Ադրբեջանից կաշառք ստանալու մեջ մեղադրվում է Բունդեսթագի պատգամավոր Կարին Շտրենցը


Ադրբեջանից կաշառք ստանալու մեջ մեղադրվում է Բունդեսթագի պատգամավոր Կարին Շտրենցը

  • 20-10-2018 22:26:29   | Ադրբեջան  |  Քաղաքական

 
 
 
Գերմանական «Deutsche Welle» պարբերականի տեղեկացմամբ, Բունդեսթագի պատգամավոր և Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի անդամ Կարին Շտրենցը մեղադրվում է Ադրբեջանից անուղղակիորեն կաշառք ստանալու մեջ:
Ընդգծենք, որ վերոնշյալի առումով «խավիարային դիվանագիտության» կարկառուն ներկայացուցիչ այս գերմանացի պատգամավոր միակը չէ: ԵԽԽՎ-ի սեփական և անկախ քննիչ մարմնի՝ IBAC-ի 2018-ի ապրիլին հրապարակած զեկույցում ԵԽԽՎ-ի տասնյակ անդամների անուններ կան: Նրանց թվում է նաև Ադրբեջանի «առանցքային լոբբիստ», Քրիստոնեա-սոցիալիստական կուսակցությունից նախկին պատգամավոր և ԵԽԽՎ-ի նախկին անդամ Էդուարդ Լինտները: ԵԽԽՎ-ի սեփական անկախ քննիչ մարմնի հրապարակած զեկույցի համաձայն, հենց նա է Բաքվի օգտին լոբբիստական աշխատանքներում ներգրավել Կարին Շտրենցին:
Եթե ոչ ողջ աշխարհին, ապա համաշխարհային քաղաքականության բոլոր հիմնական դերակատարներին հայտնի փաստ է, որ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի որոշ անդամներ 2013թ. հունվարին Ադրբեջանի կառավարությունից ստացել են բազում նվերներ՝ խավիարի, ոսկերչական զարդերի, գորգերի և Բաքվի շքեղ հյուրանոցներում կեցության տեսքով, որպեսզի դեմ քվեարկեն այդ երկրում քաղբանտարկյալների վիճակի առնչությամբ նախապատրաստված քննադատական, մեղադրող, դատապարտող բնույթի փաստաթղթերի ընդունմանը:
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի՝ կոռուպցիայի դեմ պայքարող, այն քննադատող բազմաթիվ անդամներ իրենք են կոռուպցիայի մեջ խրված: Իսկ Եվրոպան շատ հայերի համար դեռ Էլդորադո է թվում, բավական չէ՞ Եվրոպայի պոչը բռնենք, մանավանդ, որ ամեն պղծություն այնտեղից և ԱՄՆ-ից է գալիս:
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական