
Հայաստանում գիտությանը պետք է հատկացվի ՀՆԱ-ի առնվազն 2 տոկոսը, որպեսզի գոնե հնարարավոր լինի խոսել գիտելիքահեն տնտեսության մասին, բայց նույնիսկ այդ նվազագույնից էլ մոտ տասն անգամ քիչ է հատկացվածը` ՀՆԱ-ի 0,25 տոկոսը: Այսօր «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի «Գիտական Հայաստան» հաղորդաշարի ընթացքում այս մասին ասաց (դիտել 18:58-ից) Հայ ճարտարագետների և գիտնականների միության հայաստանյան ներկայացուցչի տեղակալ, դոկտոր Վարդան Գևորգյանը:
«Ուսումնասիրություններ են եղել, որ Հայաստանը, բացի գիտելիքահեն տնտեսությունից, ուրիշ ճանապարհով չի կարող գնալ,- ասաց Վարդան Գևորգյանը:- Իրականում դա միայն Հայաստանի մասին չէ, այսօր երկրորդ ճանապարհ չկա` տնտեսական թռիչք ապահովելու: Ինչ-որ երկրներ կան, որ տուրիզմ, գյուղատնտեսություն, ինչ-որ այլ ոլորտներ են զարգացնում, բայց տնտեսական թռիչք երկրին ապահովում է միայն գիտելիքահեն տնտեսությունը: Արդեն մոտ 300 տարի համաշխարհային տնտեսությունն է այդ ուղղությամբ գնում, այսինքն` չկա երկրորդ երկիր, որն առանց գիտելիքահեն տնտեսության, տնտեսական թռիչք է ունեցել ու միացել առաջատարներին: Այս պարագայում քննարկելու բան չկա նույնիսկ, այսինքն` չկա երկրորդ տարբերակ, պետք է Հայաստանը գնա այդ ուղղությամբ, իսկ այդ ուղղությամբ գնալու համար պետք է Հայաստանում ինչ-որ տեղ ընդօրինակել: Հեծանիվ հայտնաբերել պետք չէ, որովհետև Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Եվրոպական որոշ երկրներում շատ լավ այդ մոդելը մշակած է, թե ինչպես գիտությունը կապել տնտեսությանը: Ես կարծում եմ, եթե մենք օգտագործենք Ամերիկայում Ճարտարագետների ու գիտնականների միության այն անդամների պոտենցիալը, ովքեր որ պրոֆեսիոնալ են Ամերիկայում տեխնոլոգիաների առևտրայնացման, գիտական նորարարությունների առևտրայնացման ոլորտում, փորձեն այստեղի նորարարությունները, գիտնականների մշակումները, որոնք որ պոտենցիալ ունեն շուկա մտնելու, կապել ամերիկյան շուկայի հետ, դա մեծ թռիչք կարող է ապահովել Հայաստանին ու մեծ ծրագրեր բերել Հայաստան գիտական մշակումների համար, տնտեսությունն իրոք զարգանա: Անձամբ իմ մոտեցումը դա է լինելու, փորձելու եմ կապել, այս կամուրջը ստեղծել»:
Նկատենք, որ այստեղ շատ կարևոր է այն հստակեցումը, թե ինչ պետք է հասկանալ  «ամերիկյան շուկա» ասելով: Եթե խոսքը հայ գիտնականների գյուտերի հիման վրա ինչ-որ սարքերի, ապրանքների արտադրության կազմակերպումն է ԱՄՆ-ի կամ որևէ այլ երկրի գործարաններում` Հայաստանում դրա արտադրությունը կազմակերպելու փոխարեն, պատճառաբանելով, որ տվյալ արտադրանքի արտադրության համար մեր երկիրը համապատասխան գործարան չունի, ապա դա մերժելի տարբերակ է, քանի որ դրանից մեր երկիրը չի շահելու կամ գրեթե չի շահելու, գյուտարարն է որոշ գումար ստանալու, որից պետությանը կարող է ինչ-որ եկամտահարկ վճարել կամ չվճարել:
Այլ խնդիր է, եթե «ամերիկյան շուկա» ասելով, պարոն Գևորգյանը կամ որևէ մեկը հասկանում են Հայաստանում արտադրված վերջնական արտադրանքի իրացումն ամերիկյան կամ նաև ամերիկյան շուկայում: Այս ուղղությամբ նրանց աջակցությունը կլինի միանգամայն ողջունելի ու կարժանանա մեծ դրվատանքի:
«Գիտական Հայաստան» հաղորդաշարով այսօրվա հարցազրույցին մասնակցում էր նաև Ամերիկայի հայ ճարտարագետների և գիտնականների միության նախագահ Ջան Սիրաջյանը:
Հարցազրույցին կարելի էր հետևել ԱՄՆ հայկական AABC հեռուստաընկերության ուղիղ եթերում, ինչպես նաև առցանց` «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի www.nt.am կայքով, «Նոյյան Տապան» հեռուստաընկերության Youtube-յան ալիքով, «Նոյյան Տապան» ֆեյսբուքյան էջում և «Noyan Tapan» ֆեյսբուքյան խմբում։
 
