Հայաստանը լրացուցիչ աջակցություն կստանա կլիմայի փոփոխության դեմ մղվող գլոբալ պայքարի շրջանակներում


Հայաստանը լրացուցիչ աջակցություն կստանա կլիմայի փոփոխության դեմ մղվող գլոբալ պայքարի շրջանակներում

  • 14-08-2018 16:28:29   | Հայաստան  |  Տնտեսություն

 
 
 
Կլիմայի փոփոխության դեմ մղվող գլոբալ պայքարում նախատեսված ծրագրերի իրականացման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Բնապահպանության նախարարությունը միացել է  «Ազգային մակարդակով սահմանված գործողությունների» գործընկերությանը /NDC partnership/։ 
 
Գործընկերության միջոցով աջակցություն է ցուցաբերվում երկրների «Ազգային մակարդակով սահմանված գործողությունների» մշակմանը և արդյունավետ իրականացմանը։ Գործընկերությանը արդեն միացել է ավելի քան յոթանասուն երկիր, այն ղեկավարվում է Գերմանիայի և Մարոկկոյի կառավարություն​ների և ղեկավար կոմիտեի կողմից, վերջինիս մեջ ի թիվս այլոց մտնում են Համաշխարհային բանկը, ԿՓՇԿ քարտու​ղարությունը և ՄԱԶԾ-ն: 
 
Գործընկերության շրջանակներում անդամ երկիրը ստանում է նպատակային և համակար​գված տեխնիկական աջակցություն՝ կլիմայի փոփոխության ազգային և ոլոր​տային զար​գացման քաղա​քակա​նութ​յան մշակման, իրականացման և մոնիթորինգի նպատակներով։ Գործընկերությանն անդամագրվելը հնարավորություն է տալիս նաև ստանալ երկկողմ և բազ​մակողմ ձևաչափերով ֆինանսական աջակցություն՝ «Ազգային մակարդակով սահմանված գործողությունների» իրականացման համար։
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play