Երևանի քաղաքապետի ընտրություններում Փաշինյանի քայլն անընդունելի է. քաղաքապետի թեկնածու Անահիտ Թարխանյան (տեսանյութ)


Երևանի քաղաքապետի ընտրություններում Փաշինյանի քայլն անընդունելի է. քաղաքապետի թեկնածու Անահիտ Թարխանյան (տեսանյութ)

  • 12-09-2018 21:56:02   | Հայաստան  |  Քննարկում



 
 
 
 
«Երևանի հանրություն» դաշինքը ձևավորված է «Գալա» կուսակցության, «Հայաստանի կանաչների կուսակցության», ինչպես նաև 12 հասարակական կազմակերպության կողմից: Այս մասին սեպտեմբերի 12-ին «Նոյյան Տապան»-ի ուղիղ եթերում հեռարձակվող «Քննարկում» հաղորդաշարի ընթացքում տեղեկացրեց «Երևանի հանրություն» դաշինքից քաղաքապետի թեկնածու, ճարտարապետ, քաղաքաշինարար Անահիտ Թարխանյանը: Ըստ նրա, բոլորը երկար տարիներ զբաղվել են Երևանի տարբեր խնդիրների լուծմամբ, մայրաքաղաքի շահերի պաշտպանությամբ:
«Իհարկե, մենք այսօր ներկայացնում ենք Երևանի հանրությունը,- ասաց Անահիտ Թարխանյանը:- Ամեն տեղ, արտասահմանում ընդունված է, որ քաղաքները կառավարվում են հանրության կողմից, քաղաքները ղեկավարվում են հանրության կողմից վստահված և ճանաչված մարդիկ: Հայաստանում, հակառակ դրան, արդեն 2009 թվականից համայնքները, տվյալ դեպքում` Երևանը, Գյումրին և Վանաձորը, ղեկավարվում են տարբեր կուսակցությունների, քաղաքական ուժերի կողմից: Մեր նախաձեռնության հիմնական պայքարը, սկզբունքը, ինչի համար մենք սկսեցինք մասնակցել այս ընտրություններին, այն մոտեցումն է, որ Երևանը պետք է ղեկավարվի մասնագետների կողմից, մարդկանց կողմից, ովքեր երկար տարիների ընթացքում վստահություն են ձեռք բերել որպես քաղաքացիական հանրության պաշտպաններ»:
Օրերս հասարակությանն ու համացանցը փոթորկեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի այն ձևակերպումը, որ հասարակությունը բաժանվել է սևերի ու սպիտակների: Այն ոմանց կողմից գնահատվեց վրիպում, ասացին, որ իբրև ճիշտ չի արտահայտվել, քանի որ հասարակության մեծամասնությունը շատ վատ վերաբերվեց Մարությանի այդ վտանգավոր բաժանմանը: Այնուհանդերձ, նշված բաժանումը, դրա հետ կապված խմորումները շարունակվում են, այսպիսով սեպ է խրվում հասարակության մեջ, և այդ իրավիճակում է ընթանում Երևանի քաղաքապետի ընտրությունների քարոզարշավը:  
Անդրադառնալով այս ամենին ու պատասխանելով հարցին, թե իսկապե՞ս սևերի ու սպիտակների է բաժանվում հասարակությունը, այժմ քարոզարշավի մեջ գտնվող Երևանի քաղաքապետի թեկնածու Անահիտ Թարխանյանն ասաց.