Արթուր Հովհաննիսյան
 
 
 
 
 

 

Հաղորդումները ուղիղ հեռարձակմամբ կարելի է դիտել Նոյյան Տապան Ալիքով, որը հեռարձակվում է հետույալ մալուխային ցանցերով․

Հայաստանի Հանրապետություն

Թիմ՝ Տելեկոմ Արմենիա (Համահանրապետական), Արփինեթ (Համահանրապետական), Պլանեթ ԹՎ  (ք․ Վարդենիս), Այ-Նեթ ՏՎ  (Երեւան), ԱյՍԻԷՆ ԹՎ  (Գավառ), ԱրմՔոմ ԹՎ  (ք․ Աբովյան), Հեռատես ԹՎ  (ք․Հրազդան), ԿիմՌայ ԹՎ  (ք․ Մասիս), Ինտերլինկ ԹՎ  (Երեւան)

ԱՄՆ

TV - Noyan Tapan  (Connectto TV Box)

Նուռ ԹՎ

 

FB - Noyan Tapan (Նոյյան Տապան)

Youtube - Noyan Tapan TV. Special Programs /Հատուկծրագրեր

 

Հաղորդման տեսագրությունը կարելի է դիտել

TV - Noor (Ֆրեզնո, ԱՄՆ) 

TV - Noyan Tapan (Connectto TV Box) 

Youtube - Noyan Tapan TV

Youtube - Noyan Tapan Live

FB - Noyan Tapan (Նոյյանn Տապան)

 

Բաժանորդագրվեք մեզ / Подписывайтесь

Youtube – https://www.youtube.com/noyantapanlive/

Youtube – https://www.youtube.com/noyantapan

Facebook: https://www.facebook.com/NoyanTapanHolding/

Facebook: https://www.facebook.com/groups/ww.nt.am

Telegram։ t.me/Noyan TapanTV

Twitter: https://twitter.com/noyantapan

Հաղորդման ուղիղ հեռարձակման ընթացքում կարելի է զանգահարել եւ հարցեր ուղղել բանախոսներին ամերիկյան 818 967 53 21 եւ հայաստանյան +374 60 35 11 31 հեռ/համարներով, Wiber, WhatsApp +374 55 50 90 75 համարով:

 

«Նոյյան Տապան»-ին աջակցել ցանկացողները կարող են մուտք գործել համապատասխան բաժինը հետեւյալ հղումներով

 Noyan Tapan TV - YouTube

www.patreon.com/NoyanTapanTV

Գովազդի տեղադրման համար՝ գրել contact@nt.am

Սիրելի հայրենակիցներ, մենք շատ ուրախ ենք տեսնել ձեր գրառումները եւ քննարկումները, սակայն հայհոյանքները ջնջվելու են, իսկ գռեհիկ գրառումների հեղինակները արգելափակվելուեն։

#noyantapantv #Նոյյանտապան #ноянтапантв #Արցախ #Арцах #NoyanTapan  #НоянТапан #Armenia #Հայաստան #Армения #նոյանտապան #karabakh #Нагорный_Карабах #нагорныйкарабах

«Նոյյան Տապան» լրատվական կենտրոն («ՆՏ Հոլդինգ»)

Հայաստան, Երեւան, 0009, Իսահակյան 28

Հեռ․+374 60 351122, +374 60351123, +1 818 967 5677

էլ․փոստ` contact@nt.am

Կայք՝ www.nt.am

Նոյյան տապան  -   Գիտական Հայաստան