Կա համակողմանի ընկալում, որ հերթական անգամ ապահովելու ենք միջազգային վարկի նոր նշաձող. Շահան Գանտահարյանը պատասխանում է «Նոյյան Տապան»-ի հարցին


Կա համակողմանի ընկալում, որ հերթական անգամ ապահովելու ենք միջազգային վարկի նոր նշաձող. Շահան Գանտահարյանը պատասխանում է «Նոյյան Տապան»-ի հարցին

  • 02-10-2018 18:46:37   | Լիբանան  |  Հարցազրույցներ

 
-Ի՞նչպես եք մեկնաբանում ԱԺ-ի արտահերթ ընտրություններ կազմակերպելու առաջադրանքը 
Նոյյան Տապան -ի հարցին պատասխանում է վերլուծաբան Շահան Գանտահարյանը
 
-Կառավարության ծրագիրը որին հավանություն է տվել գործող խորհրդարանը արդեն հատուկ  նշել է, որ Ազգային ժողովը չի արտահայտում  ժողովրդի իրական քաղաքական տրամադրությունները, նախապատվությունները եւ ուժերի իրական հարաբերակցությունը: Այս իրողութիւնը Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կայացնելու անվիճելի անհրաժեշտություն է հառաջացրել։
Աւելի՛ն. նոյն ծրագրում տեղ  է գտել ընտրակարգի հիմնական փոփոխություն` ռեյտինգային բաժինը չեղարկելով անցնել լրիւ համամասնականի: Այս բոլորը ներառելով գործող խորհրդարանը համաձայնություն է  տվել առաւելագոյնը մինչեւ մեկ տարի կազմակերպել արտահերթ ընտրություններ։
 
Այստեղ գերակայությունը պետք է իբրեւ առաջադրանք աշխատի համաձայնության անցնցում հանգելու, ընտրական նոր օրինագիծը կատարելագործված տեսքի բերելու, խորհրդարանական համակարգի հիման վրա գործող Սահմանադրության ոգուն հարազատ ԱԺ-ում բազմակարծություն պաահովելու եւ թե՛ իբրեւ պատրաստություն եւ թե՛ իբրեւ մասնակցություն ընտրություններին փայլուն կատարողականությամբ հանդես գալու։
Ինչպես մինչ այժմ արձանագրվել է, այս պահի դրութեամբ Հայաստանի պետական-քաղաքական դաշտը զբաղեցնող բոլոր ուժերը համակողմանիորեն գիտակցությունը հերթական անգամ ունենալու են խորհրդարանով հաստատված՝ արտահերթ ընտրություններ կազմակերպելու անվիճելի անհրաժեշտությունը կյանքի կոչելու: Եւ դրա  կայացման ճիշտ ժամանակի որոշման համար երկխոսության ճանապարհով ընդհանուր հայտարարի գալու: Հայտնաբար կա ընդհանուր ընկալում, որ քաղաքակիրթ ոճը, իրավական ուղին, երկխոսութեան միջոցը, զանազան փուլերից անցնցում անցնելը եւ ազատ ու արդար ընտրությունները միջազգային վարկի նոր նշաձողներ կապահովեն մեր երկրին ու պետությանը։
 
 
Նոյյան տապան  -   Հարցազրույցներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play