ԱՄՆ-ում հարյուրավոր կաթոլիկ քահանաներ սեռական բռնություն են ենթարկել շուրջ 1000 երեխաների (տեսանյութեր)


ԱՄՆ-ում հարյուրավոր կաթոլիկ քահանաներ սեռական բռնություն են ենթարկել շուրջ 1000 երեխաների (տեսանյութեր)

  • 22-08-2018 20:23:49   | ԱՄՆ  |  Իրավունք



 
 
 
 
ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում հարյուրավոր կաթոլիկ քահանաներ երեխաներին սեռական ոտնձգության են ենթարկել: Օգոստոսի 14-ին ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի դատախազությունը հրապարակել է մի աննախադեպ զեկույց, ըստ որի, այդ նահանգի վեց շրջաններում կաթոլիկ եկեղեցու ավելի քան 300 քահանաներ 16 տարի շարունակ սեռական բռնություն են ենթարկել բազմաթիվ երեխաների: Կաթոլիկ քահանաների սեռական ոտնձգության կամ ոճրագործության զոհերը, ինչպես պարզել է դատախազությունը, ընդհանուր հաշվով, շուրջ հազարն են: Ատենակալներից բաղկացած մարմինը, սակայն, համոզված է, որ զոհերի թիվը շառ ավելի մեծ է:
Որքան էլ ցավալի, խայտառակ և ահավոր հարյուրավոր հոգևորականների կողմից երեխաներին սեռական բռնության ենթարկելու փաստը, այնուամենայնիվ, այն ամենևին զարմանալի չէ մի պետության մեջ, որը դեռ անցյալ դարում պաշտոնապես գրանցել է սատանայապաշտների «Սատանայի եկեղեցին», իր բարձրագույն ղեկավարության կազմում բացահայտ թե ծպտյալ բազմաթիվ սատանայապաշտներ ունի: Մի պետության մեջ, որտեղ թույլատրված է այլասերվածության բացահայտ քարոզչությունը, որի հոլիվուդյան աղբը (այլասերվածության, մանկապղծության, բռնության, սեքսի ուղղակի թե անուղղակի քարոզչություն պարունակող ֆիլմերը), ի սկզբանե, մեկ նպատակ ունի` այլասերել, փչացնել հասարակություններին:
Այո՛, հոգևորականների կողմից մանկապղծության զանգվածային դրսևորումների այս փաստը բոլորովին զարմանալի չէ մի երկրում, որն ամբողջ աշխարհում հանդես է գալիս որպես միասեռականության և այլասերվածության այլ դրսևորումների, ինչպես նաև քայքայիչ և ամբողջատիրական աղանդների հովանավոր ու պաշտպան (մի շարք աղանդների պարագայում նաև` ծննդավայր): Զարմանալի չէ մի պետության մեջ, որը գառան դիմակ հագած գայլի նման կեղծավորաբար խոսելով մարդասիրությունից ու մարդու իրավունքներից, իրականում պետության թե՛ դրսում, թե՛ ներսում իրականացնում է ահավոր հակամարդկային քաղաքականություն, ոտնահարում մարդու իրավունքները, մի պետության մեջ, որը գտնվում է Չարի իշխանության տակ ու Չարի գլխավոր գործիքն է ողջ աշխարհում: Եվ հիմա դժվար է ասել, թե մանկապղծությամբ զբաղված այդ հարյուրավոր կաթոլիկ քահանաները, որոնք պղծել ու խեղել են 1000 կամ հազարից ավելի երեխաների մարմինն ու հոգին, իրականում դահիճնե՞ր են, թե իրենք, իրենց հերթին, զոհերն են արտաքուստ իբրև թե քրիստոնեական, բայց իրականում խիստ հակաքրիստոնեական ու Չարին ծառայող այդ պետության և այլասերված հասարակության, որի ծնունդն են:
Արձագանքելով հարյուրավոր կաթոլիկ քահանաների կողմից երեխաների մանկապղծության վերաբերյալ Փենսիլվանիայի դատախազության ցնցող զեկույցին, Վատիկանը ցավ և ամոթանք է հայտնել այդ առնչությամբ: Ըստ «Ֆրանս 24» հեռուստաընկերության տեղեկացման, Վատիկանի խոսնակ Գրեգ Բորքեն ԱՄՆ-ում կաթոլիկ քահանաների կողմից երեխաների նկատմամբ սեռական բռնության վերաբերյալ լուրի հրապարակումից 2 օր հետո ցավ և ամոթանք է հայտնել այդ ահավոր ոճրագործության կապակցությամբ: Բորքեն նշել է, որ Վատիկանը դատապարտում է երեխաների նկատմամբ սեռական բռնությունը և խիստ կարևորում է Փենսիլվանիայի դատախազության զեկույցը: Նկատենք, որ սա շա՜տ քիչ է, կարիք կար ու կարիք կա, որ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն անձամբ ինքը հրապարակայնորեն ու խստորեն դատապարտի կատարվածը, ինչպես նաև հայտարարի մանկապիղծներին քահանայական աստիճանից զրկելու մասին: 
 
 
Արթուր Հովհաննիսյան
 
 
 
 
Հաջորդ տեսանյութը`
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play