Հայաստանի կողմից կառավարվող ԵԱՏՄ տարածաշրջանային ծրագրի աշխատաժողով՝ «Ռուսական էներգետիկ շաբաթ 2018» համաժողովի շրջանակում


Հայաստանի կողմից կառավարվող ԵԱՏՄ տարածաշրջանային ծրագրի աշխատաժողով՝ «Ռուսական էներգետիկ շաբաթ 2018» համաժողովի շրջանակում

  • 09-10-2018 17:27:11   | Ռուսաստան  |  Տնտեսություն

Հոկտեմբերի 5-ին Մոսկվայում «Ռուսական էներգետիկ շաբաթ 2018» համաժողովի շրջանակում տեղի ունեցավ «Եվրասիական տնտեսական միության երկրներում էներգիայի արդյունավետության խթանման կարգավորող շրջանակ» տարածաշրջանային ծրագրի աշխատաժողովը։ Ծրագիրը ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնություն-ՄԱԶԾ հանուն զարգացման հավատարմագրային հիմնադրամի, և իրականացվում ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի կողմից:
 
 «Ռուսական էներգետիկ շաբաթ 2018» համաժողովը էներգետիկայի ոլորտում համաշխարհային զարգացումների,  քննարկման ամենախոշոր հարթակն է ՌԴ-ում:
 
«Ռուսական էներգետիկ շաբաթ 2018» համաժողովը էներգետիկայի ոլորտին առնչվող առանցքային մարտահրավերների, ոլորտի զարգացման արդի խնդիրների լուծման նպատակով միջազգային համագործակցության ներուժի քննարկման խոշոր հարթակ է:
 
Աշխատաժողովի թեման էր «Էներգաարդյունավետության և էներգետիկայի կայուն զարգացման խթանման քաղաքականությունը ԵԱՏՄ/ԱՊՀ երկրներում. մարտահրավերներ և համատեղ նախաձեռնություններ»։ Աշխատաժողովի մասնակիցներն էին Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի և Ռուսաստանի ճյուղային գերատեսչությունների, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և ՄԱԶԾ ներկայացուցիչներ և ոլորտի այլ մասնագետներ:
 
Աշխատաժողովի ընթացքում ընդգծվեցին էներգաարդյունավետության և ԵԱՏՄ երկրներում էներգիայի էկոլոգիապես մաքուր աղբյուրներին անցման գերակայությունները և էներգաարդյունավետության ոլորտի ծրագրերին միջազգային դոնորների կողմից աջակցության հարցեըը, քննարկվեց տարածաշրջանային ծրագրերի ներուժը ԵԱՏՄ երկրներում նորմատիվային կարգավորումների համապատասխանեցման հարցում: Ինչպես նշվեց, մի շարք երկրներում արդեն գործում են էլեկտրաէներգիայի ծախսի նվազեցման մեխանիզմներ՝ պետության ակտիվ մասնակցությամբ: Մասնակիցները նաև ընդգծեցին էներգաարդյունավետության ոլորտում միջազգային համագործակցություն և փորձի փոխանակման կարևորությունը:
 
«Եվրասիական տնտեսական միության երկրներում էներգիայի արդյունավետության խթանման կարգավորող շրջանակ» ՄԱԶԾ-ՌՏՀ տարածաշրջանային երկամյա ծրագրի նպատակն է էներգաարդյունավետության ազգային համակարգերի ներդրման հզորացման միջոցով նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումները Եվրասիական տնտեսական միության երկրներում, մասնավորապես՝ Հայաստանում, Ղրղըզստանում, Ղազախստանում և Բելառուսում:
 
Ծրագիրը կնպաստի լուսավորության, կենցաղային տեխնիկայի և շինարարական ինժեներական սարքավորումների էներգիայի սպառման կրճատմանը էներգիայի արդյունավետության նորագույն ստանդարտների ներդրման միջոցով: Ծրագիրը ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնություն-ՄԱԶԾ հանուն զարգացման հավատարմագրային հիմնադրամի և իրականացվում է ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի կողմից:
Նոյյան տապան  -   Տնտեսություն