«Մենք զգում ենք, որ Երևանի հանրությունը բազմաթիվ կարծիքների, բազմաթիվ մոտեցումների, մտածելակերպի հանրություն է, և դրանում է Երևան քաղաքի արժեքը, մենք պետք է գնահատենք, ինչքան ավելի շատ կարծիք կա, ինչքան ավելի շատ տեսակետներ կան: Ես կարող եմ համաձայն չլինել այս կամ այն տեսակետի հետ, բայց ինձ համար հարստություն է մարդու անձնական տեսակետ ունենալը: Իհարկե, մենք պետք է փայփայենք, անենք ամեն ինչ, որ ամեն մի անձ ունենա իր մոտեցումը, իր զարգացումը»:
Ըստ «Քննարկում» հաղորդաշարի հյուրի, Երևանի ընտրվելիք քաղաքապետը, հանրային և քաղաքական ուժերը պետք է մարդկանց միավորեն, միախմբեն ամենագլխավոր գաղափարի` Երևան մայրաքաղաքի գաղափարի շուրջ:
«Ես շատ դեմ եմ Հայկի արտահայտությանը, և գտնում եմ, որ դա վրիպակ չէր, դա լուրջ, խորքային մտածելակերպ էր,- ասաց Անահիտ Թարխանյանը:- Չի կարելի բաժանել իրականությունը սև ու սպիտակների»:
«Քննարկում» հաղորդաշարի հյուրի հավաստմամբ, այն, որ Հայկ Մարությանի ասածը վրիպակ չէր, փաստում է նրա օգտին այսօր իրականացվող քարոզարշավը:
«Գիտեք, վարչապետն իրավունք չունի մասնակցել քաղաքապետի ընտրություններին, վարչապետը` մեր կողմից այդքան բարձր դիրքում գտնվող պարոն Փաշինյանը, որը կողքին մենք բոլորս էինք կանգնել, բոլորս գնացինք կանգնեցինք Փաշինյանի կողքը, այսօր տարօրինակ ձևով փորձում է օգտագործել Երևանի քաղաքապետի ընտրությունները որպես վստահության քվե, որպես վստահության քարոզարշավ իր հանդեպ, դա անընդունելի է… Նախ սկսենք, որ հավասար չեն պայմանները, շատ մեծ վարչական ռեսուրս է օգտագործված: Այն, ինչի դեմ մենք մեր ամբողջ կյանքը պայքարել ենք, այն, ինչի դեմ մենք բոլորս անընդհատ խոսացել ենք, դա մնում է առանց փոփոխության»:
Պատասխանելով հեռուստադիտողներից մեկի հարցին և իրեն ուղղված նախատինքին, թե ինքն ինչո՞վ է վստահ, որ սևերի ու սպիտակների մասին խոսելով, Հայկ Մարությանը նկատի ուներ ժողովրդին, երբ ինքը` Թարխանյանը, շատ լավ գիտե, թե նա ում նկատի ուներ, հետևաբար պետք չէ դրա պատճառով ինչ-որ սև բան թափել Մարությանի վրա, վատաբանել նրան, Անահիտ Թարխանյանն ասաց.
«Դուք մոռացել եք կամ ուզում եք անտեսել իր խոսքերը, որ ամեն մեկը, որը որոշում է կանգնել մեր կողքը, մեր հետ է, ով որ կանգնում է մեր դեմ, մեր թշնամին է»:
Հեռուստադիտողին հռետորական հարց ուղղելով, թե ուրիշ ի՞նչ կերպ պետք է հասկանանք, որ Մարությանը խոսում է ոչ միայն քաղաքական ուժերի մասին, «Քննարկում» հաղորդաշարի հյուրը խնդրեց բաց աչքերով նայել իրականությանը:  
Ըստ Անահիտ Թարխանյանի, Փաշինյանն այսօր ներկայացնում է ողջ Հայաստանը, ողջ Երևանի հանրությունը, և եթե ինքն այդքան մտահոգ է Երևան քաղաքին արժանի, արդար ընտրությունների կայացմամբ, ինքը պետք է, առաջին հերթին, կանգնած լինի ոչ թե միայն Հայկի կողքը, այլ բոլոր ընտրողների կողքը և քաղաքապետի բոլոր թեկնածուների կողքը:
 
Երևանի ժամանակով ժամը 10:00-ից 11։00-ը հաղորդմանը կարելի էր հետևել ԱՄՆ հայկական AABC հեռուստաընկերության ուղիղ եթերում, ինչպես նաև առցանց՝ «Նոյյան Տապան»-ի  www.nt.am կայքով, «Նոյյան Տապան» հեռուստաընկերության Youtube-յան  ալիքով, «Նոյյան Տապան» ֆեյսբուքյան էջում և «Noyan Tapan»‰  ֆեյսբուքյան խմբում։
Ուղիղ եթերից հետո բանախոսին ուղղված հարցերն ու մեկնաբանությունները կարելի է թողնել՝ զանգհարելով ամերիկյան 818 9675321 և հայաստանյան 060 351131 հեռախոսահամարներով։ Ձեր խոսքի ձայնագրությունները հետագայում կօգտագործվեն «Հետադարձ կապ» հաղորդաշարում։
 
Մանրամասները` տեսանյութում 
 

 

Հաղորդումները ուղիղ հեռարձակմամբ կարելի է դիտել Նոյյան Տապան Ալիքով, որը հեռարձակվում է հետույալ մալուխային ցանցերով․

Հայաստանի Հանրապետություն

Թիմ՝ Տելեկոմ Արմենիա (Համահանրապետական), Արփինեթ (Համահանրապետական), Պլանեթ ԹՎ  (ք․ Վարդենիս), Այ-Նեթ ՏՎ  (Երեւան), ԱյՍԻԷՆ ԹՎ  (Գավառ), ԱրմՔոմ ԹՎ  (ք․ Աբովյան), Հեռատես ԹՎ  (ք․Հրազդան), ԿիմՌայ ԹՎ  (ք․ Մասիս), Ինտերլինկ ԹՎ  (Երեւան)

ԱՄՆ

TV - Noyan Tapan  (Connectto TV Box)

Նուռ ԹՎ

 

FB - Noyan Tapan (Նոյյան Տապան)

Youtube - Noyan Tapan TV. Special Programs /Հատուկծրագրեր

 

Հաղորդման տեսագրությունը կարելի է դիտել

TV - Noor (Ֆրեզնո, ԱՄՆ) 

TV - Noyan Tapan (Connectto TV Box) 

Youtube - Noyan Tapan TV

Youtube - Noyan Tapan Live

FB - Noyan Tapan (Նոյյանn Տապան)

 

Բաժանորդագրվեք մեզ / Подписывайтесь

Youtube – https://www.youtube.com/noyantapanlive/

Youtube – https://www.youtube.com/noyantapan

Facebook: https://www.facebook.com/NoyanTapanHolding/

Facebook: https://www.facebook.com/groups/ww.nt.am

Telegram։ t.me/Noyan TapanTV

Twitter: https://twitter.com/noyantapan

Հաղորդման ուղիղ հեռարձակման ընթացքում կարելի է զանգահարել եւ հարցեր ուղղել բանախոսներին ամերիկյան 818 967 53 21 եւ հայաստանյան +374 60 35 11 31 հեռ/համարներով, Wiber, WhatsApp +374 55 50 90 75 համարով:

 

«Նոյյան Տապան»-ին աջակցել ցանկացողները կարող են մուտք գործել համապատասխան բաժինը հետեւյալ հղումներով

 Noyan Tapan TV - YouTube

www.patreon.com/NoyanTapanTV

Գովազդի տեղադրման համար՝ գրել contact@nt.am

Սիրելի հայրենակիցներ, մենք շատ ուրախ ենք տեսնել ձեր գրառումները եւ քննարկումները, սակայն հայհոյանքները ջնջվելու են, իսկ գռեհիկ գրառումների հեղինակները արգելափակվելուեն։

#noyantapantv #Նոյյանտապան #ноянтапантв #Արցախ #Арцах #NoyanTapan  #НоянТапан #Armenia #Հայաստան #Армения #նոյանտապան #karabakh #Нагорный_Карабах #нагорныйкарабах

«Նոյյան Տապան» լրատվական կենտրոն («ՆՏ Հոլդինգ»)

Հայաստան, Երեւան, 0009, Իսահակյան 28

Հեռ․+374 60 351122, +374 60351123, +1 818 967 5677

էլ․փոստ` contact@nt.am

Կայք՝ www.nt.am

Նոյյան տապան  -   Քննարկում