Հայ լրագրողները պատանդ են վերցվել Ստամբուլի օդանավակայանում


Հայ լրագրողները պատանդ են վերցվել Ստամբուլի օդանավակայանում

  • 13-09-2010 06:13:01   | Հայաստան  |  Ականատեսի աչքերով
Այսօր լուսադեմին Թուրքիայի ժամանակով ժամը 5:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 7:00-ին) երեք հայ լրագրողներ` www.panorama.am-ի, «Առավոտ» թերթի եւ Երեւանի մամուլի ակումբի լրագրողները պատանդ են վերցվել Ստամբուլի օդանավակայանում: Օդանավակայանի ոստիկանության հսկիչ անցագրային կետում, ըստ էության, պատանդ վերցված հայ լրագրողների հետ միասին կային նաեւ այլ հայեր, ովքեր այս կամ այն գործով եկել էին Թուրքիա: Նրանց մեծ մասն առեւտրականներ էին: Մուտքի վիզա ստանալուց հետո, անձնագրերի ստուգման ժամանակ ստուգող թուրքը առանց որեւէ բացատրության վերցրեց հայ լրագրողների անձնագրերը ու ներկայացրեց ոստիկանության հսկիչ ծառայությանը: Վերջիններիս աշխատակիցները ցինիկորեն կարդում էին պատանդ վերցված հայերի անունները, կանչում իրենց մոտ ու ստուգում` ունեն արդյոք հետդաձի տոմս եւ փորփրում դրամապանակը` տեղեկանալու արդյոք կա երկիր մուտք գործածի մոտ ապրելու համար անհրաժեշտ գումար ասենք` 1000 ԱՄՆ դոլար կամ ավելին: Իրավիճակը չփոխվեց անգամ այն ժամանակ, երբ ոստիկանության հսկիչ ծառայության աշխատակիցները տեղեկացան, որ իրենց մոտ պահվում են նաեւ հայ լրագրողներ: Ավելին, նրանք առանձնացրին լրագրողներին ու մեկ ժամից ավելի ուզում էին հասկանալ` թողնե՞լ նրանց Թուրքիա, թե՞ ոչ: Մեկ ժամից ավելի բանակցություններից հետո, երբ ,գործին խառնվեցինե ,Հրանտ Դինքիե հիմնադրամի ներկայացուցիչները եւ Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, լրագրողներն ,ազատ արձակվեցինե: Նշենք, որ վաճառականները զարմացած էին, նրանցից մեկը նույնիսկ նկատեց, որ արդեն տասը տարի է Թուրքիա գնում գալիս է առեւտուր է անում եւ նման բանի ոչ մի անգամ չի հանդիպել:
Նոյյան տապան  -   Ականատեսի աչքերով