Դիլիջանի ոլորաններում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-15 մ, Ապարանում և Արագածում ձյուն է տեղում


Դիլիջանի ոլորաններում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-15 մ, Ապարանում և Արագածում ձյուն է տեղում

  • 14-11-2018 10:09:17   | Հայաստան  |  Հասարակություն

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 14-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Ապարանի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում:
 
Դիլիջանի ոլորաններում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-15 մետր, ճանապարհը դժվարանցանելի է:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Նոյյան տապան  -   Հասարակություն